ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1841-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում՝ փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հետևյալ ցանկին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և հաստատված համադրումների ակտերը և (կամ) լրացուցիչ ծավալների նախահաշիվները․
1) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.24 N 1973-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.24 N 1973-Ն)
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դարբասի միջնակարգ դպրոցի «Մոդուլային» տիպի շենքի կառուցում՝ 70,000․0 հազար դրամ․
4) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.24 N 1973-Ն)
5) Երևանի N 37 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցում՝ 20,000․0 հազար դրամ։
(2-րդ կետը փոփ. 12.12.24 N 1973-Ն)
3․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում սահմանված կարգով շրջանառել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ծավալների փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1135-Ա որոշմամբ նախատեսված աշխատանքների ծավալների ավելացման և այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինման սահմանաքանակները գերազանցելու թույլտվություն ստանալու նպատակով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով սահմանված ցանկում նշված հատկացումների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուն զուգահեռ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
(հավելվածը փոփ., լրաց. 12.12.24 N 1973-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական: