Գլխավոր տեղեկություն
Համար
N 1798-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1798-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համար Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով հաստատված՝ 1206 ծրագրի («Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ») 32002 միջոցառմամբ («Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի շրջանակներում սարքավորումների, ծրագրային ապահովման և աշխատանքային միջավայրի արդիականացում») հատկացված միջոցների հաշվին սահմանված ընթացակարգերով և մատակարարների հետ կնքված պայմանագրերի համաձայն ձեռք բերված և մատակարարված ապրանքները (կենցաղային տեխնիկա, շահառուների համար նախատեսված կահույքի և գրասենյակային կահույքի պարագաներ և այլ ապրանքներ, այսուհետ՝ գույք) սեփականության իրավունքով հանձնել նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում ապահովել՝

1) հավելվածում նշված գույքը կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնելու մասին հանձնման-ընդունման ակտերի կնքման աշխատանքների իրականացումը.

2) կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված գույքի մուտքագրումը կազմակերպությունների հաշվեկշիռ:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձվող գույքերի նոր կազմերը, հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1798-Ա որոշման

 

Կազմակերպություններին սեփականության իրավունքով հատկացվող գույք (փոքրարժեք և արագամաշ ապրանքներ)