Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1031-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1443-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը «մշակելու» բառից հետո լրացնել «ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում՝

ա. «ՀՀ արտաքին գործերի նախարար» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերով,

բ. լրացնել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար», «ՀՀ շրջակա միջավայրի նախարար», «ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ», «ՀՀ վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար» բառերով.

3) որոշման N 2 հավելվածում՝

ա. 1-ին կետը «խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակելու» բառերից հետո լրացնել «մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային մոնիտորինգային մարմինների հետ աշխատանքներում ուշադրության արժանի հարցերը վերհանելու» բառերով,

բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների իրականացումն է՝ ներառյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ, միջազգային կառույցների (այդ թվում՝ մոնիտորինգային մարմինների) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականները կատարելու, համապատասխան զեկույցները պատրաստելու և հետագա անհրաժեշտ քայլերն ապահովելու նպատակով գործընթացների իրագործումը:»,

գ. որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Հանձնաժողովի շրջանակում կարող է ստեղծվել Եվրոպական դատարանի վճիռների կատարման իրականացումն ապահովող աշխատանքային խումբ:

9.2. Հանձնաժողովի շրջանակում ստեղծվում է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման մեխանիզմ՝ աշխատանքային խումբ, որի համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը։ Աշխատանքային խմբի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված աշխատակարգի համաձայն՝ հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմին, որն ապահովում է նաև մարդու իրավունքների ոլորտում միասնական արտաքին քաղաքականության ձևավորումն ու իրականացումը:»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգորՅԱՆ

 

Երևան

 

18.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ