Գլխավոր տեղեկություն
Համար
N 4682-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.12.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4682-Ա

«04» դեկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

04.12.2024թ.

հ. 4682-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արա Գալստյան

Քանաքեռ 1-ին փողոց, հ.25

բնակելի տուն

Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.10.2024թ. հ.36844 վկայագրով, Արա Գալստյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Քանաքեռ 1-ին փողոցի հ.25 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Քանաքեռ 1-ին փողոց, հ.25/3

01123QZNV4TP

 

2

Դավիթ Մուրադյան

Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.13/1 և հ.13/2

բնակելի տուն

Դավիթ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Ավան 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.13/1 և հ.13/2 հասցեներում գտնվող բնակելի տներին /վկ. հ.20112024-01-0338 և հ.27112024-01-0449/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ավան 4-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.13/1

01023FZQEPTV

 

3

Լևոն Գրիգորյան և Դավիթ Կարապետյան

Տիտոգրադյան փողոց, հ.1/7

շինություն

Լևոն Գրիգորյանին և Դավիթ Կարապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Տիտոգրադյան փողոցի հ.1/7 հասցեում գտնվող շինության /խանութ/ /վկ. հ.12112024-01-0489, հող.՝ 124.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 113.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիտոգրադյան փողոց, հ.1/16

01053RUMYH3N

 

4

«ԳՐԻՆ ԿՈՆՍԹՐԱԿՇԵՆ» ՍՊԸ

Կոմիտասի պողոտա, հ.23/4 շենք, հ.21

տարածք

«ԳՐԻՆ ԿՈՆՍԹՐԱԿՇԵՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.23/4 շենքի հ.21 հասցեում գտնվող տարածքի /վկ. հ.13052024-01-0118/ բաժանման հատակագծով առանձնացվող 57.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.23/4 շենք, շինություն հ.21/3

01033HG74G3Y

 

5

Գագիկ Սարգսյան

Տիգրան Մեծի պողոտա, հ.31 շենք, հ.161

բնա-կարան

Գագիկ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.31 շենքի հ.161 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102024-01-0361, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 28.11.2024թ. հ.ԱՏ-28112024-01-1244 որոշում, ընդ. բաժ.՝ 1.29քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.95քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.31 շենք, բն.161/1

01063SU4VYLG

 

6

Արսեն Ասլանյան և Ալիռեզա Նաջաֆզադեհ

Պ. Սաֆյան անցուղի հ.4 և Ն. Ստեփանյան փողոց, հ.1/6

հողամաս

Անշարժ գույքի միավորման 25.11.2024թ. հ.40477 պայմանագրով, Արսեն Ասլանյանին և Ալիռեզա Նաջաֆզադեհին պատկանող Պ. Սաֆյան անցուղի հ.4 և Ն. Ստեփանյան փողոցի հ.1/6 հասցեներում գտնվող հողամասին տրամադրել մեկ միասնական հասցե՝ Պ. Սաֆյան անցուղի հ.4

01083J77M25N

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան