ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1928-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև դրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերը.
2) որոշմամբ սահմանված հավելվածի՝
ա. վերնագրում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառից առաջ լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ» բառերը,
բ․ 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերը,
գ. 3-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հանձնաժողովի անդամները համալրվում են հետևյալ բժիշկ մասնագետներով՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկաբան, ստոմատոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկ, սրտաբան և այլ մասնագետով` հոգեբան:»,
դ. 7-րդ կետում «ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունների պետերի» բառերով, իսկ «և ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության» բառերով,
ե. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «քննություն.» բառը փոխարինել «քննություն, արյան MRP հետազոտություն, արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում և ներակնային ճնշման չափում (35 տարեկանից բարձր փորձաքննվողների համար).» բառերով,
զ. 12-րդ կետի 2-րդ նախադասության «կամ խեղման» բառերից հետո լրացնել «կամ մահվան» բառերը,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետ՝
«24.1. Բժշկական փորձաքննության իրականացման ժամկետի, դրա երկարաձգման, կասեցման, կարճման և վերսկսման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով։»,
ը. 32-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|