Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2024-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1846-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1511-Ն և 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1562-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1125-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի N 3 աղյուսակը՝
ա. «14» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
14.1 |
Հագուստի արտադրություն, բացի մորթե հագուստից |
40 | |
», |
բ. «14.2» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
14.3 |
Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն |
40 | |
», |
գ. «25.6» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
25.7 |
Դանակային արտադրատեսակների, ձեռքի մետաղե գործիքների և ընդհանուր նշանակության մետաղե արտադրատեսակների արտադրություն |
25 | |
», |
դ. «28.4» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
28.9 |
Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն |
30 | |
», |
ե. «32.1» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
32.2 |
Երաժշտական գործիքների արտադրություն |
26 | |
», |
զ. «56.1» ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
56.2 |
Հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն |
23 | |
», |
2) հավելվածի 10-րդ կետում «250» թիվը փոխարինել «300» թվով.
3) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Մինչև ստուգումը՝ ռիսկը հաշվարկվում է 220 միավորի մեջ, ստուգումից հետո ռիսկն սկսում է հաշվարկվել 270 միավորի մեջ, տրված հանձնարարականի կատարողականի ստուգումից հետո 300 միավորի մեջ».
4) հավելվածի 19-րդ կետում «բաժանվում է 3 մասի» բառերը փոխարինել «բաժանվում է 4 մասի» բառերով.
5) հավելվածի 19-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հայտնաբերված թերությունների և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների գնահատական` առավելագույնը 30 միավոր կշիռ (աղյուսակ N 5):».
6) հավելվածի 19-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) գնահատվող օբյեկտում առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրվող գնահատական՝ առավելագույնը 50 միավոր կշիռ։».
7) հավելվածը 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.
«19.1. Անհատական ռիսկ = (Ա1/70)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում չի իրականացվել կամ ((Ա1+Ա2)/120)*150+Ա4, եթե գնահատվող օբյեկտում ստուգում իրականացվել է, սակայն հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական չի տրվել կամ դրա կատարման ժամկետը դեռ չի լրացել, իսկ մյուս դեպքերում` Ա1+Ա2+Ա3+Ա4
որտեղ՝
ա. Ա1-ը գնահատվող օբյեկտում առկա տեղեկատվության հիման վրա բնապահպանական հիմնական չափանիշներով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է: Սահմանային արժեքների դեպքում որպես հիմք է ընդունվում ավելի փոքր միավոր ունեցող ազդեցությունը: Միևնույն չափորոշչի ազդեցությունների միավորներից ընտրվում է առավելագույնը,
բ. Ա2-ը ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա2 = (n1/n2)*50, որտեղ n1-ը ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի արժեքն է, որոնց մասով արձանագրվել է խախտում, իսկ n2-ը՝ ստուգման հարցերի շրջանակում այդ հարցերի կշիռների գումարի առավելագույն հնարավոր արժեքը: Անհատական ռիսկի Ա2 բաղադրիչը գնահատելիս հաշվի չեն առնվում հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարական կատարման մասով իրականացված ստուգման ժամանակ արձանագրված արդյունքները: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ միևնույն ոլորտում մեկից ավելի ստուգաթերթով ստուգում իրականացնելու դեպքում ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում է առավելագույն գումարային միավոր ստացած ստուգաթերթի արդյունքը: Միևնույն տնտեսավարող սուբյեկտի մոտ նույն ստուգաթերթով մեկից ավելի ստուգում իրականացնելու պարագայում՝ տվյալ ստուգաթերթի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատման հիմքում դրվում են տվյալ հարցի մասով իրականացված վերջին ստուգման արդյունքում արձանագրված տվյալները,
գ. Ա3-ը տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների սահմանված ժամկետում վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) կատարման գնահատականն է,
դ. Ա4-ը տեսչական մարմնի կողմից առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում հայտնաբերված թերությունների և խախտումների քանակի հիման վրա տրված գնահատականը, որը որոշվում է հետևյալ բանաձևով՝ Ա4 = (m1/m2)*50, որտեղ m2-ը առանց ստուգաթերթերի կիրառության իրականացված վարչարարության արդյունքում դիտարկված հարցերի քանակն է, իսկ m1-ը՝ այն հարցերի քանակն է, որոնց մասով արձանագրվել է խախտում: Նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ առանց ստուգաթերթերի կիրառության մեկից ավելի անգամ վարչարարություն իրականացնելու պարագայում՝ որպես հիմք ընդունվում է գնահատված միավորների առավելագույն արժեքը:».
8) հավելվածի N 4 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
9) հավելվածի 20-րդ կետում «չափորոշչի ազդեցության միավորների հանրագումարի բաժանման եղանակով՝ չափորոշչի համար նախատեսված ազդեցության քանակի վրա» բառերը փոխարինել «չափորոշիչը գնահատվում է առավելագույն միավոր ստացած ազդեցության հիման վրա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
25.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
նոյեմբերի 21-ի N 1846-Ն որոշման |
«Աղյուսակ N 4
NN
ը/կ |
Չափորոշիչը |
Ազդեցությունը |
Միավորները |
10 |
20 |
30 |
40 |
50 |
60 |
70 |
1. |
Ջրային ռեսուրս- ների օգտագործում և պահպանություն |
մակերևութային ջրային ռեսուրս- ների օգտագործում
և հաշվառում |
մինչև 5 լ/վրկ քանա-կություն |
5-10 լ/վրկ քանա-կություն |
10-20 լ/վրկ քանա-
կություն |
20-50 լ/վրկ քանակություն |
50-100 լ/վրկ-ից ավելի քանա-կություն |
100--150 լ/վրկ-ից ավելի քանակություն |
150 լ/վրկ-ից ավելի քանակություն |
ստորերկրյա ջրա- յին ռեսուրսների արդյունահանում և հաշվառում բացառությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրս- ների օգտագործ-
ման և հաշվառման |
մինչև 5 լ/վրկ քանա-կություն |
5-10 լ/վրկ քանա-
կություն |
10-20 լ/վրկ քանակություն |
20-50 լ/վրկ քանակություն |
50-100 լ/վրկ-ից ավելի քանա-կություն |
100-150 լ/վրկ քանակություն |
150 լ/վրկ քանակություն |
Մակերևութային ջրային ռեսուրսներ կամ ջրային համա- կարգ արտադրա- կան կեղտաջրերի արտահոսք բացա-
ռությամբ Սևանա
լիճ արտադրական
կեղտաջրերի արտահոսքի |
- |
- |
օրական մինչև 1 խոր. մ քանակություն |
օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ քանակություն |
օրական 5 խոր․ մ-ից մինչև 10 խոր. մ |
օրական 10 խոր․մ-ից մինչև 15 խոր. մ քանակություն |
Օրական 15 խոր. մ-ից ավելի քանակություն |
արդյունաբերական կեղտաջրերի
արտահոսքեր |
- |
- |
- |
- |
- |
շրջակա միջավայր |
պոչամբարներ |
Սևանա լիճ արտա- դրական կեղտա- ջրերի արտահոսք |
- |
- |
- |
- |
օրական մինչև 1 խոր. մ քանակություն |
օրական 1 խոր.մ-ից մինչև 5 խոր․ մ
քանակություն |
օրական 5 խոր․մ-ից ավելի
քանակություն |
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրս- ների օգտագործում
և հաշվառում |
- |
- |
- |
- |
մինչև 5 լ/վրկ քանա-կություն |
5-10 լ/վրկ քանակություն |
10 լ/վրկ-ից ավելի քանակություն |
2. |
Մթնոլորտային օդի
պահպանություն |
անշարժ և շարժա-
կան աղբյուրներից
մթնոլորտային օդ
վնասակար նյութե-
րի արտանետումներ |
- |
տրանսպոր-
տային միջոցներ
շահա-գործողներ |
օզոնային
շերտը
քայքայող
նյութերի և
հիդրոֆտորած-
խածինների
գործածություն |
բույսերի
պաշտպանության
միջոցների, դրանց
աճի խթանիչների,
հանքային պարար-
տանյութերի և մյուս
պատրաս-տուկների
փոխադրում, պա-
հում և կիրառում
կամ օգտակար
հանածոների
արդյունահանում,
պայթեցման աշխա-
տանքներ, արտա-
դրության (այդ թվում՝
ընդերքօգտագործ-
ման) և սպառման
թափոնների տեղադրում պահումը և
պահեստավորումը |
մեկ տարում 200 մլն
խոր. մ-ից - 2 մլրդ խոր. մ հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագոր-ծումը |
2 մլրդ խոր. մ-ից ավելի
հաշվարկված օդի պահանջվող ծավալի օգտագործումը միայն կաթսայա-տներից |
մեկ տարում
2 մլրդ խոր. մ
հաշվարկված
օդի
պահանջվող
ծավալի
օգտագործումը |
3. |
Հողերի օգտագոր- ծում և պահպա- նություն |
հողի օգտագոր- ծումը՝ ըստ նպա- տակային նշանա- կության հողերում, հողի վերին (բերրի) շերտի հանում, կամ պահում կամ աղտոտում (աղբոտում) |
- |
- |
Պահուստային հողեր |
Գյուղատն-տեսական, բնակավայրերի նշանակության |
ջրային |
Հատուկ պահպանվող տարածքների, հատուկ նշանակության, անտառային |
Արդյունաբե- րության, ընդերքօգտա- գործման և այլ արտադրական նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուց- վածքների
օբյեկտների |
4. |
Թափոնների գործածություն |
շրջակա միջավայ- րում սահման- ված/արգելված կարգով թափոնների
գործածություն |
|
|
|
արտադրական հրապարակ |
թափոնակու- տակիչ |
աղբավայր |
ընդերքօգտա- գործման թափոնների օբյեկտ |
թափոնների հաշ- վառման, գոյաց- ման և օգտահան- ման կարգի ապա- հովում կամ ընդերքօգտագործ- ման թափոնների
կառավարման և |
մինչև 1 տ |
1-3 տ |
3-20 տ |
20-50 տ |
50-100 տ |
100 տոննայից ավելի |
1, 2, 3, 4
վտանգավո- րության դասեր |
վերամշակման
կարգի ապահովում |
|
|
|
|
|
|
|
վտանգավոր թա- փոնների գործա- ծության լիցենզա- վորման կարգի
պահպանում |
- |
հավաքում |
փոխադրում |
տեղադրում |
պահում |
վերամշակում |
վնասազերծում |
5. |
Ընդերքի օգտա- գործում և պահպա- նություն (հանքային ջրի արդյունահա- նում և ածխաթթու գազի կորզում) |
Հորատանցքերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյու- նահանված օգտա- կար հանածոյի
ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 5 հազ. |
5-10 հազ. |
10-20 հազ. |
20-30 հազ. |
30 հազ. և ավելի |
Տարեկան հաշվետ- վության ծավալների համեմատականը նախորդ տարվա հաշվետվության
հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
Տրամադրված
պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 50 հազ. |
50-100 հազ. |
100-150 հազ. |
150-300 հազ. |
300 հազ. և ավելի |
6. |
Ընդերքի օգտա- գործում և պահպա- նություն (մետա- ղական օգտակար հանածոյի արդյունահանում) |
Հանքավայրերի թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյու- նահանված օգտա- կար հանածոյի
ծավալները (տ) |
մինչև 10 հազ. |
10-50
հազ. |
50-200 հազ. |
200-1 մլն |
1-5 մլն |
5-10 մլն |
10 մլն և ավելի |
Տարեկան հաշ- վետվության ծա- վալների համեմա- տականը նախորդ տարվա հաշ-
վետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
Տրամադրված
պաշարների ծավալներ (տ) |
- |
- |
մինչև 100 հազ. |
100-500 հազ. |
500 հազ.-1 մլն |
1-10 մլն |
10 մլն և ավելի |
7. |
Ընդերքի օգտա- գործում և պահ- պանություն (պինդ ոչ մետաղական օգտակար հանա- ծոյի արդյունա- հանում) |
Հանքավայրերի
թիվը |
- |
- |
1 |
2 |
3 |
4 |
5 և ավելի |
Նախորդ տարվա ընթացքում արդյու- նահանված օգտա- կար հանածոյի
ծավալները (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-25 հազ. |
25-50 հազ. |
50-100 հազ. |
100 հազ. և ավելի |
Տարեկան հաշ- վետվության ծա- վալների համեմա- տականը նախորդ տարվա հաշ-
վետվության հետ |
- |
- |
81 տոկոս և ավելի |
81-60 տոկոս |
60-40 տոկոս |
40-30 տոկոս |
մինչև 30 տոկոս |
Տրամադրված
պաշարների ծավալներ (խոր. մ) |
- |
- |
մինչև 10 հազ. |
10-50 հազ. |
50 -200 հազ |
200-500 հազ. |
500 հազ. և ավելի |
8. |
Ընդերքի օգտա- գործում և պահպա- նություն (պինդ ոչ օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղա-
մասի մակերես |
- |
- |
մինչև 2 հա |
2-10 հա |
10-50 հա |
50-200 հա |
200 հա և ավելի |
Փորձնական հանույթի չափը
(խոր. մ) |
- |
- |
մինչև 500 խոր. մ |
500-1000 խոր. մ |
1000-5000 խոր. մ |
5000-15000 խոր. մ |
15000 խոր. մ -ից ավելի |
9. |
Ընդերքի օգտա- գործում և պահպա- նություն (մետա- ղական օգտակար հանածոյի երկրա- բանական ուսումնա- սիրություն) |
Թույլտվությամբ տրամադրված ընդերքի տեղա-
մասի մակերես |
- |
- |
մինչև 200 հա |
200-500 հա |
500-1000 հա |
1000-5000 հա |
5000 հա և ավելի |
Ընդերքօգտագործ- ման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի
խորությունը |
- |
- |
մինչև 100 մ |
1000-2000 մ |
2000-4000 մ |
4000-6000 մ |
6000 մ -ից ավելի |
Նմուշարկումների
քանակը |
|
|
Մինչև 1000
հատ |
1000-3000 հատ |
3000-5000 հատ |
5000-7000 հատ |
7000 հատ և
ավելի |
10. |
Կենդանական
աշխարհի
օբյեկտների
օգտագործում և
պահպանություն |
|
- |
|
վայրի
կենդանիների,
դրանց
արգասիքների,
կենդանաբա-
նական հա-
վաքածուների
կամ առանձին
նմուշների
արտահանում
կամ
ներմուծում |
անազատ կամ կիսաազատ պայմաններում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում |
վերաբնա-կեցման, կլիմայավար- ժեցման նպատակով օգտագործում |
Գյուղա-տնտեսա- կան (սելեկցիոն), արդյու-նագործա կան նպատակով օգտագործում |
Հայաստանի
Հանրապե-
տության
կենդանիների
Կարմիր
գրքում
գրանցված
վայրի
կենդանիների
օգտագործում |
11. |
Բուսական
աշխարհի
օբյեկտների
օգտագործում և
պահպանություն |
|
- |
- |
ընդհանուր
օգտագործման
կանաչ
տարածքներ |
բուսական աշխարհի օբյեկտների՝ տարբեր նպատակներով օգտագործում` բացի ՀՊՏ և
անտառային
տարածքներից |
բուսաբա-նական այգիներ, դենդրո-պարկեր |
անտառային
տարածքներ |
հատուկ
պահպանվող
տարածքներ,
Հայաստանի
Հանրապետու-
թյան բույսերի
Կարմիր գրքում
գրանցված
վայրի բույսերի
օգտագործում |
12. |
Ընդերքի օգտա- գործում և պահպա- նություն (հանքային ջրերի երկրաբանա- կան ուսումնա- սիրություն) |
Ընդերքօգտագործ- ման իրավունքով նախատեսվելիք հորատվելիք հորատանցքերի
քանակը |
- |
- |
3 հատ |
4 հատ |
5 հատ |
6 հատ |
6 հատից ավելի |
Ընդերքօգտագործ- ման իրավունքով նախատեսված հորատվելիք հորատանցքերի
խորությունը |
- |
- |
60-90 մ |
90-130 մ |
130-170 մ |
170-210 մ |
210 մ -ից ավելի | |
»: |
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
25.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: