Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 810-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 114,111,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեգործական ճաշարաններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2017 թվականի հունիսի 14-ին կնքված՝ N 2017/601 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2024 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված՝ N 04/10/24-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դիզելային վառելիքի ձեռքբերում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 810-Ա որոշման |
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
«Բարեգործական ճաշարաններ» ծրագրի նպատակն է նպաստել սոցիալական լարվածության մեղմացմանը մայրաքաղաքում և հանրապետության այլ քաղաքներում` Գյումրի, Բերդ, Բյուրեղավան, Նոր Հաճն, սոցիալապես անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/ ամենօրյա կալորիական տաք կերակուրով ապահովելու միջոցով: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մ. Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց 15, քաղաք Բերդ, Տերյան փողոց 8, քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 27, քաղաք Նոր Հաճն, Ա․ Հարությունյան փողոց 1, քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 15/37 Բնագավառը՝ սոցիալական | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
114,111,600 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ճաշարանից օգտվող 180 շահառու, Բերդի բարեգործական ճաշարանից օգտվող 130 շահառու, Գյումրու բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, Նոր Հաճնի բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, Բյուրեղավանի բարեգործական ճաշարանից օգտվող 150 շահառու, բարեգործական ճաշարաններ այցելող 760 կարիքավորներ և ծերեր, որոնք ընտրվում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցելով: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը և/կամ սկիզբը, ավարտը |
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Տեղական միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կազմված և համաձայնեցված ցուցակներով՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, շաբաթական 5 օր, օրական 1 անգամ տաք կերակուրի մատուցում անապահով խավերին /միայնակ տարեցներ, հաշմանդամներ, գործազուրկներ/: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 114,111,600 դրամ, որը ներառում է՝
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1) սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ 78,240,000 դրամ 2) կոմունալ ծառայություններ՝ 5,055,200 դրամ 3) ճաշարանի տարածքի վարձակալություն՝ 2 160 000 դրամ 4) կապ և հեռահաղորդակցություն՝ 180,000 դրամ 5) ավտոմեքենայի վառելիք՝ 2,800,000 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 5,980,000 դրամ, ընդհանուր արժողության 5․2 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝ 1) ծրագրի ղեկավարի աշխատավարձ 3,000,000 դրամ 2) կապ և հեռահաղորդակցություն 180,000 դրամ 3) ավտոմեքենայի վառելիք 2,800,000 դրամ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ։ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |