ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 842-Ա
ԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանին 2024 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի 114-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Աննա Գասպարյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
27.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|