Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 810-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,111,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ֆլեշ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված՝ N 04/10/24-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

22.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 810-Ա որոշման

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորիական տաք կերակուրով ապահովելու միջոցով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝

քաղաք Երևան, Գյուրջյան փողոց 15,

քաղաք Բերդ, Տերյան փողոց 8,

քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 27,

քաղաք Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փողոց 1,

քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 15/37

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

114,111,600 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարանից օգտվող 180 շահառու, Բերդի բարեգործական ճաշարանից օգտվող 130 շահառու, Գյումրու բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, Նոր Հաճնի բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, Բյուրեղավանի բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 760 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցելով:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,111,600 դրամ, որը ներառում է՝

 

Անվանում

 

մարդ

1
եռամսյակ

2
եռամսյակ

3
եռամսյակ

4
եռամսյակ

Երևան - (Նոր Նորք վարչական շրջան)

180

       

սնունդ և հիգիենիկ պարագաներ

 

17,200,000

4,300,000

4,300,000

4,300,000

4,300,000

կոմունալ ծառայություններ

 

1,200,000

300,000

300,000

300,000

300,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

4,213,200

1,053,300

1,053,300

1,053,300

1,053,300

Ընդամենը

 

22,613,200

5,653,300

5,653,300

5,653,300

5,653,300

Բերդ

130

       

սնունդ և հիգիենիկ պարագաներ

 

13,600,000

3,400,000

3,400,000

3,400,000

3,400,000

կոմունալ ծառայություններ

 

680,000

170,000

170,000

170,000

170,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

5,125,200

1,281,300

1,281,300

1,281,300

1,281,300

Ընդամենը

 

19,405,200

4,851,300

4,851,300

4,851,300

4,851,300

Գյումրի

150

       

սնունդ և հիգիենիկ պարագաներ

 

18,400,000

4,600,000

4,600,000

4,600,000

4,600,000

կոմունալ ծառայություններ

 

1,440,000

360,000

360,000

360,000

360,000

վարձավճար

 

2,160,000

540,000

540,000

540,000

540,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի

 

6,445,200

1,611,300

1,611,300

1,611,300

1,611,300

Ընդամենը

 

28,445,200

7,111,300

7,111,300

7,111,300

7,111,300

Բյուրեղավան

150 

       

սնունդ և հիգիենիկ պարագաներ

 

14,520,000

3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

կոմունալ ծառայություններ

150

655,200

163,800

163,800

163,800

163,800

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի  

3,439,200

859,800

859,800

859,800

859,800

Ընդամենը  

18,614,400

4,653,600 

4,653,600

4,653,600

4,653,600

Նոր Հաճն
սնունդ և հիգիենիկ պարագաներ  

14,520,000

 3,630,000

3,630,000

3,630,000

3,630,000

կոմունալ ծառայություններ    1,080,000

270,000

270,000

270,000

270,000

աշխատավարձ բ/ճ. անձնակազմի  

3,453,600

863,400

863,400

863,400

863,400

Ընդամենը  

19,053,600

4,763,400 

4,763,400

4,763,400

4,763,400

Ընդամենը ծրագրային ծախսեր

760 

108,131,600

27,032,900

27,032,900

27,032,900

27,032,900

Կազմակերպական ծախսեր

Աշխատավարձ    3,000,000

750,000 

750,000

750,000

750,000

Կապ և հեռահաղոր-դակցություն  

180,000

45,000

45,000

45,000

45,000

Ավտոմեքենայի վառելիք  

2,800,000

700,000

700,000

700,000

700,000

Ընդամենը կազմակերպչական ծախսեր  

5,980,000

1,495,000 

1,495,000

1,495,000

1,495,000

Ընդամենը ծախսեր

114,111,600

28,527,900

28,527,900

28,527,900

28,527,900

Շահառուների ընդհանուր թիվը՝  

760 

 

10.

Ձեռք բերվելիք ապրանքների,

ծառայությունների և

աշխատանքների համառոտ

նկարագիրը, ծավալները,

նախատեսվող գինը

1) սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ 78,240,000 դրամ

2) կոմունալ ծառայություններ՝ 5,055,200 դրամ

3) ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ

4) կապ և հեռահաղորդակցություն՝ 180,000 դրամ

5) ավտոմեքենայի վառելիք՝ 2,800,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,980,000 դրամ, ընդհանուր արժողության 5․2 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ

2) կապ և հեռահաղորդակցություն 180,000 դրամ

3) ավտոմեքենայի վառելիք 2,800,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:


Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

22.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան