Basic information
Number
հ. 943-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.03.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Երևանի քաղաքապետ
Enactment date
11.03.2020
Signing organisation
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Signing date
11.03.2020
Effective date
12.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

11 մարտի 2020 թ.

հ. 943-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի 24.02.2020 թվականի հ.07/9385հ զեկուցագիրը.

1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի N 6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի N 2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի N 4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի N 3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1704-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 7 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր 3.1-ին կետով՝

«3.1. Վարչությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապահովում է վարչական վարույթի իրականացումը։»:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հր. ՍարգՍՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation