ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4444-Ա |
«15» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՍԱՐԻ ԹԱՂ 18-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.27 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՈՒՍԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ՈՒԶՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լուսիկ Գուրգենի Ուզունյանի (ծնված 13.08.1959թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 02.02.2023թ. հ.ԱՏ-02022023-01-1153 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 14.08.2023թ. հ.Հ-10310 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.08.2024թ. հ.20-Ել-163913-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի, Սարի Թաղ 18-րդ փողոց հ.27 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևան, Սարի Թաղ 18-րդ փողոց հ.27 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լուսիկ Գուրգենի Ուզունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 80.58քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 80.58քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ Երևան, Էրեբունի, Սարի Թաղ 18-րդ փողոց հ.27 հասցեում գտնվող 80.58քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|