ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2024 թվականի N 1863-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային ցանկապատներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները, ուղղորդ սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները և արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջները և դրանց կիրառման կանոնները հաստատելու մասին» N 113-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) որոշման N 1 հավելվածում՝
ա․ 20-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) ներկանյութերով (էմալներով), 1,5 մմ-ից պակաս հաստությամբ նշված՝ ջերմաթաղանթներով և սառը թաղանթներով կատարված գծանշման համար՝ 50 %-ը»,
բ․ 83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«83․ 1.24.3 գծանշումը կիրառվում է 8.17` «Հաշմանդամություն ունեցող անձինք» նշանի հետ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների համար նախատեսված ճանապարհների տեղամասերը, կայանման հրապարակները (կայանման տեղերը), մուտքերը, ելքերը և այլն նշելու համար։»․
2) որոշման N 3 հավելվածի 10-րդ, 15-րդ և N 4 հավելվածի 8-րդ և 29-րդ կետերում «ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված՝ ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|