Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն.-0640-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/12(1016) հոդ.274, 15 հունիսի 1992
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությունից և մինչև Եկամտահարկի մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի հետևյալ դրույքաչափերը.

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Ամսական գումարի չափը

 

Հարկի գումարը

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Մինչև 600 ռուբլի

  Չի հարկվում

601 ռուբլուց մինչև 3000 ռուբլի

  600 ռուբլուն գերազանցող գումարի 12 տոկոսը

3001 ռուբլուց մինչև 6000 ռուբլի 

  288 ռուբլի գումարած 3000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը

6001 ռուբլուց մինչև 9000 ռուբլի

  828 ռուբլի գումարած 6000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը

9001 և ավելի ռուբլի 

  1578 ռուբլի գումարած 9000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը

 

2. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները (այդ թվում տրամադրված վարկի դիմաց տոկոսների ձևով ստացված, սեփականությունը վարձակալության տալուց, այլ ձեռնարկությունների փայամասնակցությունից ստացված եկամուտները, ինչպես նաև բաժնետոմսերի և այլ արժեթղթերի շահութամասերը, եթե շահույթը նախօրոք շահութահարկով չի հարկվել) հարկվում են հետևյալ դրույքաչափերով.

ա) հիմնական աշխատանքի վայրի առկայության դեպքում.

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Տարեկան եկամտի չափը

 

Հարկի գումարը

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Մինչև 36000 ռուբլի

  Եկամտի գումարի 12 տոկոսը

36001 ռուբլուց մինչև 72000 ռուբլի

  4320 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը

72001 ռուբլուց մինչև 108000 ռուբլի 

  10800 ռուբլի գումարած 72000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը

108001 ռուբլի և ավելի

  19800 ռուբլի գումարած 108000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը

 

բ) այն դեպքում, եթե բացակայում է հիմնական աշխատանքի վայրը, սույն կետում թվարկված վճարողները եկամտահարկը վճարում են այն հարկագումարին հավասար չափով, որ համապատասխան թվով ամիսների համար վճարվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերով:

3. Գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների ստեղծման, հրատարակման, կատարման և այլ կարգի օգտագործման հեղինակային վարձատրության գումարից, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակներին (բացի հեղինակների ժառանգներից) վարձատրությունների գումարներից եկամտահարկը գանձվում է սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դրույքաչափերով` եթե առկա է հիմնական աշխատանքի վայրը, «բ» ենթակետով նախատեսված կարգով` եթե բացակայում է հիմնական աշխատանքի վայրը:

4. Քաղաքացիների համար ոչ հիմնական աշխատանքի վայր հանդիսացող ձեռնարկություններից, կազմակերպություններից ստացված եկամուտներից հարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Ամսական եկամտի չափը

 

Հարկի գումարը

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 Մինչև 3000 ռուբլի

  եկամտի գումարի 12 տոկոսը

3001 ռուբլուց մինչև 6000 ռուբլի

  360 ռուբլի գումարած 3000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը

6001 ռուբլուց մինչև 9000 ռուբլի 

  900 ռուբլի գումարած 6000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը

9001 ռուբլի և ավելի  

  1650 ռուբլի գումարած 9000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը

 

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը մինչև 1992 թվականի հունիսի 1-ը ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը գործող հրահանգների և ցուցակների մեջ:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնում 1992 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


1 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն.-0640-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան