Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 910
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.01.2012
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2012

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2012 թվականի

թիվ 910

քաղ. Մոսկվա

 

ԾԱՂԻԿՆԵՐԻ, ՍՆԿԵՐԻ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ԿԱՄ ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության հանձնաժողովը որոշեց.

Ջերմոցային համալիրները, որոնք մատակարարվում են ներկառուցված կամ ներկառուցման համար նախատեսված այնպիսի սարքավորումների հետ համատեղ, ինչպիսիք տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսերի (ծաղիկների, սնկերի, բանջարեղենային կամ հատապտղային մշակաբույսերի) աճեցման համար անհրաժեշտ ջեռուցման, օդափոխման, ոռոգման, մառախուղագոյացման, СО2-ի մատուցման, ջրահեռացման, հատուկ լուսավորման, ծծմբի գոլորշիարարների համակարգերն են, դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 9406 00 ապրանքային դիրքում՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան:

Առանձին մատակարարվող կառույցների մասերը և որպես նշված կառույցների համար նախատեսված նույնականացվող կամ չնույնականացվող սարքավորումները դասակարգվում են դրանց համար նախատեսված՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքերում:

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.2016, թիվ 155 01.01.2017, թիվ 910
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան