Գլխավոր տեղեկություն
Համար
N 1980-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2024 թվականի N 1980-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1251-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1716-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻ ՇԱՐՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ և 57․1-ին կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․

1) 1-ին կետում «18» թիվը փոխարինել «17» թվով.

2) 1-ին կետի 1-ին պարբերությունից հանել «07.08.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ20/2,» բառերը․

3) 3-րդ կետում «27․53» թվերը փոխարինել «38․9» թվերով․

4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով՝

«8․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Լուսակնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ 07․08․2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/2 պայմանագրում՝ պայմանագրի գնի 23․24 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:»:

2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1251-Ա որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունները կատարելիս ծավալները վերահաշվարկելիս հիմք են ընդունվում պայմանագրերին կից ծավալաթերթերով սահմանված աշխատանքների կատարման նախահաշվային միավոր գները, իսկ նոր տողերի առաջացման դեպքում՝ սահմանված կարգով հաշվարկված և դրա արդյունքում նախագծային փաստաթղթերով նախատեսված միավոր գները: Ընդ որում՝ վերահաշվարկը կատարվում է՝

1) տեղակապումն իրականացնող նախագծող կազմակերպության կողմից, և տեղակապման նախագծի հետ ներկայացվում է պարզ փորձաքննության.

2) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությամբ նախատեսված կարգավորումը։»։

3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 1716-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

1) 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝

«1) տարածվում են 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման հիման վրա կազմակերպված ընթացակարգերի արդյունքում կնքված այն պայմանագրերի վրա, որոնց շինարարության թույլտվությունները չեն ստացվել պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունները կատարելու օրվա դրությամբ։»․

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

4․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մարզադահլիճի շենքի վերակառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի ապրիլի 1-ին «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/15 պայմանագրում մինչև պայմանագրի ընդհանուր գնի 18․27 տոկոսի չափով, իսկ Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մասով՝ 16․35 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։

5․ Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի հունվարի 31-ին «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/15 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի հոկտեմբերի 30-ին «Գրանդ Ալյանս» ՍՊԸ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/109 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ք. Նոյեմբերյանի վարժարանի (ք. Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցի տեղակայման վայրում) կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում և փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի հոկտեմբերի 22-ին «Վի Քեյ Գրում» ՍՊԸ-ի, «Հրշեջ Շահ-Ար» ՍՊԸ-ի և «Գազշին ՄՁ» ՍՊԸ-ի ՀԳ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/104 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները.

4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրահովիտ բնակավայրի կրթահամալիրի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2024 թվականի փետրվարի 21-ին «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի ու «Գրանդ Ալյանս» ՍՊԸ-ի ՀԳ-ի հետ կնքված՝ պետության կարիքների համար գնման N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/1 պայմանագրում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետերի պահանջները։

6․ Սույն որոշման 5-րդ կետով սահմանված պայմանագրերի փոփոխությունների կատարման արդյունքում ծավալները վերահաշվարկելիս հիմք են ընդունվում պայմանագրերին կից ծավալաթերթով սահմանված աշխատանքների կատարման նախահաշվային միավոր գները, իսկ նոր տողերի առաջացման դեպքում՝ սահմանված կարգով հաշվարկված և դրա արդյունքում նախագծային փաստաթղթերով նախատեսված միավոր գները: Ընդ որում՝ վերահաշվարկը կատարվում է՝

1) տեղակապումն իրականացնող նախագծող կազմակերպության կողմից, և տեղակապման նախագծի հետ ներկայացվում է պարզ փորձաքննության.

2) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությամբ նախատեսված կարգավորումը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և որոշման 3-րդ կետի գործողությունը տարածվում է 2024 թվականի հոկտեմբերի 31-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

13.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան