Գլխավոր տեղեկություն
Համար
N 1761-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2022 թվականի N 1761-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

նոյեմբերի 17-ի N 1761-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․

3904100009

ՊՎՔ-ի

հումք

ՊՎՔ-ի հումքը պոլիվինիլային հիմքով սինթետիկ պլաստիկ պոլիմեր է: Սպիտակ է, փոշենման, ջերմակայուն: Լինում է երկու հիմնական ձևի՝

կոշտ և փափուկ:

Կոշտ ՊՎՔ-ն օգտագործվում է շինարարական նպատակով՝ օգտագործվող խողովակների և պրոֆիլների արտադրության համար: Ենթարկվում է Էստրոզիոն մշակման:

կգ

1 600 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան

1 211 372 000

 

2․

2509000000

Կալցիումի կարբոնադ

Կալցիումի կարբոնատը սովորական նյութ է, որը հայտնաբերվում է կալցիումի արագոնիտի միներալների տեսքով՝ հիմնականում որպես կրաքար, որը նստվածքային ապարների տեսակ է, որը հիմնականում կազմված է

կալցիտից:

կգ

800 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա

605 684 000

 

3.

3812390000

Կայունարար

Մեկ բաղադրիչով կապարի հիմքով կայունարար՝ նախատեսված կոշտ ՊՎՔ պրոֆիլների

արտադրության

համար: Այս կայունարարն ունի արդյունավետ քսանյութերի բավարար հավաքածու, ինչն ավելորդ է դարձնում լրացուցիչ քսանյութերի օգտագործումը: Ապահովում է բարձր ջերմաստիճանի դիմադրություն, հոսքագծի հանկարծակի կանգ

առնելու դեպքում:

կգ

800 000

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

1 211 363 480

 

4.

3920491009

PVS

Ժապավեն

Պոլիվինիլ քլորիդի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների

երեսպատման համար

կգ

168 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

132 000 000

 

5.

3212100000

PET

Ժապավեն

Պոլիէթիլենի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների

երեսպատման համար

կգ

24 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

68 000 000

 

6.

3506990000

Սոսինձ

Օգտագործվում է ՊՎՔ և ՊԷԹ

ժապավեններով կախովի առաստաղներ

երեսպատելու համար

կգ

32 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

51 680 000

 

7.

3208209009

Սինթետիկ Uv լաք

UV լամպով չորացող լաք կախովի առաստաղներին փայլ

հաղորդելու համար

կգ

40 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

108 000 000

 

8.

3904100009

ՊՎՔ-ի հումք

ՊՎՔ-ի հումքը պոլիվինիլային հիմքով սինթետիկ պլաստիկ պոլիմեր է: Սպիտակ է, փոշենման, ջերմակայուն: Լինում է երկու հիմնական ձևի՝ կոշտ և փափուկ: Կոշտ ՊՎՔ-ն օգտագործվում է շինարարական նպատակով՝ օգտագործվող խողովակների և պրոֆիլների արտադրության համար: Ենթարկվում է Էստրոզիոն

մշակման:

կգ

3 300 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան

1 897 000 000

    

9.

2509000000

Կալցիումի կարբոնատ

Կալցիումի կարբոնատը սովորական նյութ է, որը հայտնաբերվում է կալցիումի արագոնիտի միներալների տեսքով՝ հիմնականում որպես կրաքար, որը նստվածքային ապարների տեսակ է, որը հիմնականում կազմված է

կալցիտից:

կգ

1 000 000

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա

Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ,

Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա

110 000 000

 

10.

3812390000

Կայունարար

Մեկ բաղադրիչով կապարի հիմքով

կայունարար՝

նախատեսված կոշտ ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար: Այս կայունարարն ունի արդյունավետ քսանյութերի բավարար հավաքածու, ինչն ավելորդ է դարձնում լրացուցիչ քսանյութերի օգտագործումը: Ապահովում է բարձր ջերմաստիճանի դիմադրություն, հոսքագծի հանկարծակի կանգ

առնելու դեպքում:

կգ

800 000

Չինաստան, Իրան,

Թուրքիա, Վրաստան

Չինաստան, Իրան,

Թուրքիա, Վրաստան

1 212 000 000

 

11.

3920491009

PVC

Ժապավեն

Պոլիվինիլ քլորիդի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների երեսպատման

համար

կգ

228 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

179 000 000

 

12.

3212100000

PET

Ժապավեն

Պոլիէթիլենի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների երեսպատման

համար

կգ

30 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

85 000 000

 

13.

3506990000

Սոսինձ

Օգտագործվում է ՊՎՔ և ՊԷԹ

ժապավեններով

կախովի առաստաղներ

երեսպատելու

համար

կգ

50 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

81 000 000

 

14.

3208209009

Սինթետիկ Uv լաք

UV լամպով չորացող լաք կախովի առաստաղներին փայլ հաղորդելու

համար

կգ

40 000

Չինաստան, Իրան, Թուրքիա

Չինաստան, Իրան, Թուրքիա

108 000 000

 

15.

3906909007

Կայունարար

Ակրիլային պոլիմերներ առաջնային տեսքով

կգ

100 000

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

119 000 000

 

16.

3823110000

Կայունարար

Ստեարաթթու

կգ

30 000

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

30 000 000

 

17.

3206410000

Կայունարար

Ներկանյութ ուլտրամարին (առանց մակնշման) հանդիսանում է պատրաստի արտադրանք, չի հանդիսանում վտանգավոր

թափոն

կգ

30 000

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

30 000 000

 

18.

3404900009

Կայունարար

Պոլիէթիլենային մոմ (առանց մակնշման)

կգ

30 000

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

30 000 000

 

19.

3204200000

Կայունարար

Օրգանական սինթետիկ արտադրանք է օգտագործվող որպես օպտիկական սպիտակեցնող նյութ, ՕՊՏԻԿԱԿԱՆ

ՍՊԻՏԱ-ԿԵՑՈՒՑԻՉ

կգ

30 000

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան

30 000 000

 

20.

2823000000

Տիտան

Տիտանի օքսիդներ, ՏԻՏԱՆԻ ԴԻՕՔՍԻԴ

կգ

35 000

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

Չինաստան, Իրան, Թուրքիա,

Վրաստան

54 000 000

 

21.

2836500000

Կալցիումի

կարբոնատ

Կալցիումի

կարբոնատը

սովորական նյութ է,

որը հայտնաբերվում

է կալցիումի

արագոնիտի

միներալների

տեսքով՝

հիմնականում

որպես կրաքար, որը

նստվածքային

ապարների տեսակ

է, որը հիմնականում

կազմված է

կալցիտից:

կգ

3 000 000

Չինաստան,

Իրան,

Թուրքիա,

Վրաստան

Չինաստան,

Իրան,

Թուրքիա,

Վրաստան

330 000 000

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

7 683 099 480

 

(հավելվածը լրաց., փոփ. 12.12.24 N 1937-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

17.11.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2024, N 1937-Ա 13.12.2024, N 1761-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան