Գլխավոր տեղեկություն
Համար
N 1097-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1097-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության իշխանության և համայնքային կառույցների երիտասարդական, կրթամշակութային, կրոնական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով՝

1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լիլիթ Խաչատրյանին 2024 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Լաս Վեգաս՝ դեկտեմբերի 4-6-ը, Սոլթ Լեյք Սիթի՝ դեկտեմբերի 6-8-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 8-12-ը).

2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին (Ամերիկայի Միացյալ Նահանգներից) և Գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2024 թվականի դեկտեմբերի 12-17-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ՝ դեկտեմբերի 12-15-ը, Նիցցա՝ դեկտեմբերի 15-17-ը)։

2․ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

29.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան