Գլխավոր տեղեկություն
Համար
N 2142-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2142-Ն

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման և վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2142-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուժաշխատողների ռեգիստր (այսուհետ` ռեգիստր) ձևավորելու և վարելու հետ կապված հարաբերությունները:

2. Բուժաշխատողների ռեգիստրը առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող ավագ, միջին բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տվյալների բազա է:

(2-րդ կետը փոփ. 28.11.24 N 1887-Ն)

3. Ռեգիստրում ներառվող անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Ռեգիստրի ձևավորումն իրականացվում է երկու եղանակով` տվյալների մուտքագրման և տվյալների ինքնաշխատ լրացման կամ փոխանցման:

5․ Ռեգիստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է բուժաշխատողի կամ կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) կողմից։

(5-րդ կետը խմբ. 28.11.24 N 1887-Ն)

6․ Ինքնաշխատ եղանակով օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալներն ստացվում են տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող բազաներից։

(6-րդ կետը խմբ. 28.11.24 N 1887-Ն)

7. Բուժաշխատողը կամ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը) իրականացնում են տվյալների մուտքագրում կամ թարմացում՝ աշխատանքային կարգավիճակի փոփոխության դեպքում, այդ փոփոխության ի հայտ գալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը փոփ. 28.11.24 N 1887-Ն)

8. Ռեգիստրում ինքնաշխատ եղանակով հավաքագրվող տվյալների թարմացումն իրականացվում է տվյալ պահին հարցում կատարելով:

9. Ռեգիստրը ձևավորվում է բուժաշխատողների և կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) վերաբերյալ հետևյալ տվյալներից.

1) Անձնական տվյալներ՝

ա. անուն, ազգանուն, հայրանուն,

բ. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

գ. ծննդյան օր, ամիս, տարի,

դ. սեռ,

ե. քաղաքացիություն և ազգություն,

զ. հաշվառման հասցե (մարզ, փոստային ինդեքս, քաղաք/գյուղ, փողոց շենք/տուն),

է. բնակության վայրի հասցե (մարզ, փոստային ինդեքս, քաղաք/գյուղ, փողոց շենք/տուն),

ը. հեռախոսահամար (բջջային, ֆիքսված, կոնտակտային),

թ. էլեկտրոնային փոստի հասցե,

ժ. Հայաստանի Հանրապետությունից հեռանալու օր, ամիս, տարի,

ժա. բուժաշխատողի` Հայաստանի Հանրապետությունից երեք և ավելի ամիս ժամկետով բացակայելու դեպքում` բացակայության ժամկետներ,

ժբ. լեզուների իմացություն.

2) Կրթության վերաբերյալ տվյալներ՝

ա. կրթության տեսակը` մասնագիտական և (կամ) հարբժշկական, բարձրագույն և հետբուհական կամ միջին մասնագիտական (նախնական արհեստագործական), նեղ մասնագիտացման վերաբերյալ տվյալներ,

բ․ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրի, շարունակական մասնագիտական հավաստագրի սերիան և համարը, գործողության ժամկետը, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականի տվյալները կամ ինքնաշխատ եղանակով համակարգի կողմից գեներացվող շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ ստանալու փաստը հավաստող վկայականը.

գ. ուսումնական հաստատության անվանումը, լիցենզիայի վկայականի համարը, գտնվելու վայրը,

դ. ուսումնական հաստատություն ընդունվելու օր, ամիս, տարի, իսկ ուսման դադարեցման դեպքում՝ ուսման դադարեցման օր, ամիս, տարի.

ե. ուսումնական հաստատությունն ավարտելու օր, ամիս, տարի,

զ. դիպլոմի համար, պետական քննական հանձնաժողովի որոշման ամսաթիվ, կրթական աստիճան, որակավորում, մասնագիտություն, մասնագիտացում,

է. գիտական կոչում,

ը. զինվորական կոչում.

3) Աշխատանքի վերաբերյալ տվյալներ (հիմնական աշխատանքի, ինչպես նաև համատեղության դեպքում)՝

ա. կազմակերպության անվանում, հարկ վճարողի հաշվառման համար, գտնվելու վայր, հեռախոսահամար, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անուն, ազգանուն, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի հաշվառման համար, բնակության վայր, գործունեության իրականացման վայր,

բ. աշխատանքի ընդունման օր, ամիս, տարի,

գ. աշխատանքից ազատման օր, ամիս, տարի,

դ. զբաղեցրած պաշտոն,

ե. մասնագիտական աշխատանքային փորձ (տարի, ամիս, օր).

զ․ անհատական լիցենզիայի կամ անցումային անհատական լիցենզիայի սերիան և համարը, գործողության ժամկետը։

(9-րդ կետը լրաց., խմբ., փոփ. 28.11.24 N 1887-Ն)

(9-րդ կետի 3-րդ ենթակետը` 28.11.24 N 1887-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի «զ» և «է» պարբերությունների փոփոխությունների մասով, ուժի մեջ է մտնում կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ ավագ բուժաշխատողների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից)

10. Ռեգիստրը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից:

11․ Գործատուներին լիազոր մարմինը տրամադրում է ռեգիստրի բաժանորդային հաշիվ, որը հնարավորություն է տալիս ռեգիստրում տեսնել բժշկական հաստատությունում աշխատող բուժաշխատողների անձնական հաշիվները՝ դիտման ռեժիմում։

(11-րդ կետը խմբ. 28.11.24 N 1887-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 28.11.24 N 1887-Ն)

13. (կետն ուժը կորցրել է 28.11.24 N 1887-Ն)

14. Ռեգիստրում արձանագրվում է տվյալների թարմացման արդյունքում կատարված յուրաքանչյուր փոփոխության և այն իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը, թարմացման ամսաթիվը և պահպանվում:

15․ Ռեգիստրում բուժաշխատողի և կլինիկական օրդինատորի (կլինիկական ռեզիդենտի) տվյալների մշակումը դադարեցվում է վերջիններիս մահվան վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրում ամրագրելուց հետո:

(15-րդ կետը խմբ. 28.11.24 N 1887-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 28.11.24 N 1887-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 28.11.24 N 1887-Ն)

18․ Անձի կողմից իր բժշկական կարիքներին առավել համապատասխանող բուժաշխատող ընտրելու հնարավորության ապահովման նպատակով ռեգիստրում առկա տվյալներից` գործունեություն իրականացնող բուժաշխատողների վերաբերյալ հանրության համար հասանելի տվյալներ են՝

1) բուժաշխատողի անունը, ազգանունը, հայրանունը․

2) մասնագիտացումը․

3) լեզուների իմացությունը․

4) գիտական կոչումը․

5) ՇՄԶ հավաստագիրը կամ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը․

6)

7)

8) պարգևատրումները և բուժաշխատողի նկատմամբ կիրառված տույժերը։

(18-րդ կետը խմբ. 28.11.24 N 1887-Ն)

(28.11.24 N 1887-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված 18-րդ կետի 6-րդ ենթակետի փոփոխությունն ուժի մեջ է մտնում կլինիկական օրդինատորների (կլինիկական ռեզիդենտների) մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ ավագ բուժաշխատողների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից)

(28.11.24 N 1887-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված 18-րդ կետի 7-րդ ենթակետի փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 28.11.24 N 1887-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2021 թվական: