Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.06.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2013 թվականի

թիվ 129

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 880 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 880 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) 3.1ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից՝ բացառությամբ կաթին ու կաթնամթերքին, մսին և մսամթերքին ու դրանց արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման հետ կապված գործընթացներին ներկայացվող պահանջների։ Նախքան կաթին ու կաթնամթերքին, մսին և մսամթերքին և դրանց արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման հետ կապված գործընթացների, այդ մթերքի և դրա արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման և օգտահանման գործընթացների առնչությամբ ներկայացվող պահանջները սահմանող Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը՝ գործում են Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերի կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության դրույթները».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.31 ենթակետով՝

«3.31 Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում են այն մթերքի արտադրությունն ու շրջանառության մեջ բաց թողնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը, նախքան Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատմանը (հաստատմանը)՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման (հաստատման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման:».

գ) 3.4 ենթակետում «Որոշման,» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման 3.31 ենթակետում նշված արտադրանքի» բառերը»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար՝

Տ. Վալովայա

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան