Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
24.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 956-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2024 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ գործուղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո՝ հոկտեմբերի 27-30-ը, Ռիո դե Ժանեյրո՝ հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը), Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն (Մոնտեվիդեո՝ նոյեմբերի 1-4-ը) և Արգենտինայի Հանրապետություն (Կորդովա՝ նոյեմբերի 4-6-ը, Բուենոս Այրես՝ նոյեմբերի 6-12-ը)՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բրազիլիայի Դաշնային Հանրապետության մասնաճյուղի 60-ամյակին, Մարի Մանուկյան վարժարանի 50-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, համայնքային կառույցների, երիտասարդական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 31.10.24 N 972-Ա)

2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ նոյեմբերի 13-ին տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանկֆուրտ) օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 31.10.24 N 972-Ա)

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան


24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ