Գլխավոր տեղեկություն
Համար
N 224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 նոյեմբերի 2024 թ.

N 224-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման N 1 Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 43-րդ կետի 5-րդ ենթակետում «մեկից» բառը փոխարինել «երկուսից» բառով, իսկ «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) 197-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«197. Շենքի, շինության կամ այլ կառույցի վրա տեղադրված և իրարից առնվազն 1.0 մ հեռավորության վրա տեղակայված արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է գովազդի ամբողջական կոմպոզիցիոն լուծման զբաղեցրած ընդհանուր մակերեսով: Հաշվարկը կատարվում է՝ կոմպոզիցիան ուղղանկյան մեջ տեղադրելով՝ ներառելով տառերի առավելագույն բարձրությունն ու լայնությունը, ինչպես նաև տառերի և բառերի միջև եղած բացատներն ու հեռավորությունները:».

3) 198-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«198. Ցուցափեղկում կամ ցուցափեղկի վրա տեղադրված (տեղակայված) արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի ընդհանուր կոմպոզիցիոն չափով: Ցուցափեղկի ապակու հատվածի ներքին կողմից կամ առանձնացված ապակեպատ պահարանի միջոցով կոմպոզիցիոն լուծումներ ունեցող գովազդի մակերեսը հաշվարկվում է ցուցափեղկի ընդհանուր արտաքին մակերեսով:».

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. նոյեմբերի 19

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2024 թվական: