Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2024
Ընդունող մարմին
Գորիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ

 

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 208-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գորիս համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 131-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն կից հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ԴԻԼԱՆՉՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ

ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ

ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -1

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ

Ձեռնպահ -3

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՆԻ

ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՇՈՒՐՅԱՆ ԴԱՎԻԹ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

 

2024 թ. նոյեմբերի 15

ք. Գորիս

Ա. ԱՂԱՋԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1-5

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի

ավագանու 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 208-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2024 թվական: