ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1911-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի N 1911-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
3902100000 |
Գրանուլ |
Պրոպիլենե հատիկավոր առաջնային ձևի, պլաստիկացված |
կգ |
120 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
92 160 000 |
|
2․ |
3919108000 |
Պաշտպանիչ ինքնակպչուն ժապավեն |
Պոլիմերային պաշտպանիչ ինքնակպչուն ժապավեն՝ տպագրված, գլանափաթեթով, դռների և պատուհանների պրոֆիլների համար |
կգ |
8 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
11 328 000 |
|
3. |
3812390000 |
Կայու- նարարներ |
Պվք-ի հումքի կայունարար |
կգ |
49 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
74 088 000 |
|
4. |
3906909007 |
Մոդիֆիկատոր |
Ակրիլային պոլիմեր առաջնային ձևով պվք-ի հումքի համար |
կգ |
70 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
118 440 000 |
|
5. |
3920431009 |
Պվք-ի միաշերտ |
Պվք-ի միաշերտ թաղանթ (արտաքին և ներքին օգտագործման)՝ գլանափաթեթով, չտպագրված, դռների և պատուհանների պվք պրոֆիլների դեկորատիվ լամինացման համար |
կգ |
25 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
180 000 000 |
|
6. |
2836500000 |
կավիճ |
կալցիումի կարբոնատ կավճափոշի |
կգ |
480 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
66 240 000 |
|
7. |
3904100009 |
Պվք |
Պոլիվինիլքլորիդե հումք (պվք) առաջնային ձևով, այլ բաղադրիչների հետ չխառնած |
կգ |
1 200 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
720 000 000 |
|
8. |
32061100000 |
Տիտանի երկօքսիդի |
Գունանյութ՝ տիտանի երկօքսիդի հիմքով /պվք պրոֆիլների արտադրության համար |
կգ |
38 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
59 736 000 |
|
9. |
3506990000 |
Սոսինձ |
Սոսինձ` պվք-ի համար |
կգ |
10 000 |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա |
28 800 000 |
|
Ընդամենը |
1 350 792 000 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
05.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|