ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համահայկական բանկը`
1) կարող է պարտատոմսեր և դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում, պարտատոմսերով և (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրաված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամից.
2) չի վարում հաշիվներ և չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը).
3) տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու և արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր և (կամ) ներդրումներ:»:
Հոդված 2. Oրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «գործադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի և (կամ) անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 11 Երևան ՀՕ-215-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|