ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» մարտի 2021 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 223-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 223-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «5 237 150 400 (հինգ միլիարդ երկու հարյուր երեսունյոթ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 374 536 918 (հինգ միլիարդ երեք հարյուր յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր երեսունվեց հազար ինը հարյուր տասնութ)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «5 992 092 300 (հինգ միլիարդ ինը հարյուր իննսուներկու միլիոն իննսուներկու հազար երեք հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 129 478 818 (վեց միլիարդ մեկ հարյուր քսանինը միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր տասնութ )» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4 հավելվածների:
3.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
| Կողմ (21) | Դեմ (0) | Ձեռնպահ (0) | 
| Ս. Բալասանյան | ||
| Ա. Ադամյան | ||
| Հ. Կարապետյան | ||
| Մ. Սահակյան | ||
| Լ. Սանոյան | ||
| Վ. Եդիգարյան | ||
| Վ. Հունանյան | ||
| Կ. Միքայելյան | ||
| Գ. Գրիգորյան | ||
| Կ. Թաթարյան | ||
| Ս. Աստոյան | ||
| Ռ. Սարգսյան | ||
| Ա. Մխիթարյան | ||
| Հ. Եղիազարյան | ||
| Լ. Բարսեղյան | ||
| Ա. Խաչատրյան | ||
| Գ. Մաթևոսյան | ||
| Ա. Ղարաղազարյան | 
| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար` | ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱնյան | 
| 
 ք. Գյումրի «10» մարտի 2021 թվական | 
| Հավելված 1-4 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 10-ի N 23-Ն որոշման | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2021 թվական: