Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 883
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2024-22.12.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2023
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
09.12.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2013

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

9 դեկտեմբերի 2011 թ.

թիվ 883

ք. Մոսկվա

 

«ՃԱՐՊԱՅՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 024/2011) (կցվում է)։

2. Հաստատել՝

2.1. Ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջների պահպանումը (կցվում է).

2.2. Ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 024/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։

3. Սահմանել`

3.1. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից, ընդ որում`

- Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով նախատեսված պահանջը, ըստ «բենզ(ա)պիրենի» համար սահմանված անվտանգության ցուցանիշի, ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից.

- պահանջը, ըստ ճարպաթթուների տրանսիզոմերների համար սահմանված անվտանգության ցուցանիշի, ուժի մեջ է մտնում Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված ժամկետներին համապատասխան.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, բայց ոչ ուշ, քան 2015 թվականի փետրվարի 15-ը։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.

3.3. Մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում՝ շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

3.4. Սույն Որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում։

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ նախապատրաստել Տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը, և սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում ապահովել դրա՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնելը։

5. Ռուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ տարեկան մեկ անգամից ոչ պակաս, դրանք՝ սահմանված կարգով Հանձնաժողովի հաստատման համար Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը։

6. Կողմերին՝

6.1. մինչև Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմիններին, և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին.

6.2. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն Որոշման 3.2-3.4 ենթակետերը։

7. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետության կողմից

Ղազախստանի

Հանրապետության կողմից

Ռուսաստանի

Դաշնության կողմից

Ս. Ռումաս

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2016 թվականի մայիսի 10-ի

թիվ 40 որոշման

  (հավելվածը լրաց. ԵՏՀԽ 10.05.16 թիվ 40)
 
 

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի դեկտեմբերի 9-ի

թիվ 883 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

______________________________________________

ՄՄ ՏԿ 024/2011

 

Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ

 

Բովանդակություն

(բաժինը հանվել է ԵՏՀԽ 23.04.15 թիվ 39)

 

Նախաբան

1. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան։

2. Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը մշակվել է Մաքսային միության միասնական մաքսային տարածքում ճարպայուղային արտադրանքին ներկայացվող՝ կիրառության և կատարման համար պարտադիր միասնական պահանջներ սահմանելու, Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող արտադրանքի ազատ տեղափոխումն ապահովելու նպատակով։

3. Եթե ճարպայուղային արտադրանքի վերաբերյալ ընդունվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են ճարպայուղային արտադրանքին ներկայացվող պահանջներ, ապա ճարպայուղային արտադրանքը պետք է համապատասխանի Մաքսային միության այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։

Գլուխ 1. Կիրառության ոլորտը

1. «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգի մասին» Մաքսային միության սույն տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) տարածվում է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքի վրա, դրանով սահմանվում են այդ արտադրանքին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ դրա փաթեթավորմանն ու մականշվածքին, ինչպես նաև դրանց հետ կապված արտադրության պրոցեսներին, պահմանը, տեղափոխմանը, իրացմանը ներկայացվող պահանջները:

Սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում՝

- այն ճարպայուղային արտադրանքի վրա, որն ստացվել է ոչ արդյունաբերական արտադրության պրոցեսում՝ բացառությամբ բուսական յուղի.

- ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի վրա՝ բացառությամբ բնական հում գլիցերինի և տնտեսական օճառի:

2. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ճարպայուղային արտադրանքին ներկայացվող պահանջները՝ քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանության ու դրանք ձեռք բերողներին (սպառողներին) մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման նպատակով:

3. Սույն Տեխնիկական կանոնակարգի կիրառման ժամանակ պետք է հաշվի առնվեն Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, որոնց գործողությունը տարածվում է ճարպայուղային արտադրանքի վրա:

 

Հոդված 1. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ճարպայուղային արտադրանքը

 

Սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ է համարվում հետևյալ ճարպայուղային արտադրանքը.

1) սննդային ճարպայուղային արտադրանքը՝

ա) յուղեր բուսական,

բ) զտամասեր՝ բուսական յուղերի,

գ) յուղեր (ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված,

դ) յուղեր (ճարպեր)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված,

ե) մարգարիններ,

զ) սփրեդներ՝ բուսասերուցքային և բուսաճարպային,

Է) խառնուրդներ՝ հալած, բուսասերուցքային և բուսաճարպային,

ը) ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման,

թ) կաթնային ճարպի փոխարինիչներ,

ժ) կակաոյի յուղի համարժեքներ,

ժա) կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի,

ժբ) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի,

ժգ) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի,

ժդ) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի,

ժե) սոուսներ՝ բուսական յուղերի հիմքի վրա,

ժզ) մայոնեզներ,

ժէ) սոուսներ մայոնեզային,

ժը) կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով,

ժթ) գլիցերին թորած,

2) ոչ սննդային ճարպայուղային արտադրանքը՝

ա) գլիցերին՝ բնական, հում,

բ) օճառ տնտեսական:

Գլուխ 2. Սահմանումները

Հոդված 2. Ճարպայուղային արտադրանքի սահմանումները

 

1. Ճարպայուղային արտադրանք` բուսական յուղեր և արտադրանք, որոնք պատրաստվում են բուսական կամ բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի հիմքի վրա (ներառյալ ձկների և ծովային կաթնասունների ճարպերը)՝ ջրի, սննդային հավելումների և այլ բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման:

2. Սննդային ճարպայուղային արտադրանք՝ ճարպայուղային արտադրանք, որը նախատեսված է սննդի մեջ օգտագործվելու կամ սննդի արդյունաբերության տարբեր ճյուղերում օգտագործվելու համար:

3. Սննդային ճարպայուղային արտադրանքի սահմանումները՝

1) յուղ բուսական (տե՛ս 4-րդ հավելվածը)՝ ճարպաթթուների գլիցերիդների և դրանց հարակից նյութերի խառնուրդ, որն ստացվում է յուղատու հումքից և պարունակում է առնվազն 99 տոկոս ճարպ.

2) յուղատու հումք՝ յուղատու բույսերի սերմերը, պտուղները, մշակաբույսերի՝ յուղ պարունակող մասերը.

3) զտամաս՝ բուսական յուղի՝ բուսական յուղի չափազատման պրոցեսում բուսական յուղից կամ բուսական յուղի զտամասերից գոյացած ճարպաթթուների գլիցերիդների խառնուրդ, որն ունի սկզբնական բուսական յուղի կամ դրա զտամասերի հալման ջերմաստիճանից տարբեր հալման ջերմաստիճան.

4) յուղ՝ բուսական, չզտված՝ մանր և խոշոր կախույթահեղուկից մաքրված բուսական յուղ, որը մաքրման չի ենթարկվել զտման փուլերի ամբողջական կամ մասնակի ցիկլով.

5) յուղ՝ բուսական, սառեցված՝ կախույթահեղուկից մաքրված բուսական յուղ, որից, ցածր ջերմաստիճանի պայմաններում, հեռացվել են մոմանյութերը.

6) յուղ՝ բուսական, հիդրատացված՝ բուսական յուղ, որը մաքրված է ֆոսֆոր պարունակող նյութերից.

7) յուղ՝ բուսական, զտված՝ բուսական յուղ, որը մաքրման է ենթարկվել զտման փուլերի ամբողջական կամ մասնակի ցիկլով.

8) յուղ՝ բուսական, զտված, հոտազերծված՝ զտված բուսական յուղ, որը ենթարկվել է հոտազերծման.

9) բուսական յուղ-խառնուրդ՝ բուսական յուղերի խառնուրդ՝ տարբեր հարաբերակցություններով.

10) յուղ՝ բուսական, բուրավետացված՝ համաբուրավետիչ հավելումների ավելացմամբ բուսական յուղ.

11) յուղ՝ բուսական, բուսական հավելումներով՝ բնական բուսական լուծամզվածքների ավելացմամբ բուսական յուղ.

12) յուղ (ճարպ)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված՝ զտման և բուրավետացման ենթարկված արդյունաբերական սննդային հումք, որն ստացվում է բուսական յուղի հիդրոգենացման պրոցեսում՝ կենդանական ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

13) յուղ (ճարպ)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված՝ զտման և հոտազերծման ենթարկված արդյունաբերական սննդային հումք, որն ստացվում է բուսական յուղի վերաեթերացման պրոցեսում՝ կենդանական ճարպերի, ձկների և ծովային կաթնասունների ճարպերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

14) մարգարին՝ ճարպի առնվազն 20 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կենդանական ճարպերով (կամ առանց դրանց), ձկների և ծովային կաթնասունների ճարպերով (կամ առանց դրանց), ջրից՝ կաթի և (կամ) դրա վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

15) պինդ մարգարին՝ մարգարին, որն ունի պլաստիկ և խիտ կազմություն ու պահպանում է իր ձևը Ցելսիուսի սանդղակի 20 +/- 2 աստիճան ջերմաստիճանի պայմաններում.

16) փափուկ մարգարին՝ մարգարին, որը Ցելսիուսի սանդղակի 10 +/- 2 աստիճան ջերմաստիճանի պայմաններում ունի պլաստիկ փափուկ կազմություն.

17) հեղուկ մարգարին՝ մարգարին, որն ունի հեղուկ կազմություն և պահպանում է միատարր էմուլսիայի հատկությունները կոնկրետ նշանակության հեղուկ մարգարինի համար նախատեսված ջերմաստիճանների պայմաններում.

18) սփրեդ՝ ճարպի առնվազն 39 տոկոս զանգվածային մասով էմուլսիոն ճարպային մթերք, որն ունի պլաստիկ կազմություն՝ Ցելսիուսի սանդղակի

36 աստիճանից ոչ բարձր ճարպային ֆազի հալման ջերմաստիճանով, որը պատրաստվում է կաթնային ճարպից և (կամ) սերուցքից և (կամ) սերուցքային կարագից և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

19) սփրեդ բուսասերուցքային՝ սփրեդ, որն ունի ճարպային ֆազի 15-ից 50 տոկոս կազմող կաթնային ճարպի զանգվածային մաս.

20) սփրեդ բուսաճարպային՝ սփրեդ, որի ճարպային ֆազը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կաթնային ճարպի (15 տոկոսից պակաս) ավելացմամբ կամ առանց դրա ավելացման.

21) խառնուրդներ հալած՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք պատրաստվում են մինչև լրիվ հալման ջերմաստիճանը տաքացված կաթնային ճարպի, և (կամ) սերուցքների, և (կամ) սերուցքային կարագի և չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերի խառնման եղանակով, կամ միայն չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից կամ տեխնոլոգիական այլ եղանակներ կիրառելով.

22) խառնուրդներ՝ հալած, բուսասերուցքային՝ հալած խառնուրդներ՝ ճարպային ֆազի 15-ից 50 տոկոս կազմող կաթնային ճարպի զանգվածային մասով.

23) խառնուրդներ՝ հալած, բուսաճարպային՝ հալած խառնուրդներ, որոնց ճարպային ֆազը բաղկացած է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կաթնային ճարպի (15 տոկոսից պակաս) ավելացմամբ կամ առանց դրա ավելացման.

24) ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման՝ ճարպի առնվազն 98 տոկոս զանգվածային մասով ճարպային մթերքներ, որոնք պատրաստվում են արդյունաբերության տարբեր ճյուղերի համար, չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ կենդանական ճարպերի և դրանց խառնուրդների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

25) կաթնային ճարպի փոխարինիչ` ճարպի առնվազն 99,0 տոկոս զանգվածային մասով մթերք, որը նախատեսված է սննդամթերքում կաթնային ճարպին փոխարինելու համար, արտադրված է չձևափոխված և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, որի հալման ջերմաստիճանը չի գերազանցում 36°C -ը, որը 36 °C-ի պայմաններում պարունակում է զանգվածային մասի 5 տոկոսից ոչ ավելի պինդ եռագլիցերիդներ, զանգվածային մասի 65 տոկոսից ոչ ավելի հագեցած թթուներ՝ ճարպաթթուների գումարից, այդ թվում՝ զանգվածային մասի 38 տոկոսից ոչ ավելի պալմիտինաթթուներ՝ ճարպաթթուների գումարից.

26) կակաոյի յուղի համարժեքներ՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք, ցանկացած հարաբերակցությամբ, օժտված են կակաոյի յուղի հետ համատեղելիությամբ, ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնք ունեն կակաոյի յուղի ֆիզիկաքիմիական հատկությունների նման հատկություններ և ճարպաթթուների կազմ, որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, զանգվածային մասի 50 տոկոսից ոչ պակաս 2-օլեոդիհագեցած եռագլիցերիդներ, պատրաստվում են չձևափոխված բուսական յուղերից (էլիպպե, բոռնեո, արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և դրանց զտամասերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

27) կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի («SOS»-ը մատնանշում է մթերքում 2-օլեոդիստեարինի առկայությունը)՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք, ցանկացած հարաբերակցությամբ, օժտված են կակաոյի յուղի հետ բարձր համատեղելիությամբ, ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնց հիմնական բաղադրիչը 2-օլեոդիստեարինն է (մինչև 70 տոկոս), որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, պատրաստվում են չձևափոխված բուսական յուղերից (էլիպպե, բոռնեո, արմավենու յուղեր, սալ, շի, կոկում, մանգոյի կորիզներից ստացվող յուղ) և դրանց զտամասերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

28) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի («POP»-ը մատնանշում է մթերքում 2-օլեոդիպալմիտինի առկայությունը)՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք օժտված են կակաոյի յուղի հետ մասնակի համատեղելիությամբ (առնվազն 25 տոկոս), ենթակա են տեմպերացման. մթերքներ, որոնց հիմնական բաղադրիչը 2-օլեոդիպալմիտինն է (50 տոկոսից ավելի), որը պարունակում է զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու, պատրաստվում են չձևափոխված բուսական յուղերից և բուսական յուղերի զտամասերից և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

29) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 1 տոկոսից ոչ ավելի լաուրինաթթու՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

30) կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի՝ ճարպի առնվազն 99 տոկոս զանգվածային մասով մթերքներ, որոնք ենթակա չեն տեմպերացման, պատրաստվում են ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա, պարունակում են զանգվածային մասի 40 տոկոսից ոչ պակաս լաուրինաթթու՝ սննդային հավելումների և այլ սննդային բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

31) սոուս՝ բուսական յուղերի հիմքի վրա՝ ճարպի առնվազն 5 տոկոս պարունակությամբ մթերք, որը պատրաստված է մեկ կամ մի քանի սննդային և (կամ) ձևափոխված բուսական յուղերից՝ ջրի ավելացմամբ կամ առանց դրա ավելացման, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի, այդ թվում՝ բնական համեմունքների և (կամ) համեմունքների և (կամ) խոտերի և (կամ) բանջարեղենի և (կամ) մրգերի և (կամ) սնկերի և (կամ) կտորների կամ փոշու տեսքով ընկույզների ավելացմամբ. մթերք, որը համին առանձնահատուկ ուղղվածություն է հաղորդում և օգտագործվում է որպես տարբեր ճաշատեսակների համեմանյութ.

32) մայոնեզ՝ ճարպի առնվազն 50 տոկոս պարունակությամբ նրբադիսպերս, միատարր, էմուլսիոն մթերք, որը պատրաստվում է զտված, հոտազերծված բուսական յուղերից, ջրից, ձվամթերքներից՝ ձվի դեղնուցի (չոր) վերահաշվարկով առնվազն 1 տոկոս քանակությամբ՝ կաթի վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

33) սոուս մայոնեզային՝ ճարպի առնվազն 15 տոկոս պարունակությամբ նրբադիսպերս, էմուլսիոն մթերք, որը պատրաստվում է զտված, հոտազերծված բուսական յուղերից, ջրից՝ կաթի վերամշակումից ստացվող մթերքների, սննդային հավելումների և այլ սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

34) կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով՝ ճարպի առնվազն 10 տոկոս պարունակությամբ մթերք, որը պատրաստված է բուսական յուղերի և (կամ) ձևափոխված բուսական յուղերի հիմքի վրա՝ կաթնային և (կամ) բուսական սպիտակուցների, շաքարի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, ինչպես նաև բնական մրգերի, հյութերի, սննդային հավելումների և սննդային բաղադրամասերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման.

35) գլիցերին թորած՝ եռատոմային սպիրտ, որն ստացվում է բուսական յուղերի և (կամ) կենդանական ճարպերի ջրատարրալուծման (հիդրոլիզի) կամ օճառացման ժամանակ և ենթարկվել է թորման:

4. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանք՝ ճարպայուղային արտադրանք, որը նախատեսված է տեխնիկական, կենցաղային նպատակների համար:

5. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի սահմանումները՝

1) գլիցերին՝ բնական, հում՝ եռատոմային սպիրտ, որն ստացվում է բուսական յուղերի և (կամ) կենդանական ճարպերի ջրատարրալուծման (հիդրոլիզի) կամ օճառացման ժամանակ՝ առանց սինթեզի եղանակների կիրառման.

2) օճառ տնտեսական՝ մթերք, որը բաղկացած է բնական ճարպաթթուների նատրիումական և կալիումական աղերից՝ սինթետիկ, խեժային, նավթենային ճարպաթթուների աղերով կամ առանց դրանց և այլ բաղադրիչներից, որոնք բարելավում են դրա սպառողական հատկությունները:

 

Հոդված 3. Ճարպայուղային արտադրանքի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների սահմանումները

 

1) Զտում՝ բուսական յուղերի` դրանց հարակից խառնուկներից մաքրման պրոցես՝ ամբողջական կամ մասնակի ցիկլով.

ա) զտման ամբողջական ցիկլ՝ ոչ ճարպային խառնուկներից և հարակից նյութերից, այդ թվում՝ ազատ ճարպաթթուներից, ֆոսֆոր պարունակող, մոմային, գունավորող նյութերից և համն ու հոտը պայմանավորող նյութերից յուղերի մաքրման պրոցես,

բ) մասնակի ցիկլով զտումն իր մեջ ներառում է ամբողջական ցիկլով զտման մի քանի փուլերի համախումբ,

2) հոտազերծում՝ հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,

3) թորման չեզոքացում՝ ազատ ճարպաթթուների, հոտավորող և այլ ցնդող նյութերի հեռացման բարձր ջերմային պրոցես՝ գերտաքացված գոլորշիով վակուումային թորահանման եղանակով,

4) թորում՝ գոյացած գոլորշիների գոլորշիացման և հեղուկացման եղանակով մաքրման պրոցես,

5) բուսական յուղերի և (կամ) ճարպերի ձևափոխում (բացառությամբ գենային ինժեներիայի եղանակով ձևափոխումները)՝ բուսական յուղերի և (կամ) ճարպերի քիմիական կամ կենսաքիմիական կամ ֆիզիկական փոխակերպում՝ հիդրոգենացման, վերաեթերացման, չափազատման կամ դրանց համակցման եղանակով,

6) հիդրոգենացում՝ բուսական յուղերի և (կամ) ճարպերի կազմի մեջ մտնող չհագեցած ճարպաթթուների գլիցերիդների ոչ սահմանային կապերի՝ ջրածնով մասնակի կամ ամբողջական հագեցման պրոցես,

7) վերաեթերացում՝ ճարպի գլիցերիդներում ացիլային խմբերի վերաբաշխման պրոցես՝ առանց փոխելու եռացիլգլիցերիդների ճարպաթթվային կազմը,

8) չափազատում՝ ջերմամեխանիկական եղանակով բուսական յուղերի տրոհում զտամասերի:

 

Հոդված 4. Սույն Տեխնիկական կանոնակարգում օգտագործվող այլ սահմանումներ.

 

1) Ապրանքաուղեկից փաստաթղթեր՝

- փաստաթղթեր, որոնք ապահովում են շահագրգիռ անձի հնարավորությունը՝ փաստաթղթերով որոշելու ճարպայուղային արտադրանքի նախորդ և հաջորդ սեփականատերերին՝ բացառությամբ սպառողների.

- ճարպայուղային արտադրանքի համապատասխանության հայտարարագիր և (կամ) դրա պատճենը.

2) արտադրանքի (պրոցեսների) նույնականացում՝ սննդամթերքը (պրոցեսները) Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին դասելու ընթացակարգը.

3) ճարպայուղային արտադրանքի կոնտամինացիա (աղտոտում)՝ ճարպայուղային արտադրանքի մեջ առարկաների, մասնիկների, նյութերի և օրգանիզմների (կոնտամինանտների, աղտոտիչների) ներթափանցումը և դրանց առկայությունը տվյալ ճարպայուղային արտադրանքին ոչ բնորոշ կամ սահմանված մակարդակները գերազանցող քանակություններով, ինչի արդյունքում այն ձեռք է բերում մարդու համար վտանգավոր հատկություններ.

4) արտադրական տարածք՝ տարածք, որն օգտագործվում է անմիջականորեն ճարպայուղային արտադրանքի արտադրության համար.

5) ճարպայուղային արտադրանքի պատրաստման հետ անմիջականորեն առնչվող արտադրական տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի սանիտարական մշակում՝ արտադրական տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մակերեսի լվացում կամ այլ ձևով մշակում, ինչի արդյունքում այդ տարածքները, սարքավորումները և գույքը չեն կարող աղտոտման աղբյուր դառնալ սննդային ճարպայուղային արտադրանքի և հումքի համար.

6) ճարպայուղային արտադրանքի շրջանառություն՝ արտադրանքի տեղաշարժը պատրաստողից սպառողին, որն ընդգրկում է այն բոլոր պրոցեսները, որոնց ենթարկվում են մթերքները դրանց արտադրության ավարտից հետո՝ սկսած պատրաստողի կամ ներմուծողի կողմից արտադրանքն այլ անձի (փոխադրողին, վաճառողին, սպառողին) փոխանցելու պահից:

 

Հոդված 5. Ճարպայուղային արտադրանքի (պրոցեսների) նույնականացում՝ դրանք Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին դասելու նպատակով

 

1. Շահագրգիռ անձանց կողմից կատարվում է արտադրանքի նույնականացում՝ ճարպայուղային արտադրանքը (պրոցեսները) տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտներին դասելու նպատակով, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Տեխնիկական կանոնակարգը:

2. Ճարպայուղային արտադրանքի նույնականացումը կատարվում է ըստ դրա անվանման և (կամ) ըստ դրա տեսողական և (կամ) զգայորոշման հատկանիշների, որոնք շարադրված են սույն Տեխնիկական կանոնակարգում այդ արտադրանքի սահմանման մեջ և (կամ) վերլուծական մեթոդներով:

3. Ճարպայուղային արտադրանքի նույնականացումը կատարվում է հետևյալ մեթոդներից մեկ և (կամ) մի քանիսով՝

1) ըստ անվանման՝ սպառողական փաթեթվածքի մականշվածքի վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթում նշված՝ ճարպայուղային արտադրանքի անվանումը և նշանակությունը ճարպայուղային արտադրանքի կոնկրետ տեսակի սահմանման մեջ նշված անվանման հետ համեմատելու եղանակով.

2) տեսողական մեթոդով՝ ճարպայուղային արտադրանքի արտաքին տեսքը սահմանումների մեջ նշված, սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ և 4-րդ հավելվածներով նախատեսվածհատկանիշների հետ համեմատելու եղանակով.

3) զգայորոշման մեթոդով՝ ճարպայուղային արտադրանքի զգայորոշման ցուցանիշները սույն Տեխնիկական կանոնակարգում այդ ճարպայուղային արտադրանքի սահմանման մեջ շարադրված հատկանիշների հետ համեմատելու եղանակով: Զգայորոշման մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ ճարպայուղային արտադրանքը հնարավոր չէ նույնականացնել՝ ըստ անվանման և տեսողական մեթոդների: Այն դեպքում, երբ արտադրանքն ունի մանրէային վնասման հատկանիշներ, բացառվում է դրանց զգայորոշման առանձնահատկությունների գնահատումը.

4) վերլուծական մեթոդով՝ ճարպայուղային արտադրանքի ֆիզիկաքիմիական ցուցանիշների՝ սահմանումների մեջ նշված, սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ հավելվածով նախատեսված հատկանիշների հետ համապատասխանության ստուգման եղանակով: Վերլուծական մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ ճարպայուղային արտադրանքը հնարավոր չէ նույնականացնել՝ ըստ անվանման, տեսողական կամ զգայորոշման մեթոդների:

4. Արտադրանքի արտադրության, պահման, փոխադրման և իրացման պրոցեսները սույն Տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին դասելու նպատակով նույնականացնելիս անհրաժեշտ է համոզվել, որ այդ պրոցեսներն իրականացվում են ճարպայուղային արտադրանքի արտադրության, պահման, փոխադրման և իրացման նպատակով և կապված են այդ արտադրանքի անվտանգության պահանջները բավարարելու հետ: Արտադրանքի արտադրության, պահման, փոխադրման և իրացման պրոցեսների նույնականացումն իրականացվում է նշված պրոցեսների տեսողական գնահատման միջոցով:

(5-րդ հոդվածը փոփ. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 39)

 

Գլուխ 3. Շուկայում շրջանառության կանոնները

 

1. Ճարպայուղային արտադրանքը (բացառությամբ ոչ արդյունաբերական արտադրության պրոցեսում ստացված բուսական յուղերի) շուկայում շրջանառության մեջ է դրվում, եթե այն համապատասխանում է Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Մաքսային միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող և համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգեր անցած ճարպայուղային արտադրանքը (բացառությամբ ոչ արդյունաբերական արտադրության պրոցեսում ստացված բուսական յուղերի) մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով:

3. Ոչ արդյունաբերական արտադրության պրոցեսում ստացված բուսական յուղերը պետք է համապատասխանեն 1-ին հավելվածում նշված անվտանգության ցուցանիշներին և իրացվեն սահմանված կարգով թույլատրված վայրերում:

 

Գլուխ 4. Անվտանգությանը ներկայացվող պահանջները

 

Մաքսային միության մասնակից երկրների տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքը, սննդային ճարպայուղային արտադրանքի պիտանիության ժամկետի և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի պահպանման ժամկետի ընթացքում ըստ նշանակության օգտագործվելու դեպքում, չպետք է վնաս հասցնի մարդու կյանքին և առողջությանը:

Ճարպայուղային արտադրանքին ներկայացվող պահանջները ներառում են՝

1) անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված և ըստ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության մանրէաբանական նորմատիվների սահմանված պահանջները և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված պահանջները.

2) ճարպայուղային արտադրանքի փաթեթվածքին ներկայացվող պահանջները.

3) ճարպայուղային արտադրանքի մականշվածքին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 6. Անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված և ըստ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության մանրէաբանական նորմատիվների սահմանված պահանջները և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված պահանջները

 

1. Սննդային ճարպայուղային արտադրանքը պետք է համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածներով նախատեսված՝ անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված և ըստ անվտանգության մանրէաբանական նորմատիվների սահմանված պահանջներին, ինչպես նաև Մաքսային միության այն մյուս տեխնիկական կանոնակարգերի՝ անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված և ըստ անվտանգության մանրէաբանական նորմատիվների սահմանված պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա:

2. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքը պետք է բավարարի սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածով նախատեսված՝ անվտանգության ցուցանիշների թույլատրելի մակարդակների համար սահմանված պահանջները:

 

Հոդված 7. Ճարպայուղային արտադրանքի փաթեթվածքին ներկայացվող պահանջները

 

1. Ճարպայուղային արտադրանքի փաթեթվածքը պետք է ապահովի դրա անվտանգությունը և դրա նույնականացման հատկանիշների անփոփոխությունը՝ սննդային ճարպայուղային արտադրանքի պիտանիության ժամկետում և ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի պահպանման ժամկետում ճարպայուղային արտադրանքը շրջանառության մեջ դնելու ժամանակ:

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի հետ շփման մեջ գտնվող փաթեթվածքի նյութերը պետք է համապատասխանեն Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության պահանջներին:

3. Սպառողական փաթեթվածքի վնասման դեպքում առևտրատնտեսական գործունեության մասնակիցը (ճարպայուղային արտադրանքի տիրապետողը), ինքնուրույն կամ պետական հսկողության (վերահսկողության) լիազորված մարմինների կարգադրությամբ, պետք է շրջանառությունից հանի տվյալ սննդային ճարպայուղային արտադրանքը:

 

Հոդված 8. Սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքին ներկայացվող պահանջները

 

Սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքում ներառված տեղեկատվությունը շարադրվում է ռուսերենով: Նշված տեղեկատվությունը կարող է նաև շարադրվել այլ լեզուներով, ընդ որում, դրանց բովանդակությունը պետք է նույնական լինի ռուսերենով շարադրված տեղեկատվության բովանդակության հետ:

Մականշվածքում թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով և դրան կից 3-րդ և 4-րդ հավելվածներով նախատեսված, հասկացությունների հիման վրա ձևակերպվող մթերքների անվանումների մեջ փոփոխել բառերի հերթականությունը: Օրինակ՝ «յուղ արևածաղկի», «արևածաղկի յուղ», «սոյայի յուղ՝ զտված, հոտազերծված», «զտված, հոտազերծված սոյայի յուղ», «ճարպ խոհարարական», «խոհարարական ճարպ»,«սոուս մայոնեզային», «մայոնեզային սոուս» և այլն:

Մարգարինների և սփրեդների անվանումներում չի թույլատրվում օգտագործել «յուղ» բառը կամ դրա նույնարմատ բառերը, ինչպես նաև «յուղ» բառով բառակապակցությունները:

Ճարպայուղային արտադրանքի սպառողական փաթեթվածքի մականշվածքը պետք է լինի հասկանալի, դյուրընթեռնելի, հավաստի և սպառողներին մոլորության մեջ չգցի, ընդ որում, գրությունները, նշանները, պայմանական նշանները պետք է կոնտրաստային լինեն այն ֆոնի հետ, որոնց վրա զետեղված է մականշվածքը: Պատրաստման ամսաթվի և պիտանիության ժամկետի համար տառատեսակի չափսը՝ մմ-ով, պետք է լինի՝

1) արտադրանքի՝ մինչև 100 գրամ զանգվածի դեպքում՝ 2,8 մմ-ից ոչ պակաս.

2) արտադրանքի՝ 100 գրամից բարձր զանգվածի դեպքում՝ 3,2 մմ-ից ոչ պակաս:

Սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի անվանումը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված սահմանումներին համապատասխան՝

1) բուսական յուղի համար անվանումը նշվում է այն յուղային հումքի անվանմանը համապատասխան, որից այն պատրաստված է՝ 4-րդ հավելվածին համապատասխան (ձիթապտղի յուղի անվանումը նշվում է 3-րդ հավելվածին համապատասխան) և նշելով մաքրման այն աստիճանը, որին այն ենթարկվել է, օրինակ՝ «յուղ՝ արևածաղկի, չզտված» կամ «յուղ՝ սոյայի, զտված» կամ «յուղ՝ հլածուկի, զտված, հոտազերծված» և այլն.

2) բուսական հավելումներով բուսական յուղի համար անվանման մեջ թույլատրվում է նշել արտադրանքի մեջ ավելացված բուսական հավելման անվանումը.

3) բուրավետացված բուսական յուղի համար նշվում է «յուղ՝ (յուղի տեսակը՝ այն հումքի անվանմանը համապատասխան, որից այն պատրաստված է) ... բույրով (այնուհետև նշվում է համապատասխան համաբուրավետիչ հավելման բույրի անվանումը)» անվանումը, բուսական լուծամզվածքների ավելացմամբ բուսական յուղի համար թույլատրվում է «յուղ՝ (յուղի տեսակը՝ այն հումքի անվանմանը համապատասխան, որից այն պատրաստված է) ... լուծամզվածքով (այնուհետև նշվում է այն բույսի անվանումը, որից ստացվել է լուծամզվածքը)» անվանումը, վիտամինների ավելացմամբ բուսական յուղի համար այն քանակությամբ, որը կանոնակարգվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ, նշվում է «յուղ՝ (յուղի տեսակը՝ այն հումքի անվանմանը համապատասխան, որից այն պատրաստված է) վիտամինացված» անվանումը.

4) բուսական յուղ-խառնուրդի համար թույլատրվում է անվանման մեջ նշել բուսական յուղերի անվանումները՝ դրանց զանգվածային մասի նվազման կարգով՝ առանց նշելու տեխնիկական կանոնակարգման օբյեկտի՝ «բուսական յուղ-խառնուրդ» անվանումը, օրինակ՝ «Յուղ՝ արևածաղկի, սոյայի», «Յուղ՝ արևածաղկի ձիթապտղի և հլածուկի յուղի ավելացմամբ».

5) բուսական յուղի զտամասի համար անվանման մեջ նշվում է զտամասի անվանումը՝ նշելով չափազատման ենթարկված յուղի անվանումը, օրինակ՝ «օլեին արմավենու», «պալմիտին բամբակի» և այլն՝ նշելով տեխնիկական կանոնակարգման օբյեկտի՝ «զտամաս՝ բուսական յուղի» անվանումը.

6) հատուկ նշանակության ճարպերի համար թույլատրվում է նշել օգտագործվող ճարպի նշանակությանը համապատասխանող անվանումը, օրինակ՝ «ճարպ հրուշակեղենային», «ճարպ խոհարարական, ճարպաջեռոցային (ֆրիտյուրային)», «ճարպ հացաթխման» և այլն՝ առանց նշելու տեխնիկական կանոնակարգման օբյեկտի՝ «ճարպ՝ հատուկ նշանակության» անվանումը:

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը:

Սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը նշելու պահանջ չի սահմանվում մեկ բաղադրիչից բաղկացած սննդամթերքի համար այն դեպքում, երբ սննդամթերքի անվանումը համընկնում է բաղադրիչի անվանման հետ:

3. Սննդային արժեքը (Էներգետիկ արժեքը, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, մակրո- և միկրոէլեմենտների պարունակությունը 100 գրամ մթերքում):

Սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի և կալորիականության/էներգետիկ արժեքի մասին տեղեկությունները նշվում են այն դեպքում, երբ 100 գ սննդամթերքում դրանց արժեքը կազմում է օրական սպառման համար խորհուրդ տրվող քանակության առնվազն 2 տոկոսը, իսկ հանքային նյութերի համար՝ առնվազն 5 տոկոսը:

4. Պատրաստման ամսաթիվը:

5. Պիտանիության ժամկետը:

6. Պատրաստողի անվանումը և գտնվելու վայրը, այն կազմակերպության անվանումն ու գտնվելու վայրը, որը ստեղծվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, կամ այն անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը, որը գրանցվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, օտարերկրյա պատրաստողի գործառույթներն իրականացնող անձի անվանումը և գտնվելու վայրը (առկայության դեպքում):

7. Տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրվել է և կարող է նույնականացվել ճարպայուղային արտադրանքը:

8. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը:

9. Սննդային ճարպայուղային արտադրանքի սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) զտաքաշը և (կամ) ծավալը.

2) սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը՝ բաղադրամասերի զանգվածային մասերի նվազման կարգով (պարտադիր նշելով սննդային հավելումները, ֆունկցիոնալ սննդային բաղադրամասերը, վիտամինները և այլ միկրոնուտրիենտներ, բուրավետիչները):

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածությամբ ստացված, այդ թվում՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և սպիտակուց չպարունակող սննդային ճարպայուղային արտադրանքի համար պետք է նշվի հետևյալ տեղեկատվությունը՝ «գենետիկորեն ձևափոխված արտադրանք» կամ «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից ստացված արտադրանք» կամ «արտադրանքը պարունակում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների բաղադրիչներ»։

Եթե սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության ժամանակ պատրաստողը չի օգտագործել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, ապա արտադրանքում ԳՁՕ-ի 0,9 և ավելի ցածր տոկոս կազմող պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես վերացման ոչ ենթակա և այդ սննդային ճարպայուղային արտադրանքը չի դասվում ԳՁՕ պարունակող սննդային արտադրանքի շարքին։ Այդ սննդային ճարպայուղային արտադրանքի մակնշման ժամանակ ԳՁՕ-ի առկայության մասին տեղեկություններ չեն նշվում։

Սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը նշելու պահանջ չի սահմանվում մեկ բաղադրամասերից բաղկացած սննդամթերքի համար այն դեպքում, երբ սննդամթերքի անվանումը համընկնում է բաղադրամասի անվանման հետ.

3) բուսական յուղերի սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի հետևյալ լրացուցիչ տեղեկատվությունը՝

ա) ֆիրմային անվանման մասին նշում (առկայության դեպքում).

բ) բուսական յուղեր-խառնուրդների համար նշվում է բոլոր բուսական յուղերի ցանկը՝ դրանց զանգվածային մասերի նվազման կարգով՝ յուղի յուրաքանչյուր տեսակի համար նշելով մաքրման այն աստիճանը, որին այն ենթարկվել է, օրինակ՝ «յուղ՝ հլածուկի, զտված, հոտազերծված, յուղ՝ արևածաղկի, չզտված» կամ բուսական յուղերի այլ տեսակներ: Եթե խառնուրդ բուսական յուղի բաղադրության մեջ ներառված են զտման նույն փուլերով անցած բուսական յուղեր, ապա թույլատրվում է զտման փուլերը նշել անվանումից հետո, օրինակ՝ «Յուղ արևածաղկի, յուղ սոյայի: Զտված, հոտազերծված».

գ) շշալցման ամսաթիվը.

դ) ցուցումներ պահպանման մասին՝ սպառողական փաթեթվածքը բացելուց հետո.

4) մարգարինների, բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդների, բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդների, հատուկ նշանակության ճարպերի, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման, կաթնային ճարպի փոխարինիչների, կակաոյի յուղի համարժեքների, կակաոյի յուղի «SOS» տեսակի բարելավիչների, կակաոյի յուղի «POP» տեսակի փոխարինիչների, կակաոյի յուղի չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի փոխարինիչների, կակաոյի յուղի չտեմպերացվող, լաուրինային տեսակի փոխարինիչների սպառողական փաթեթվածքը պետք է լրացուցիչ կերպով պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) պահպանման ջերմաստիճանը.

բ) ընդհանուր ճարպի զանգվածային մասը.

գ) կաթնային ճարպի զանգվածային մասը՝ բուսասերուցքային սփրեդների, բուսասերուցքային հալած խառնուրդների համար.

դ) մթերքի ճարպային ֆազում, հագեցած ճարպաթթուների և ճարպաթթուների տրանսիզոմերների առավելագույն պարունակությունը` որպես մթերքում ճարպի պարունակության տոկոս.

5) բուսական յուղերի հիմքի վրա պատրաստված սոուսների, մայոնեզների, մայոնեզային սոուսների, բուսական յուղերի հիմքով կրեմների սպառողական փաթեթվածքը պետք է լրացուցիչ կերպով պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ա) պահպանման ջերմաստիճանը.

բ) ցուցումներ պահպանման մասին՝ սպառողական փաթեթվածքը բացելուց հետո:

10. Սննդային ճարպայուղային արտադրանքի տրանսպորտային փաթեթվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) սպառողական փաթեթվածքի մեջ փաթեթավորված սննդային ճարպայուղային արտադրանքի միավորի զտաքաշը.

2) տրանսպորտային փաթեթվածքի ընդհանուր զտաքաշը և սպառողական փաթեթվածքի մեջ սննդային ճարպայուղային արտադրանքի միավորների քանակը.

3) զտաքաշը՝ չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար.

4) սննդային ճարպայուղային արտադրանքի բաղադրությունը՝ բաղադրամասերի զանգվածային մասերի նվազման կարգով (պարտադիր նշելով սննդային հավելումները, ֆունկցիոնալ սննդային բաղադրամասերը, վիտամինները և մյուս միկրոնուտրիենտները, չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար բուրավետիչների):

ԳՁՕ-ի գործածությամբ ստացված, այդ թվում՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և սպիտակուց չպարունակող՝ չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար պետք է նշվի հետևյալ տեղեկատվությունը՝ «գենետիկորեն ձևափոխված արտադրանք» կամ «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից ստացված արտադրանք» կամ «արտադրանքը պարունակում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների բաղադրիչներ»։

Եթե սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության ժամանակ պատրաստողը չի օգտագործել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ, ապա արտադրանքում ԳՁՕ–ի 0,9 և ավելի ցածր տոկոս կազմող պարունակությունը համարվում է պատահական կամ տեխնիկապես վերացման ոչ ենթակա և այդ սննդային ճարպայուղային արտադրանքը չի դասվում ԳՁՕ պարունակող սննդային արտադրանքի շարքին։ Այդ սննդային ճարպայուղային արտադրանքի մակնշման ժամանակ ԳՁՕ–ի առկայության մասին տեղեկություններ չեն նշվում։

Կշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար ԳՁՕ-ի պարունակության մասին տեղեկատվությունը նշվում է մատակարարման պայմանագրի պայմաններին համապատասխան.

5) մարգարինների, բուսասերուցքային և բուսաճարպային սփրեդների, բուսասերուցքային և բուսաճարպային հալած խառնուրդների, հատուկ նշանակության ճարպերի, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման, կաթնային ճարպի փոխարինիչների, կակաոյի յուղի համարժեքների, կակաոյի յուղի «SOS» տեսակի բարելավիչների, կակաոյի յուղի «POP» տեսակի փոխարինիչների, կակաոյի յուղի չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի փոխարինիչների, կակաոյի յուղի չտեմպերացվող, լաուրինային տեսակի փոխարինիչների համար մթերքի ճարպային ֆազում հագեցած ճարպաթթուների և ճարպաթթուների տրանսիզոմերների առավելագույն պարունակությունը` որպես մթերքում ճարպի պարունակության տոկոս՝ չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար.

6) պահպանման պայմանները.

7) խմբաքանակի համարը.

8) բուսական յուղերի համար լրացուցիչ կերպով նշվում է լցման ամսաթիվը.

9) ապրանքանիշը՝ թորված գլիցերինի համար:

11. Տարաներով փոխադրվող՝ չկշռածրարված սննդային ճարպայուղային արտադրանքի համար ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը՝

1) ապրանքանիշը՝ թորված գլիցերինի համար.

2) զտաքաշը.

3) լցման ամսաթիվը:

12. Սննդային ճարպայուղային արտադրանքի տրանսպորտային փաթեթվածքի վրա դրվում են նշաններ և գրություններ, որոնք անհրաժեշտ են արտադրանքի փոխադրման ժամանակ դրա անվտանգությունն ապահովելու համար:

13. Ճարպայուղային արտադրանքի սպառողական և (կամ) տրանսպորտային փաթեթվածքների վրա կարող է լրացուցիչ կերպով դրվել բաղադրագիրը և (կամ) պատրաստման տեխնոլոգիան մշակող կազմակերպության անվանումը, առևտրային նշանը և այլ լրացուցիչ տեղեկություններ:

(8-րդ հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 39)

 

Հոդված 9. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջները

 

1. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքում ներառված տեղեկատվությունը շարադրվում է ռուսերենով: Նշված տեղեկատվությունը կարող է նաև շարադրվել այլ լեզուներով, ընդ որում, դրա բովանդակությունը պետք է նույնական լինի ռուսերենով շարադրված տեղեկատվության բովանդակության հետ:

2. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) պատրաստման ամսաթիվը.

2) պահպանման ժամկետը.

3) տեղեկություններ այն փաստաթղթի մասին, որին համապատասխան արտադրվել է և կարող է նույնականացվել ճարպայուղային արտադրանքը.

4) Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը:

3. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի մականշվածքում թույլատրվում է 3-րդ հոդվածում նշված հասկացությունների հիման վրա ձևակերպվող մթերքների անվանումների մեջ փոփոխել բառերի հերթականությունը: Օրինակ՝ «գլիցերին` բնական, հում», «բնական գլիցերին հում», «օճառ տնտեսական», «տնտեսական օճառ»:

4. Տնտեսական օճառի սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) տնտեսական օճառի անվանումը.

2) պատրաստողի անվանումը և գտնվելու վայրը, այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն ստեղծվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, կամ այն անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը, որը գրանցվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, օտարերկրյա պատրաստողի գործառույթներն իրականացնող անձի անվանումը և գտնվելու վայրը (առկայության դեպքում).

3) մեկ կտորի անվանական (պայմանական) զանգվածը.

4) մթերքի բաղադրությունը՝ բաղադրամասերի զանգվածային մասերի նվազման կարգով.

5) խմբաքանակի համարը:

5. Առանց փաթեթվածքի տնտեսական օճառի յուրաքանչյուր կտորի վրա պետք է դրված լինի պարզ դրոշմ՝ հետևյալ նշումներով՝

1) պատրաստողի անվանումը կան պատրաստողի առևտրային նշանը.

2) տնտեսական օճառի անվանումը.

3) մեկ կտորի անվանական (պայմանական) զանգվածը:

6. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի տրանսպորտային փաթեթվածքի յուրաքանչյուր միավոր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

1) ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի անվանումը.

2) պատրաստողի անվանումը և գտնվելու վայրը, այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն ստեղծվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, կամ այն անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը, որը գրանցվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, օտարերկրյա պատրաստողի գործառույթներն իրականացնող անձի անվանումը և գտնվելու վայրը (առկայության դեպքում).

3) մթերքի բաղադրությունը՝ բաղադրամասերի զանգվածային մասերի նվազման կարգով՝ տնտեսական օճառի համար.

4) կարգը՝ բնական, հում գլիցերինի համար.

5) խումբը՝ տնտեսական օճառի համար.

6) խմբաքանակի համարը.

7) արկղում կտորների քանակը՝ նշելով կտորների ընդհանուր անվանական (պայմանական) զանգվածը՝ տնտեսական օճառի համար:

7. Տարաներով փոխադրվող բնական, հում գլիցերինի համար ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը՝

1) անվանումը.

2) կարգը.

3) պատրաստողի անվանումը և գտնվելու վայրը, այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն ստեղծվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, կամ այն անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու վայրը, որը գրանցվել է Մաքսային միության անդամ պետությունների տարածքում և լիազորվել է պատրաստողի կողմից, այդ թվում՝ օտարերկրյա, ճարպայուղային արտադրանքի հետ կապված՝ սպառողների պահանջներն ընդունելու և բավարարելու համար, օտարերկրյա պատրաստողի գործառույթներն իրականացնող անձի անվանումը և գտնվելու վայրը (առկայության դեպքում).

4) զտաքաշը,

5) խմբաքանակի համարը:

 

Գլուխ 5. Ճարպայուղային արտադրանքի արտադրության, պահման, փոխադրման և իրացման պրոցեսներում դրա անվտանգության ապահովման համար սահմանված պահանջները

 

Հոդված 10. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսին ներկայացվող պահանջները

 

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրությունն իրականացվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի հետ շփման մեջ գտնվող նյութերը և արտադրատեսակները պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

3. Ագրեգատային տարբեր վիճակներում՝ սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսում օգտագործվող ջրին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Մաքսային միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

4. Արտադրության պրոցեսում մթերքի հետ շփման մեջ գտնվող օդը չպետք է աղտոտման աղբյուր դառնա սննդային ճարպայուղային արտադրանքի համար:

5. Օգտագործվող հումքը, սննդային հավելումները և այլ սննդային բաղադրամասեր պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

6. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրությունը պետք է իրականացվի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող շենքերում և արտադրական տարածքներում:

7. Օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պետք է համապատասխանեն Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

8. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության թափոնների պահումը և հեռացումը պետք է կատարվի սույն Տեխնիկական կանոնակարգի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

9. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության մեջ կարող է ներգրավվել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող անձնակազմ:

10. Արտադրական հսկողությունը կազմակերպվում է սույն Տեխնիկական կանոնակարգի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

Հոդված 11. Սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ապահովումը դրա արտադրության պրոցեսում

 

Սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգությունը դրա արտադրության պրոցեսում պետք է ապահովվի՝

1) սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության բոլոր փուլերում (տեղամասերում) տեխնոլոգիական պրոցեսների և դրանց իրականացման ռեժիմների ընտրությամբ.

2) արտադրվող սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտումը բացառող՝ տեխնոլոգիական պրոցեսների ամենաբարենպաստ հաջորդականության ընտրությամբ.

3) տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի հսկողությամբ.

4) ճարպայուղային արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ հումքի և սննդային հավելումների անվտանգությամբ.

5) սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսում օգտագործվող արտադրական տարածքները, տեխնոլոգիական սարքավորումները և գույքը՝ սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտումը բացառող վիճակում պահպանելով.

6) սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսում օգտագործվող արտադրական տարածքների սանիտարական մշակման, ախտահանման, միջատների և կրծողների ոչնչացման, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի սանիտարական մշակման ու ախտահանման եղանակների և պարբերականության ընտրությամբ: Սանիտարական մշակումը, ախտահանումը, միջատների և կրծողների ոչնչացումը պետք է իրականացվի այն պարբերականությամբ, որը բավարար կլինի սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտման վտանգը բացառելու համար: Սանիտարական մշակման, ախտահանման, միջատների և կրծողների ոչնչացման պարբերականությունը սահմանվում է պատրաստողի կողմից.

7) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հավաստող փաստաթղթեր վարելով և պահպանելով:

 

Հոդված 12. Արտադրության թափոնների պահման, հեռացման և ոչնչացման պայմաններին ներկայացվող պահանջները

 

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության պրոցեսում գոյացող թափոնները պետք է պարբերաբար տեխնոլոգիական գործընթացների ավարտից հետո հեռացվեն արտադրական տարածքներից։

2. Արտադրության թափոնների պահման, հեռացման և ոչնչացման պահանջներով պետք է բացառվի ճարպայուղային արտադրանքի աղտոտման, մարդու կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի առաջացման հնարավորությունը։

 

Հոդված 13. Արտադրական հսկողությանը ներկայացվող պահանջները

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ճարպայուղային արտադրանքի համապատասխանության նպատակներով ճարպայուղային արտադրանք պատրաստողը պետք է մշակի սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ արտադրական հսկողության ծրագիր և կազմակերպի նշված հսկողությունը։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ արտադրական հսկողության ծրագրում պետք է ներառվեն՝

1) ճարպայուղային արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման հետ կապված վերահսկվող պարամետրերի ցանկը և նշանակությունը.

2) արտադրական հսկողությանն ուղղված միջոցառումների և դրանց պարբերականության մասին տվյալները.

3) հումքի և սննդային հավելումների, փաթեթավորման նյութերի, պատրաստի արտադրանքի անվտանգության՝ վերահսկվող պարամետրերի ցանկը և նշանակությունը։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ արտադրական հսկողության ծրագիրը հաստատվում է ճարպայուղային արտադրանք արտադրող կազմակերպության ղեկավարի կամ սահմանված կարգով լիազորված անձի կողմից։

 

Հոդված 14. Սննդային ճարպայուղային արտադրանքի պահման պրոցեսին ներկայացվող պահանջները

 

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի պահման պայմանները պետք է ապահովեն դրա պահպանվածությունն ու անվտանգությունը պիտանիության ժամկետի ընթացքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի պիտանիության ժամկետը և պահպանման պայմանները սահմանվում են պատրաստողի կողմից՝ հաշվի առնելով այն, որ պահպանման ընթացքում սննդային ճարպայուղային արտադրանքը համապատասխանի սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին պիտանիության ժամկետի ընթացքում։

3. Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքը պահել այլ արտադրանքի հետ, եթե դա կարող է հանգեցնել սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտմանը։

4. Սննդային ճարպայուղային արտադրանքի պահման շենքերի և տարածքների կառուցվածքը պետք է ապահովի պատրաստողների կողմից սահմանված՝ սննդային ճարպայուղային արտադրանքի պահպանման պայմանները։

5. Սննդային ճարպայուղային արտադրանքի՝ պահպանման կանոնակարգված պայմաններով պահելու համար նախատեսված տարածքները պետք է հագեցված լինեն պահման պայմանների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար նախատեսված չափիչ սարքերով։

6. Պահպանվող սննդային ճարպայուղային արտադրանքը պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթերով և դրա անվտանգությունը հավաստող փաստաթղթերով։

7. Սննդային ճարպայուղային արտադրանքի պահման տարածքներում, այդ թվում՝ սառնարանային խցիկներում, պետք է կանոնավոր անցկացվեն սանիտարական մշակում, ախտահանում, միջատների և կրծողների ոչնչացում։

 

Հոդված 15. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման պրոցեսին ներկայացվող պահանջները

 

1. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումը պետք է ապահովի դրա պահպանվածությունն ու անվտանգությունը պիտանիության ժամկետի ընթացքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

2. Սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումն իրականացվում է այդ նպատակի համար պիտանի տրանսպորտային միջոցներով։ Փոխադրման պայմանները սահմանում է բեռնառաքիչը։ Դրանք պետք է համապատասխանեն պատրաստողի կողմից սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման համար սահմանված պայմաններին։

3. Չի թույլատրվում սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրումն այլ արտադրանքի հետ, եթե դա կարող է հանգեցնել սննդային ճարպայուղային արտադրանքի աղտոտմանը։

4. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների կառուցվածքը պետք է ապահովի սննդային ճարպայուղային արտադրանքի պաշտպանությունն աղտոտվածությունից։

5. Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների ներքին մակերեսը պետք է լինի լվացվող և ոչ թունավոր նյութերից։ Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների ներքին մակերեսների սանիտարական մշակման և ախտահանման պարբերականությունը սահմանվում է սննդային ճարպայուղային արտադրանքի փոխադրման ոլորտում առևտրատնտեսական գործունեության մասնակցի կողմից։ Տրանսպորտային միջոցների բեռնային բաժինների լվացման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանված՝ խմելու ջրին ներկայացվող պահանջներին։

6. Փոխադրվող սննդային ճարպայուղային արտադրանքը պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթերով։

 

Հոդված 16. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի պահման և փոխադրման պրոցեսներին ներկայացվող պահանջները

 

1. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի պահման և փոխադրման ընթացքում պետք է ապահովվի դրա անվտանգությունը պահպանման ժամկետի ընթացքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

2. Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի պահման պայմանները և պահպանման ժամկետները սահմանում է արտադրողը։

 

Հոդված 17. Ճարպայուղային արտադրանքի իրացման պրոցեսին ներկայացվող պահանջները

 

Ճարպայուղային արտադրանքի իրացման ընթացքում պետք է սննդային ճարպայուղային արտադրանքի դեպքում ապահովվի դրա անվտանգությունը պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի դեպքում՝ պահպանման ժամկետի ընթացքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

 

Գլուխ 6. Համապատասխանության հավաստումը

 

Հոդված 18. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերը

1. Ճարպայուղային արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումը (այսուհետ՝ համապատասխանության գնահատում) իրականացվում է հետևյալ ձևերով՝

1) ճարպայուղային արտադրանքի համապատասխանության հավաստում (հայտարարագրում).

2) պետական հսկողություն (վերահսկողություն).

3) նորահայտ ճարպայուղային արտադրանքի պետական գրանցում։

2. Շրջանառության մեջ դնելու համար նախատեսված ոչ արդյունաբերական պատրաստման ճարպայուղային արտադրանքի համապատասխանության, ինչպես նաև նշված արտադրանքի իրացման պրոցեսների գնահատումն իրականացվում է ճարպայուղային արտադրանքի այն պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ձևով, որոնք սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգով և Մաքսային միության մյուս տեխնիկական կանոնակարգերով, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ճարպայուղային արտադրանքի արտադրության, պահման, փոխադրման և իրացման պրոցեսների համապատասխանության գնահատումն իրականացվում է ճարպայուղային արտադրանքի այն պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ձևով, որոնք սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգով և Մաքսային միության մյուս տեխնիկական կանոնակարգերով, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա։

4. Նորահայտ ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պետական գրանցման ձևով։

 

Հոդված 19. Հայտատուն ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ

 

1.Ճարպայուղային արտադրանքի համապատասխանության գնահատման ժամանակ հայտատու կարող է լինել Մաքսային միության անդամ պետության տարածքում, դրա օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որը համարվում են արտադրող կամ վաճառող կամ արտադրողի կողմից լիազորված անձ։

2. Հայտատուն պարտավոր է ապահովել ճարպայուղային արտադրանքի համապատասխանությունը սույն Տեխնիկական կանոնակարգով և Մաքսային միության մյուս տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է այդ արտադրանքի վրա։

3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 23.04.15 թիվ 39)

(19-րդ հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 23.04.15 թիվ 39)

 

Հոդված 20. Համապատասխանության հայտարարագրումը

 

1. Համապատասխանության հայտարարագրման ենթակա է Մաքսային միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող ճարպայուղային արտադրանքը։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ճարպայուղային արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի ընտրությամբ իր ապացույցների հիման վրա և (կամ) Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված սերտիֆիկացման մարմնի և (կամ) հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) (այսուհետ՝ երրորդ կողմ) մասնակցությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխանության հայտարարագրի ընդունման միջոցով։

3. Ճարպայուղային արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է հայտատուի ընտրությամբ Մաքսային միության օրենսդրությամբ սահմանված 1Հ, 2Հ, 3Հ, 4Հ, 6Հ հայտարարագրման սխեմաներից մեկի համաձայն՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7–ի թիվ 621 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային սխեմաների կիրառման կարգի մասին» հիմնադրույթի համաձայն։

4. Եթե սննդային ճարպայուղային արտադրանքի արտադրության ժամանակ օգտագործվել է կենդանական ծագման հումք, որի համար առկա են դրա անվտանգությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ անասնաբուժական հավաստագրեր), ապա այդ արտադրանքի բեռնման և իրացման ժամանակ դրա համար անասնաբուժական հավաստագրերի առկայություն չի պահանջվում։

5. Հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է հայտատուի կողմից՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին համապատասխան և չպետք է գերազանցի հինգ տարին։

6. Ճարպայուղային արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջները փոփոխելու դեպքում պետք է փոփոխել ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերն այդպիսի պահանջներին համապատասխանությունը հավաստելու առնչությամբ։ Ընդ որում, համապատասխանության նոր հայտարարագրի ընդունում չի պահանջվում։

7. Մաքսային միության անդամ պետությունները վարում են ընդունված համապատասխանության հայտարարագրերի հաշվառում։

Գլուխ 7. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 6–րդ գլխի համաձայն համապատասխանության գնահատում (հավաստում) անցած ճարպայուղային արտադրանքը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում պետք է ունենա արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշում։

2. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է մինչև ճարպայուղային արտադրանքը շուկայում շրջանառության մեջ դնելը։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է փաթեթվածքի և արտադրանքին կցվող ուղեկցող փաստաթղթերի վրա։

Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է ցանկացած եղանակով, որը ճարպայուղային արտադրանքի պիտանիության ժամկետի ամբողջ ընթացքում ապահովում է պարզ և հստակ պատկեր։

4. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը վկայում է Մաքսային միության՝ այդ արտադրանքի վրա տարածվող բոլոր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության մասին։

 

Հոդված 21. Պետական հսկողությունը (վերահսկողությունը)

 

Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին ճարպայուղային արտադրանքի, դրա արտադրության, պահման, փոխադրման և իրացման պրոցեսների համապատասխանության նկատմամբ պետական հսկողությունը (վերահսկողությունը) կատարվում է Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

 

 

Հավելված 1

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

տեխնիկական կանոնակարգի

 

Սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ցուցանիշների թույլատրելի սահմաններին ներկայացվող պահանջները

 

Մթերքների խումբ

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Յուղ բուսական՝ բոլոր տեսակները, զտամասեր՝ բուսական յուղերի

Բենզ(ա)պիրեն

0,002 մգ/կգ

 

Էրուկաթթվի պարունակությունը

3 տոկոս

Հլածուկի յուղի համար

5 տոկոս

Այլ խաչածաղկավորների սերմերից ստացվող բուսական յուղերի համար

Սինիլաթթվի պարունակությունը

Բացակայություն (որակյալ փորձանմուշ)

Պտղակորիզներից ստացվող յուղերի համար

Օքսիդացման փչացման ցուցանիշները՝

   

Թթվային թիվը

6,0 մգ կալիումի հիդրոքսիդ/գ (մգ КОН/գ)

Որպես պարենային սննդային հումք օգտագործվող հլածուկի, չզտված յուղի համար

4,0 մգ կալիումի հիդրոքսիդ/գ (մգ КОН/գ)

Չզտված յուղերի և դրանց զտամասերի, չզտված յուղերի խառնուրդների, զտված և չզտված յուղերի խառնուրդների համար

0,6 մգ կալիումի հիդրոքսիդ/գ (մգ КОН/գ)

Զտված յուղերի և դրանց զտամասերի, զտված յուղերի խառնուրդների համար

Պերօքսիդային թիվը

10,0 մէկվ/կգ

 

Բուսական յուղերի և կենդանական ճարպերի, այդ թվում՝ ձկան յուղի վերամշակումից ստացված մթերքներ՝

1. Յուղեր (ճարպեր)՝ վերաեթերացված, զտված, հոտազերծված, յուղեր (ճարպեր)՝ հիդրոգենացված, զտված, հոտազերծված, մարգարիններ, ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման, կաթնային ճարպի փոխարինիչներ, կակաոյի յուղի համարժեքներ, կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի

Ճարպաթթուների տրանսիզոմերներ

Մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս

Կակաոյի յուղի համարժեքների, «SOS» տեսակի կակաոյի յուղի բարելավիչների, «POP» տեսակի կակաոյի յուղի փոխարինիչների համար

Մթերքում ճարպի պարունակության 20,0 տոկոս (2015 թվականի հունվարի 1–ից) Մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս (2018 թվականի հունվարի 1–ից)

Պինդ մարգարինների համար

Մթերքում ճարպի պարունակության 8,0 տոկոս Մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոսը (2018 թվականի հունվարի 1–ից)

Կաթնային ճարպի փոխարինիչների, փափուկ և հեղուկ մարգարինների համար

Մթերքում ճարպի պարունակության 20,0 տոկոս (2015 թվականի հունվարի 1–ից) Մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս (2018 թվականի հունվարի 1–ից)

Հատուկ նշանակության ճարպերի համար

Օքսիդացման փչացման ցուցանիշները՝

   

Թթվային թիվը

0,6 մգ կալիումի հիդրոքսիդ/գ (մգ КОН/գ)

Մարգարիններից բացի

Պերօքսիդային թիվը

10,0 մէկվ/կգ

 

2. Սփրեդներ բուսասերուցքային, սփրեդներ բուսաճարպային, խառնուրդներ՝ հալած, բուսասերուցքային, խառնուրդներ՝ հալած, բուսաճարպային

Հակաբիոտիկներ

 

Բուսասերուցքային մթերքների համար

Լևոմիցետին (քլորամֆենիկոլ)

Չի թույլատրվում

0,0003 մգ/կգ–ից պակաս

Տետրացիկլինային խումբ

Չի թույլատրվում

0,01 մգ/կգ–ից պակաս

Ստրեպտոմիցին

Չի թույլատրվում

0,2 մգ/կգ–ից պակաս

Պենիցիլին

Չի թույլատրվում

0,004 մգ/կգ–ից պակաս

Ճարպաթթուների տրանսիզոմերներ

Մթերքում ճարպի պարունակության 8,0 տոկոս Մթերքում ճարպի պարունակության 2,0 տոկոս (2018 թվականի հունվարի 1–ից)

 

Օքսիդացման փչացման ցուցանիշները՝

   

Ճարպային ֆազայի թթվայնություն

2,5 կետտստոֆերի աստիճան

Բուսասերուցքային մթերքների համար

Պերօքսիդային թիվը

10,0 մէկվ/կգ

 

3. Սոուսներ՝ բուսական յուղերի հիմքով, մայոնեզներ, սոուսներ մայոնեզային, կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով

Օքսիդացման փչացման ցուցանիշները՝

   

Պերօքսիդային թիվը

10,0 մէկվ/կգ

 

4. Գլիցերին թորած

Թունավոր տարրեր՝

   

Երկաթ

2,0 մգ/կգ

 

Կապար

5,0 մգ/կգ

 

Մկնդեղ

0,3 մգ/կգ

 

* Անասնաբուժական դեղամիջոցների (դեղաբանորեն ակտիվ նյութերի և դրանց մետաբոլիտների) մնացորդային քանակների պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակները պետք է համապատասխանեն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) 91 հոդվածով սահմանված պահանջներին:

(ծանոթագրությունը փոփ. ԵՏՀԽ 23.06.23 թիվ 70)

 

 

 

Հավելված 2

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

տեխնիկական կանոնակարգի

 

Պահանջները՝ ըստ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության մանրէաբանական նորմատիվների

 

Մթերքի խումբ

ՄԱՖԱՄՔ*, ԳԱՄ**/գ, ոչ ավելի

Մթերքի զանգված (գ), որում չի թույլատրվում

Խմորիչներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի

Բորբոսներ, ԳԱՄ/գ, ոչ ավելի

ԱՑԽՄ *** (կոլիձևեր)

Ստաֆիլակոկեր S. aureus

Մայոնեզներ, սոուսներ մայոնեզային, սոուսներ՝ բուսական յուղերի հիմքով

-

0,1

-

5x102

50

Ճարպեր՝ հատուկ նշանակության, այդ թվում՝ խոհարարական, հրուշակեղենային, հացաթխման, կաթնային ճարպի փոխարինիչներ, կակաոյի յուղի համարժեքներ, կակաոյի յուղի բարելավիչներ՝ «SOS» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ «POP» տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, ոչ լաուրինային տեսակի, կակաոյի յուղի փոխարինիչներ՝ չտեմպերացվող, լաուրինային տեսակի, խառնուրդներ՝ հալած, բուսաճարպային

-

0,001

-

1x103

1x102

Մարգարիններ, սփրեդներ բուսաճարպային

-

0,01

-

5x102

50

Կրեմներ՝ բուսական յուղերի հիմքով

1x104

0,01

-

50

50

Սփրեդներ բուսասերուցքային, ճարպի զանգվածային բաժինը 60 տոկոսից և ավելի

1x105

0,01

0,1

100

100

Սփրեդներ բուսասերուցքային, ճարպի զանգվածային բաժինը 39 տոկոսից մինչև 60 տոկոս

1x105

0,01

0,01

Գումարային 200

Խառնուրդներ՝ հալած, բուսասերուցքային

1x103

1,0

-

200

-

 

* ՄԱՖԱՄՔ՝ մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակը։

** ԳԱՄ` գաղութ առաջացնող միավորներ։

*** ԱՑԽՄ` աղիքային ցուպիկների խմբի մանրէներ։

 

 

Հավելված 3

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

տեխնիկական կանոնակարգի

 

Ձիթապտղի յուղերի անվանումը, բնութագիրը և անվտանգության ցուցանիշները

 

Ձիթապտղի յուղի անվանումը

Բնութագիրը և անվտանգության ցուցանիշները

Յուղ՝ ձիթապտղի, չզտված, բարձր որակի

(Extra virgin olive oil)

յուղ՝ առաջին մամլման (ճզմման), թթվային թիվը 1 գրամի համար 1,6 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 0,8 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 20 մէկվ/կգ–ից ոչ ավելի

Յուղ՝ ձիթապտղի, չզտված

(Virgin olive oil)

յուղ՝ առաջին մամլման (ճզմման), թթվային թիվը 1 գրամի համար 4,0 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 2,0 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 20 մէկվ/կգ–ից ոչ ավելի

Յուղ՝ ձիթապտղի, զտված

(Refined olive oil)

ձիթապտղի յուղ՝ ստացված առաջին մամլման (ճզմման) յուղերից, զտման պրոցեսն անցած, բայց չենթարկված այն պրոցեսներին, որոնք հանգեցնում են ելակետային եռագլիցերիդային կառուցվածքի փոփոխության, թթվային թիվը 1 գրամի համար 0,6 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 0,3 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 5 մէկվ/կգ–ից ոչ ավելի

Յուղ՝ ձիթապտղի, զտված, ձիթապտղի չզտված՝ յուղերի ավելացմամբ

(Olive oil)

յուղ, որը ձիթապտղի զտված յուղի և առաջին մամլման (ճզմման) ձիթապտղի յուղերի խառնուրդ է, խառնուրդի թթվային թիվը 1 գրամի համար 2,0 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 1,0 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 15 մէկվ/կգ–ից ոչ ավելի

Յուղ՝ ձիթապտղի, մզվածքներից, զտված

(Refined olive-pomace oil)

յուղ՝ ստացված մզվածքներից ստացված հում ձիթապտղի յուղից, զտման պրոցեսն անցած, բայց չենթարկված այն պրոցեսներին, որոնք հանգեցնում են ելակետային եռագլիցերիդային կառուցվածքի փոփոխության, թթվային թիվը 1 գրամի համար 0,6 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 0,3 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 5 մէկվ/կգ–ից ոչ ավելի

Յուղ՝ ձիթապտղի, մզվածքներից, զտված՝ չզտված ձիթապտղի յուղի ավելացմամբ

(Olive-pomace oil)

յուղ, որը մզվածքներից ստացված ձիթապտղի զտված յուղի և առաջին մամլման (ճզմման) ձիթապտղի յուղերի խառնուրդ է, խառնուրդի թթվային թիվը 1 գրամի համար 2,0 միլիգրամ կալիումի հիդրօքսիդից ոչ ավելի, կամ թթվի պարունակությունն օլեինաթթվի վերահաշվարկով 100 գրամի համար 1,0 գրամից ոչ ավելի, պերօքսիդային թիվը 15 մէկվ/կգ–ից ոչ ավելի

 

 

Հավելված 4

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

տեխնիկական կանոնակարգի

 

Բուսական յուղերի անվանումը՝ պայմանավորված յուղային հումքի տեսակով

 

թիվ ը/կ

Բուսաբանական անվանումը

Հումքի անվանումը

Յուղի անվանումը

1

Aleurites fordii Hemsley Vemicia montana, Loureiro syn. Aleurites montana (Loureiro) Wilson

Եղրիզենի, ընկույզներ

Տունգի յուղ

2

Aleurites moluccana Linnaeus), Willdenow syn. Аleurites triloba, Juglans regia Linnaeus

Ընկույզ հունական

(սերմեր)

Հունական ընկույզի յուղ

3

Arachis hypogaea Linnaeus

Գետնընկույզ

Գետնընկույզի յուղ

4

Attalea speciosa Martius, syn. Orbignya speciosa (Martius) Barbosa Rodrigues

Բաբասու

(սերմեր)

Բաբասուի յուղ

5

Brassica juncea (Linnaeus) Czernajew et Cosson

Մանանեխ շագանակագույն

(սերմեր)

Մանանեխ հնդկական

(սերմեր)

Մանանեխի յուղ շագանակագույն Մանանեխի յուղ հնդկական

6

Brassica napus Linnaeus

Հլածուկ (սերմեր)

Հլածուկի յուղ

7

Brassica nigra (Linnaeus) W.D.J. Koch

Մանանեխ սև

Մանանեխի յուղ սև

8

Brassica rapa Linnaeus

Բարբարուկ (սերմեր)

Բարբարուկի յուղ

9

Camelina sativa (Linnaeus), Crantz

Սորուկ (սերմեր)

Սորուկի յուղ

10

Cannabis sativa Linnaeus

Կանեփ (սերմեր)

Կանեփի յուղ

11

Carthamus tinctorius Linnaeus

Գաթի ծաղիկ (սերմեր)

Գաթի ծաղկի յուղ

12

Citrullus lanatus (Thumb.), Matsum et Nakai, Citrullus spp

Ձմերուկ (սերմեր)

Ձմերուկի յուղ

13

Cocos nucifera Linnaeus

Կոկոսյան արմավենի

Կոկոսյան արմավենու յուղ

14

Corylus avellana Linnaeus

Տխլենի (սերմեր), անտառային ընկույզ

Տխլենու յուղ

15

Coriandrum sativum Linnaeus

Գինձ (սերմեր)

Յուղ՝ գինձի, յուղալի

16

Crambe abyssinica, Hochstetter ex R.E. Fries

Ծովակաղամբ (սերմեր)

Յուղ ծովակաղամբի

17

Cucurbita maxima, А.Н Duchesne, Cucurbita pepo Linnaeus

Դդում (սերմեր)

Դդումի յուղ

18

Elaeis guineensis N. J. Jacquin

Յուղարմավենի

(պտղի պարկուճ)

Արմավենու յուղ

19

Յուղարմավենի (կորիզավոր պտղի սերմ)

Արմավամիջուկի յուղ

20

Elaeis oleifera (Kunth) Cortes syn. Elaeis melanococca auctores non Gaerther, syn. Alfonsia oleifera Kunth, syn. Corozo oleifera (Kunth) L. Bailey

Հարավամերիկյան արմավենու միջուկ

Հարավամերիկյան արմավենու յուղ

21

Fagus sylvatica Linnaeus

Հաճարենի (ընկույզ)

Հաճարենու յուղ

22

Garcinia indica

Մանգուստան (սերմեր)

Կոկում յուղ

23

Glycine max (Linnaеus) Merrill

Սոյա (սերմեր)

Սոյայի յուղ

24

Gossypium spp.

Բամբակենի (սերմեր)

Բամբակենու յուղ

25

Helianthus annuus Linnaeus

Արևածաղիկ (սերմեր)

Արևածաղկի յուղ

26

Licania rigida Bentham

Օյտիսիկա (սերմեր)

Օյտիսիկայի յուղ

27

Linum usitatissimum Linnaeus

Կտավատ (սերմեր)

Կտավատի յուղ

28

Lycopersicon lуcopersiсum (Linnaeus), Karsten ex Farwell syn. Lycopersicon esculentum P. Miller

Լոլիկ (սերմեր)

Լոլիկի յուղ

29

Lallemantia iberica Labiatae

Ղաշխակտավատ (սերմեր)

Ղաշխակտավատի յուղ

30

Madhuca longifolia (Linnaeus) Macbride, syn. Bassia longifolia Linnaeus

Մադուկա (սերմեր)

Յուղ՝ իլլիպեի, հնդկական

       

31

Mangifera indica

Հնդկադեղձ (մանգո) (պարկուճ)

Մանգոյի յուղ

32

Հնդկադեղձ (մանգո) (կորիզավոր պտղի սերմ)

Մանգոյի կորիզի յուղ

33

Olea europaea Linnaeus

Ձիթապտուղ (պարկուճ)

Ձիթապտղի յուղ

34

 

Ձիթապտուղ (կորիզ)

Ձիթապտղի յուղ

35

Ongokea gorea (Hua) Engler

Բոլեկո (ընկույզներ)

Յուղ բոլեկոյի

36

Orbignya oleifera Burret Orbignya huebneri Burret Orbignya martiana Barbosa Rodrigues syn. Orbignya speciosa (Martius) Barbosa Rodrigues

Բաբասու

Յուղ բաբասուի

37

Oryza sativa Linnaeus

Բրինձ

Բրնձի յուղ

38

Papaver somniferum Linnaeus

Կակաչ (սերմեր)

Կակաչի յուղ

39

Perilla frutescens (Linnaeus) Britton

Պերիլլա (սերմեր)

Պերիլլայի յուղ

40

Persea americana P. Miller

Ամերիկյան ավոկադո

Ավոկադոյի յուղ

41

Prunus armeniaca Linnaeus syn. Armeniaca vulgaris Lamarck

Ծիրան (պտղի սերմ)

Ծիրանի յուղ

42

Prunus domestica Linnaeus

Սալոր (պտղի սերմ)

Սալորի յուղ

       

43

Prunus dulcis (Miller) D.A. Webb var. amara (De Candolle) Buchheim syn. Prunus amygdalus Batsch var. amara (De Candolle) Focke

Նուշ դառը (ընկույզներ)

Նուշի յուղ

44

Prunus persica (Linnaeus) Batsch

Դեղձ

Դեղձի յուղ

45

Prunus cerasus Linnaeus Rosaceae

Բալ (պտղի սերմ)

Բալի յուղ

46

Pinus cembra L.

Մայրի (ընկույզներ)

Մայրու յուղ

47

Ricinus communis Linnaeus

Տզկանեփ (սերմեր)

Գերչակի յուղ

48

Sesamum indicum Linnaeus

Քնջութ (սերմեր)

Քնջութի յուղ

49

Shorea macrophylla (De Vries) Ashton Shorea stenoptera Burc

Շորեյա (պարկուճ)

Յուղ բորնեոյի/յուղ իլլիպեի

50

Shorea robusta, Gaertner, C.F.

Շորեյա (պարկուճ)

Յուղ սալ

51

Simmondsia chinensis Link

Ժոժոբա (սերմեր)

Յուղ ժոժոբայի

52

Sinapis alba Linnaeus

Մանանեխ սպիտակ (սերմեր)

Սպիտակ մանանեխի յուղ

53

Sinapis arvensis Linnaeus

Մանանեխ դաշտային (սերմեր)

Դաշտային մանանեխի յուղ

54

Triticum aestivum, Linnaeus emend. Fiori et Paoletti Triticum sativa Lam

Ցորեն փափուկ (սերմնապտուղներ)

Ցորենի յուղ

55

Triticum durum Desfontaines

Ցորեն կոշտ (սերմնապտուղներ)

Ցորենի յուղ

56

Vitellaria paradoxa, Gaerth. f

Բուտիրոսպերմում

Յուղ շի

57

Vitis vinifera Linnaeus

Խաղող (սերմեր)

Խաղողի յուղ

58

Zea mays Linnaeus

Եգիպտացորեն (սերմեր)

Եգիպտացորենի յուղ

 

 

Հավելված 5

«Ճարպայուղային արտադրանքի

տեխնիկական կանոնակարգ»

տեխնիկական կանոնակարգի

 

Ոչ սննդային ճարպայուղային արտադրանքի անվտանգության ցուցանիշների թույլատրելի սահմաններին ներկայացվող պահանջները

 

Մթերքների խումբ

Ցուցանիշներ

Թույլատրելի մակարդակներ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Գլիցերին՝ բնական հում

Սպիտակուցային նյութեր (որակական ռեակցիա)

Բացակայություն Նորմավորված չէ

Երկրորդ ապրանքանիշի երրորդ կարգի գլիցերինի համար

Ծծմբաթթվային միացություններ (սուլֆատներ) (որակական ռեակցիա)

Բացակայություն Հետքեր

Երկրորդ ապրանքանիշի երրորդ կարգի գլիցերինի համար

Օճառ տնտեսական

Ազատ կծու ալկալիի զանգվածային մաս

0,2 տոկոս

 

Ազատ ածխաթթվային սոդայի զանգվածային մաս

1,0 տոկոս

 

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի

Հանրապետության կողմից

Ղազախստանի

Հանրապետության կողմից

Ռուսաստանի

Դաշնության կողմից

Ս. Ռումաս

ՈՒ. Շուկեև

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2023, թիվ 149 22.12.2024, թիվ 883
23.06.2023, թիվ 70 10.07.2024, թիվ 883
10.05.2016, թիվ 40 11.06.2016, թիվ 883
23.04.2015, թիվ 39 15.01.2016, թիվ 883
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան