ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԻՑ ԳԱՆՁՎՈՂ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությունից և մինչև Եկամտահարկի մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Սահմանել քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի հետևյալ դրույքաչափերը.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Ամսական գումարի չափը |
Հարկի գումարը |
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Մինչև 600 ռուբլի |
Չի հարկվում | |
601 ռուբլուց մինչև 3000 ռուբլի |
600 ռուբլուն գերազանցող գումարի 12 տոկոսը | |
3001 ռուբլուց մինչև 6000 ռուբլի |
288 ռուբլի գումարած 3000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը | |
6001 ռուբլուց մինչև 9000 ռուբլի |
828 ռուբլի գումարած 6000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը | |
9001 և ավելի ռուբլի |
1578 ռուբլի գումարած 9000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը |
2. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները (այդ թվում տրամադրված վարկի դիմաց տոկոսների ձևով ստացված, սեփականությունը վարձակալության տալուց, այլ ձեռնարկությունների փայամասնակցությունից ստացված եկամուտները, ինչպես նաև բաժնետոմսերի և այլ արժեթղթերի շահութամասերը, եթե շահույթը նախօրոք շահութահարկով չի հարկվել) հարկվում են հետևյալ դրույքաչափերով.
ա) հիմնական աշխատանքի վայրի առկայության դեպքում.
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Տարեկան եկամտի չափը |
Հարկի գումարը |
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Մինչև 36000 ռուբլի |
Եկամտի գումարի 12 տոկոսը | |
36001 ռուբլուց մինչև 72000 ռուբլի |
4320 ռուբլի գումարած 36000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը | |
72001 ռուբլուց մինչև 108000 ռուբլի |
10800 ռուբլի գումարած 72000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը | |
108001 ռուբլի և ավելի |
19800 ռուբլի գումարած 108000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը |
բ) այն դեպքում, եթե բացակայում է հիմնական աշխատանքի վայրը, սույն կետում թվարկված վճարողները եկամտահարկը վճարում են այն հարկագումարին հավասար չափով, որ համապատասխան թվով ամիսների համար վճարվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույքաչափերով:
3. Գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների ստեղծման, հրատարակման, կատարման և այլ կարգի օգտագործման հեղինակային վարձատրության գումարից, ինչպես նաև հայտնագործությունների, գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակներին (բացի հեղինակների ժառանգներից) վարձատրությունների գումարներից եկամտահարկը գանձվում է սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դրույքաչափերով` եթե առկա է հիմնական աշխատանքի վայրը, «բ» ենթակետով նախատեսված կարգով` եթե բացակայում է հիմնական աշխատանքի վայրը:
4. Քաղաքացիների համար ոչ հիմնական աշխատանքի վայր հանդիսացող ձեռնարկություններից, կազմակերպություններից ստացված եկամուտներից հարկը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ամսական եկամտի չափը |
Հարկի գումարը |
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------- |
Մինչև 3000 ռուբլի |
եկամտի գումարի 12 տոկոսը | |
3001 ռուբլուց մինչև 6000 ռուբլի |
360 ռուբլի գումարած 3000 ռուբլուն գերազանցող գումարի 18 տոկոսը | |
6001 ռուբլուց մինչև 9000 ռուբլի |
900 ռուբլի գումարած 6000 ռուբլուն գերազանցող գումարի 25 տոկոսը | |
9001 ռուբլի և ավելի |
1650 ռուբլի գումարած 9000 ռուբլուն գերազանցող գումարի 30 տոկոսը |
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը մինչև 1992 թվականի հունիսի 1-ը ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը գործող հրահանգների և ցուցակների մեջ:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնում 1992 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|