Գլխավոր տեղեկություն
Համար
N 2202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2202-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1572-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 7,503.5 հազար դրամի չափով, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1572-Ն որոշման N 8 հավելվածում «Տաթև համայնքի Շինուհայրի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերով, «Տաթև համայնքի Խոտի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Շինուհայրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերով, «Քաջարան համայնքի Ձագիկավանի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Ձագիկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերով և «Մեղրի համայնքի Լեհվազի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 3,591.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` քոլեջի շենքի պատուհանների փոխարինման, նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

2) 50,000.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամին` օդափոխության համակարգի (չիլլեր) արդիականացման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

3) 963.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ին` թանգարանին անհրաժեշտ կահույքի ձեռքբերման համար.

4) 2,005.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին` պրոյեկտորների ձեռքբերման համար.

5) 49,983.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին` Փելեշյանի անվան տաղավարի գույքի և տեխնիկայի ձեռքբերման համար.

6) 13,950.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին` ձայնային տեխնիկայի ձեռքբերման համար.

7) 5,855.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին` Հ․ Չեքիջյանի աշխատասենյակին անհրաժեշտ կահույքի ձեռքբերման համար.

8) 848.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Գ. Էմինի անվ. 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` աշակերտական աթոռների և հանդիսությունների դահլիճի բարձրախոսի ձեռքբերման համար։

5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ 2,546.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` հայագիտական թանգարան-լսարանի գույքի ձեռքբերման համար։

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝

1) 18,491.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ծիածանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի 2–րդ հարկի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

2) 23,845.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նորակերտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի մարզադահլիճի մասնաշենքի կառուցման մնացորդային աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ 7,503.5 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գեղհովիտ գյուղի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի դռների և սանհանգույցների նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝

1) 33,296.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ին` շենքի ջեռուցման իրականացման և մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

2) 24,929.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` շենքի բակային հետնամասի քարե պարսպի կառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

3) 36,846.6 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` շենքի մասնակի (տանիք, հատակներ, պատուհաններ) նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար.

4) 20,855.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` շենքի ջեռուցման համակարգի վերակառուցման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար։

9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բջնի գյուղի սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային պատի արտաքին պատի վերականգնման նպատակով՝ փոփոխություններ կատարել 2022 թվականի հոկտեմբերի 7-ին «Կոտայքնախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-22/55 պայմանագրում՝ նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները․

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման նպատակով՝ փոփոխություններ կատարել 2023 թվականի հունվարի 3-ին «ԱՐԹՄԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-23/18-1 պայմանագրում՝ նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները․

3) Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի նորոգման, ամրակայման նպատակով՝

ա. կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի ապրիլի 20-ին «ԱՐԹՄԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-22/3 պայմանագրում պայմանագրի գնի 22.2 տոկոսի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 31-ին «Սեյսմշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայության պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-22/12 պայմանագրում՝ պայմանագրի գնի 24․2 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները,

բ. կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություն կատարելով 2022 թվականի ապրիլի 20-ին «ԱՐԹՄԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-22/3 պայմանագրում պայմանագրի գնի 25․1 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

(9-րդ կետը փոփ. 12.12.24 N 1973-Ն)

10. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություն կատարելով 2020 թվականի դեկտեմբերի 29-ին «Գրիգորյան Շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման N ՀՀՔԿՀԲՄԱՇՁԲ-20/3 պայմանագրում և 2021 թվականի հունիսի 7-ին «Շինսերտիֆիկատ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայության պետական գնման N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/4 պայմանագրում պայմանագրերի գնի 39.5 տոկոսի չափով, իսկ 2021 թվականի հունիսի 2-ին «Սարգիս և Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված՝ պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայության պետական գնման N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ21/6Հ պայմանագրում՝ պայմանագրի գնի 21.5 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները։

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2202-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2024, N 1973-Ն 14.12.2024, N 2202-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան