ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1381-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
1. Սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 15 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
2. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման նպատակը՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի տարածվածության և ընտանեկան և կենցաղային բռնությանը նպաստող գործոնների բացահայտման, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների ամփոփման ապահովումն է:
(2-րդ կետը լրաց., փոփ. 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
3. Տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղեկատվություն տրամադրող մարմինը կամ կազմակերպությունը Լիազոր մարմնին անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական փաթեթը ներկայացնում է էլեկտրոնային՝ տեղեկատվական համապատասխան համակարգում ներբեռնած տվյալների ապանձնավորում ապահովելով՝ լրացնելով սույն հավելվածի Թերթիկ N 1-ը: Թերթիկ N 1-ը լրացնելուց հետո յուրաքանչյուր օգտատիրոջը ներկայացվում է հետևյալ բովանդակությամբ հիշեցում. «Սույն թերթիկը լրացնելիս խստորեն պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի պահանջները, բարեվարքության և էթիկայի կանոնները: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական պատասխանատվության:
(3-րդ կետը լրաց., փոփ. 18.01.24 N 70-Ն, լրաց. 21.11.24 N 1828-Ն)
II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 21.11.24 N 1828-Ն)
4. Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե), Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ՝ դատական դեպարտամենտ), ինչպես նաև վերջիններիս կողմից չգրանցված՝ օրենքով սահմանված աջակցության կենտրոնների (այսուհետ՝ աջակցության կենտրոն) և ապաստարանների կողմից տրամադրված տվյալների հիման վրա:
(4-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, լրաց. 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
5. Լիազոր մարմինը տեղեկատվությունը ստանում է տեղեկատվական համակարգի միջոցով, որի անխափան գործունեության համար պատասխանատու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը: Տեղեկատվությունը հավաքագրվում է հանրային ծառայությունների համարանիշով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով և կարող է ամփոփվել Թերթիկ N 1-ում նախատեսված ցանկացած դաշտի՝ հատկանիշի կամ տեղեկատվության, կամ դրանց համակցության հիման վրա: Տեղեկատվության ամփոփման և հրապարակման համար պատասխանատու է Լիազոր մարմինը:
(5-րդ կետը խմբ. 18.01.24 N 70-Ն)
6. Թերթիկ N 1-ը լրացվում է ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի և դրա ընթացքի վերաբերյալ: Նույն անձանց միջև ընտանեկան և կենցաղային բռնության նոր դեպք արձանագրելու դեպքում սույն հավելվածի Թերթիկ N 1-ը լրացվում է կրկին, և այդ թերթիկները համակարգի միջոցով ֆիքսվելու են որպես փոխկապակցված՝ հանրային ծառայությունների համարանիշերով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով:
(6-րդ կետը փոփ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
7. Սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, լրացնում են էլեկտրոնային հարթակում տեղադրված Թերթիկ N 1-ը: Ոստիկանությունն առաջնային լրացնում է Թերթիկ N 1-ի 1-20-րդ և 24-26-րդ դաշտերը, իսկ հետագայում՝ ըստ տեղեկատվության հասանելիության կամ պարզման՝ նաև 21-23-րդ և 27-34-րդ դաշտերը, քննչական կոմիտեն լրացնում է Թերթիկ N 1-ի 35-56-րդ դաշտերը, դատական դեպարտամենտը լրացնում է Թերթիկ N 1-ի 4-րդ, 28-րդ, 31-րդ և 57-81-րդ դաշտերը, իսկ աջակցության կենտրոնները և ապաստարանները՝ Թերթիկ N 1-ի 1-19-րդ, 21-23-րդ և 82-83-րդ դաշտերը:
(7-րդ կետը փոփ., խմբ. 30.06.22 N 996-Ն, խմբ. 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
7.1. (կետն ուժը կորցրել է 21.11.24 N 1828-Ն)
7.2. Սույն կարգի 7-րդ կետում նշված յուրաքանչյուր մարմնի համար տեսանելի են Թերթիկ N 1-ի՝ իր կողմից լրացվող դաշտերը և տեսանելի չեն այլ մարմինների կողմից լրացվող դաշտերը: Յուրաքանչյուր մարմնում, բացի Թերթիկ N 1-ը լրացնող պատասխանատու անձից, մարմնի իրավասությանը վերաբերող դաշտերը տեսանելի են նրա վերադասին, ով վրիպակների, անճշտությունների կամ այլ բացթողումների հայտնաբերման դեպքում կարող է ճշտումներ կամ ուղղումներ իրականացնել այդ դաշտերում: Սույն կետում նշված անձինք ապահովում են մուտքագրվող կամ խմբագրվող տվյալների ամբողջականությունը, դրանց ճշտությունը և անձնական տվյալների գաղտնիության պահպանությունը: Տվյալների գաղտնիության պահպանությունն ապահովվում է տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում և դրանց ավարտից հետո: Լիազոր մարմնի ոլորտը համակարգող տեղակալի, համապատասխան վարչության և բաժնի պետերի և բաժնի ծառայողների համար տեսանելի են Թերթիկ N 1-ի բոլոր տվյալները:
(7.2-րդ կետը լրաց. 18.01.24 N 70-Ն, փոփ., լրաց. 21.11.24 N 1828-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
11. Լիազոր մարմինը սույն կարգի 7-րդ կետով ստացված տեղեկատվության հիման վրա իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ ամփոփ վիճակագրության վարում:
(11-րդ կետը փոփ., լրաց 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
12. Լիազոր մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ տեղեկատվությունն ամփոփելուց հետո՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ: Լիազոր մարմինը կարող է հրապարակել ընթացիկ հաշվետվություններ՝ ցանկացած ժամանակահատվածի համար և ցանկացած ծավալով:
(12-րդ կետը խմբ. 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 1
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(վերնագիրը խմբ. 30.06.22 N 996-Ն, 18.01.24 N 70-Ն, փոփ. 21.11.24 N 1828-Ն)
Հ/Հ |
ԴԱՇՏԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ՆՇՈՒՄՆԵՐ |
1. |
Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի գրանցման օրը, ամիսը, տարին |
|
2. |
Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքը գործադրելու օրը, ամիսը, տարին |
|
3. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց թիվը |
|
3.1. | ներառյալ՝ ականատես երեխաների | |
4. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի տվյալները՝ |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված յուրաքանչյուր անձի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
4.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
4.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
4.3. |
սեռ |
|
4.4. |
հաշվառման հասցե |
|
4.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
4.6. |
կրթություն |
|
4.7. |
աշխատանք |
|
4.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
|
4.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
5. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կապն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ |
|
6. |
(կետն ուժը կորցրել է 21.11.24 N 1828-Ն) | |
7. |
Ընտանիքում երեխաների թիվը |
|
8. |
Երեխայի տվյալները |
Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
8.1. |
տարիքը |
|
8.2. |
սեռը |
|
8.3. |
ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը |
|
9. |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց թիվը |
|
10. |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տվյալները |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած յուրաքանչյուր անձի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
10.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
10.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
10.3. |
սեռ |
|
10.4. |
հաշվառման հասցե |
|
10.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
10.6. |
կրթություն |
|
10.7. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
10.8. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
10.9. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից, թունանյութերից, դեղանյութերից |
|
10.10. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
11. |
Ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը |
Ընտրվում է ընտանեկան և կենցաղային բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը՝ բռնության դրսևորման կոնկրետ ձևը կամ ձևերը նշելով |
12. |
Ֆիզիկական բռնության դրսևորումը |
|
13. |
Հոգեբանական բռնության դրսևորումը |
|
14. |
Սեռական բռնության դրսևորումը |
|
15. |
Տնտեսական բռնության դրսևորումը |
|
16. |
Անտեսման դրսևորումը |
|
17. |
Ընտանեկան և կենցաղային բռնության գործադրման եղանակը կամ միջոցը (զենքի գործադրմամբ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առակայի միջոցով, այլ առարկաներով, խաբեությամբ կամ վստահության չարաշահմամբ, հարկադրանքի այլ ձևով) |
|
18. |
Ընտանեկան և կենցաղային բռնության գործադրման վայրի հասցե |
|
19. |
Ընտանեկան և կենցաղային բռնության գործադրման հաճախականությունը |
|
20. |
Ընտանեկան և կենցաղային բռնությունը հայտնաբերող կամ ահազանգող անձը, փոխհարաբերությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի ու ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հետ |
|
21. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը տեղավորվել է ապաստարանում |
|
22. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված և ապաստարանում տեղավորված անձանց թիվը |
|
23. |
Ապաստարանում բնակվելու սկիզբը և ավարտը |
|
24. |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի հաշվառման սկիզբը և ավարտը |
|
25. |
Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցը |
Նշվում է 3 միջոցներից մեկը |
26. |
Անհետաձգելի միջամտության որոշմամբ կիրառված սահմանափակումները |
Ընտրվում է սահմանափակումների համախումբը |
27. |
Անհետաձգելի միջամտության որոշման կիրառման ժամկետը |
|
28. |
Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկումը և դրա արդյունքները |
|
29. |
Պաշտպանական որոշմամբ կիրառված սահմանափակումները |
Ընտրվում է սահմանափակումների համախումբը |
30. |
Պաշտպանական որոշման կիրառման ժամկետը |
|
31. |
Պաշտպանական որոշման բողոքարկումը | |
31.1. |
Տեղեկություն պաշտպանական որոշման բողոքարկման փաստի առկայության կամ բացակայության վերաբերյալ |
|
31.2. | Պաշտպանական որոշման բողոքարկման արդյունքները | |
32. |
Տեղեկատվություն բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ |
Առանձին նշվում են խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները |
32.1. | Պաշտպանության խախտված միջոցը | |
32.2. |
Պաշտպանության միջոցի խախտման քանակը | |
32.3. |
Պաշտպանության միջոցի խախտման հետևանքները | |
33. |
Տեղեկատվություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 206.16-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ |
|
34. |
Տեղեկատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու համար ՀՀ քննչական կոմիտեին դիմելու վերաբերյալ |
|
35. |
Քրեական վարույթ նախաձեռնելու օրը, ամիսը, տարին |
|
36. |
Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը |
Ընտրվում է 4 հիմքերից մեկը |
36.1. |
ֆիզիկական անձից |
|
36.2. |
իրավաբանական անձից |
|
36.3. |
պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից` նրա գործունեության իրականացման կապակցությամբ |
|
36.4. |
օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից` իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ |
|
37. |
Տեղեկատվություն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքով քրեական հետապնդում իրականացնելու մասին |
|
37. 1. |
Տեղեկատվություն դատախազի նախաձեռնությամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքով քրեական հետապնդումը հանրային կարգով իրականացնելու մասին |
|
38. |
Տեղեկատվություն քրեական վարույթ չնախաձեռնելու մասին |
|
39. |
Քրեական վարույթի ընթացքը |
Ընտրվում են ստորև նշված դաշտերը |
39.1. |
քրեական վարույթի կարճում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով նախատեսված կարճման հիմքերից մեկը |
|
39.2. |
հանրային քրեական հետապնդման ժամկետի կասեցում՝ նշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված կասեցման հիմքերից մեկը |
|
39.3. |
նախաքննության ավարտ՝ մեղադրական եզրակացություն կազմելով |
|
39.4. |
մեղադրական եզրակացությունը դատարան ուղարկելու օրը, ամիսը, տարին |
|
39.5. |
բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթի իրականացում |
|
39.6. |
բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար եզրափակիչ ակտը դատարան
ուղարկելու օրը, ամիսը, տարին |
|
39.7 |
մի քանի քրեական վարույթներ միացվել են |
Վարույթների միացման դեպքում նշվում են հետևյալ տվյալները. այլ վարույթներով ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով նախաձեռնվել է վարույթը, այդ վարույթների նախաձեռնման օրը, ամիսը, տարին՝ նշելով հանցագործության ծանրության աստիճանը |
40. |
Տուժողների թիվը |
|
41. |
Տուժողի տվյալները |
Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
41.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
41.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
41.3. |
սեռ |
|
41.4. |
հաշվառման հասցե |
|
41.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
41.6. |
կրթություն |
|
41.7. |
աշխատանք |
|
41.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
Պարտադիր չէ լրացման համար |
41.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
42. |
Տուժողի կապը մեղադրյալի հետ |
|
43. |
Ընտանիքում երեխաների թիվը |
|
44. |
Երեխայի տվյալները |
Յուրաքանչյուր երեխայի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
44.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
44.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
44.3. |
սեռ |
|
44.4. |
հաշվառման հասցե |
|
44.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
44.6. |
կրթություն |
|
44.7. |
տարիքը |
|
44.8. |
սեռը |
|
44.9. |
ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի ժամանակ երեխայի ականատես լինելը |
|
44.10. | ականատես երեխան ստացել է տուժողի, թե՝ վկայի կարգավիճակ | |
45. |
Մեղադրյալների թիվը |
|
46. |
Մեղադրյալի տվյալները |
Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
46.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
46.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
46.3. |
սեռ |
|
46.4. |
հաշվառման հասցե |
|
46.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
46.6. |
կրթություն |
|
46.7. |
աշխատանք |
|
46.8. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
46.9. |
տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին |
|
46.10. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
46.11. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) միջոցներից, թունանյութերից կամ դեղանյութերից |
|
46.12. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
47. |
Ընտանեկան և կենցաղային բռնության տեսակը |
ընտրվում է ընտանեկան և կենցաղային բռնության 5 տեսակներից մեկը կամ մի քանիսը, և համապատասխանաբար ներկայացվում է բռնության դրսևորման լրացման հնարավորությունը |
48. |
Ֆիզիկական բռնության դրսևորումը |
|
49. |
Հոգեբանական բռնության դրսևորումը |
|
50. |
Սեռական բռնության դրսևորումը |
|
51. |
Տնտեսական բռնության դրսևորումը |
|
52. |
Անտեսման դրսևորումը |
|
53. |
Ընտանեկան և կենցաղային բռնության գործադրման եղանակը կամ միջոցը (զենքի գործադրմամբ, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված առակայի միջոցով, այլ առարկաներով, խաբեությամբ կամ վստահության չարաշահմամբ, հարկադրանքի այլ ձևով) |
|
54. |
Ընտանեկան և կենցաղային բռնության գործադրման վայրի հասցե |
|
55. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով նախաձեռնվել է քրեական վարույթը
|
Նշվում են բոլոր հոդվածները |
55.1. |
Հանցագործության ծանրության աստիճանը | |
56. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով ավարտվել է նախաքննությունը
|
Նշվում են բոլոր հոդվածները |
56.1. |
Հանցագործության ծանրության աստիճանը | |
57. |
Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքով գործի դատական ակտը կայացրած դատարանի անվանումը |
|
58. |
Կայացված դատական ակտը |
|
59. |
Կայացված եզրափակիչ դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին |
|
60. |
Կայացված եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարին |
|
61. |
Մեղադրական դատավճռի դեպքում՝ պատժի տեսակը, չափը կամ ժամկետը |
|
62. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի չափը (առկայության դեպքում) |
|
63. |
Տեղեկատվություն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին (անձանց) հատուցման ենթակա վնասի վերաբերյալ |
|
64. |
Արդարացման դատավճռի դեպքում՝ տեղեկատվություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի վերաբերյալ |
|
65. |
Տեղեկատվություն քրեական վարույթի կարճման և դրա հիմքերի մասին |
|
66. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով գործն ուղարկվել է դատարան |
Նշվում են բոլոր հոդվածները |
66.1. | Հանցագործության ծանրության աստիճանը | |
67. |
ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածը, մասը, կետը, որով կայացվել է մեղադրական դատավճիռը |
Նշվում են բոլոր հոդվածները |
67.1. |
Հանցագործության ծանրության աստիճանը | |
68. |
Տուժողների թիվը |
|
69. |
Տուժողի տվյալները |
Յուրաքանչյուր տուժողի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները |
69.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
69.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
69.3. |
սեռ |
|
69.4. |
հաշվառման հասցե |
|
69.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
69.6. |
կրթություն |
|
69.7. |
աշխատանք |
|
69.8. |
տեղեկատվություն առողջական վիճակի, ներառյալ՝ հոգեկան առողջության մասին |
|
69.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
70. |
Տուժողի կապը մեղադրյալի հետ |
|
71. |
Մեղադրյալների թիվը |
|
72. |
Մեղադրյալի տվյալները |
Յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
72.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
72.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
72.3. |
սեռ |
|
72.4. |
հաշվառման հասցե |
|
72.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
72.6. |
կրթություն |
|
72.7. |
աշխատանք |
|
72.8. |
տեղեկատվություն հոգեկան առողջության մասին |
|
72.9. |
տեղեկատվություն արարքը կատարելու պահին անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ լինելու մասին |
|
72.10. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
72.11. |
կախվածությունն ալկոհոլից, թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերից, թունանյութերից կամ դեղանյութերից |
|
72.12. |
տեղեկատվություն նախկին դատվածության մասին |
|
73. |
Համահայցվորի թիվը |
Քաղաքացիական գործի առնչությամբ |
74. |
Հայցվորի տվյալները՝ |
Եթե հայցվորն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձն է, ապա յուրաքանչյուր հայցվորի առնչությամբ լրացվում են հետևյալ տվյալները: Եթե հայցվորն աջակցության կենտրոնն է, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անչափահասի կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի մերձավոր ազգականը, օրինական ներկայացուցիչը կամ խնամակալության ու հոգաբարձության մարմինը, ապա դրա մասին կատարվում է համապատասխան նշում սույն դաշտում, իսկ հետագա տվյալները լրացվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի վերաբերյալ: |
74.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
74.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
74.3. |
սեռ |
|
74.4. |
հաշվառման հասցե |
|
74.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
74.6. |
կրթություն |
|
74.7. |
աշխատանք |
|
74.8. |
տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին |
|
74.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
75. |
Պատասխանողների թիվը |
|
76. |
Պատասխանողի տվյալները |
Յուրաքանչյուր պատասխանողի վերաբերյալ լրացվում են հետևյալ տվյալները |
76.1. |
հանրային ծառայությունների համարանիշ (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի հետ |
76.2. |
ծննդյան օր, ամիս, տարի |
|
76.3. |
սեռ |
|
76.4. |
հաշվառման հասցե |
|
76.5. |
փաստացի բնակության հասցե (եթե տարբերվում է հաշվառման հասցեից) |
|
76.6. |
կրթություն |
|
76.7. |
աշխատանք |
|
76.8. |
տեղեկատվություն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին |
|
76.9. |
տեղեկատվություն հաշմանդամության մասին |
|
77. |
Պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած դատարանի անվանումը |
|
78. |
Տեղեկատվություն պաշտոնական որոշմամբ նշանակված սահմանափակման տեսակի վերաբերյալ |
Ընտրվում է սահմանափակումների ցանկից |
79. |
Դատական ակտի կայացման օրը, ամիսը, տարին |
|
80. |
Քաղաքացիական գործի վարույթը կարճվել է |
|
81. |
Քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմքերը |
|
82. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին տրամադրված օգնության տեսակները |
Ընտրվում է օգնության տեսակներից այն համախումբը, որը կիրառվել է կոնկրետ անձի նկատմամբ |
83. |
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի վերաինտեգրման արդյունավետությունը |
Լրացնող՝ |
_____________________________________________________ |
անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոն, ստորագրություն, լրացման ամսաթիվ |
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 2
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ (ԳՈՐԾԻ)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 3
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ, Խնամակալության եվ հոգաբարձության մարմինների, առողջապահության նախարարության, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ նախարարության ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԵՐԹԻԿ N _____
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
Թերթիկ N 4
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(թերթիկն ուժը կորցրել է 18.01.24 N 70-Ն)
(հավելվածը փոփ., խմբ. 30.06.22 N 996-Ն, լրաց., փոփ., խմբ. 18.01.24 N 70-Ն, փոփ., լրաց. 21.11.24 N 1828-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2024, N 1828-Ն | 01.12.2024, N 1381-Ն | |
18.01.2024, N 70-Ն | 28.01.2024, N 1381-Ն | |
30.06.2022, N 996-Ն | 01.07.2022, N 1381-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|