Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-01.08.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/5, մայիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.02.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ստորագրման ամսաթիվ
18.02.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.08.1996

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

18 փետրվարի 1991 թվականի N 128

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակարանային-կոմունալ տնտեսության հանրապետական միավորման կից կանոնադրությունը:

2. Ուժը կորցրած համարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի փետրվարի 17-ի «Հայկական ԽՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կանոնադրությունը հաստատելու մասին» N 75 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ փետրվարԻ 18-ի
N 128 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր բնակարանային-կոմունալ տնտեսության հանրապետական միավորումը («Հայբնակկոմտնտ» ՀՄ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թ. նոյեմբերի 21-ի N 541 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության լուծարված բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության բազայի վրա և իր գործունեությամբ անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:

2. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն իր գործունեությամբ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումներով ու կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի համակարգի մեջ մտնում են միավորմանն անմիջականորեն ենթակա արտադրական վարչությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, ինչպես նաև կրկնակի ենթակայության կարգով` ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների (բացի Երևան քաղաքից) բնակարանային-կոմունալ տնտեսության մարմինները, ձեռնարկությունները և կազմակերպությունները:

4. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն իրականացնում է`

ա) հանրապետության բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում պետական կառավարումը, նորոգման ու շահագործման աշխատանքների կոորդինացումը.

բ) համակարգի տեխնիկական գույքագրման կազմակերպությունների միջոցով հանրապետության բնակավայրերում քաղաքացիական նշանակության շենքերի, բնակելի, կոմունալ կառուցվածքների և այլն ու արտաքին բարեկարգման օբյեկտների տեխնիկական գույքագրման ու հաշվառման կազմակերպումը.

գ) միավորման նախագծային կազմակերպությունների միջոցով համակարգի և հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների պատվերներով նոր օբյեկտների, ինչպես նաև գործողների վերակառուցման ու նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը.

դ) հանրապետության ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ, հանրապետության կառավարության կողմից սահմանված`

պետական կապիտալ ներդրումների, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների միջոցների հաշվին բնակարանային, կոմունալ և այլ օբյեկտների նախագծման ու շինարարության գծով միասնական պատվիրատուի ֆունկցիաները.

հանրապետության քաղաքների ու մյուս բնակավայրերի ջրամատակարարման, կոյուղացման ու ջերմամատակարարման, խմելու ջրի և հոսքային ջրերի մաքրման կառուցվածքների շինարարության հարցերի համալիր լուծումը.

միավորմանը ենթակա, ինչպես նաև ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների նորոգման-շինարարական և մասնագիտացված կազմակերպությունների միջոցով քաղաքների ու շրջանների բնակարանային-կոմունալ, կուլտուր-լուսավորական և այլ հիմնարկությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների պատվերներով, կապալային հիմունքներով նորոգման, շինարարական-մոնտաժային և գործարկման-կարգաբերման աշխատանքների կազմակերպումը:

5. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի գլխավոր խնդիրներն են`

ճյուղի տնտեսական ու սոցիալական զարգացման և տեխնիկական առաջընթացի ապահովումը, ժողովրդական պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների ու շահագրգռված նախարարությունների ու գերատեսչությունների հետ համագործակցված միջճյուղային խնդիրների արդյունավետ լուծումը.

բնակչության և ժողովրդական տնտեսության` ճյուղի արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ ունեցած պահանջների ապահովումը, արտադրության արդյունավետության բարձրացումը, ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության կազմակերպումը և նրանց կողմից տնտեսական առաջադրանքների կատարման ապահովումը.

ճյուղի տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնական ուղղությունների մշակմանը մասնակցելը, դրանց հաստատումից հետո համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար սահմանված կարգով պետական պատվերների, հսկիչ թվերի և կայուն տնտեսական նորմատիվների մշակումը.

ճյուղի զարգացման խնդիրներին համապատասխան արդյունավետ ներդրված քաղաքականության իրականացումը, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով բնակարանային, կոմունալ և այլ օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի հաստատումը, շինարարության պլանավորումը և օբյեկտների գործարկման ժամկետների ապահովումը.

ճյուղի ձեռնարկությունների և կազմակերպությունների նյութական ռեսուրսներով կայուն ապահովման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

տնտեսավարման նոր պայմաններին համապատասխան ճյուղում տնտեսագիտական աշխատանքի մակարդակի բարձրացումը և տնտեսական հաշվարկի ամրապնդումը, ձեռնարկություններում և կազմակերպություններում ինքնաֆինանսավորման սկզբունքների հետևողական զարգացումը.

համակարգում հաշվառման աշխատանքների ղեկավարումը և կատարելագործումը, հաշվառման ու հաշվետվությունների առաջավոր ձևերի ներդրումը, այդ աշխատանքներում ժամանակակից հաշվողական տեխնիկայի լայնորեն կիրառումը, ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերլուծությունը, ֆինանսական ու հաշվարկային կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

ձեռնարկությունների և կազմակերպությունների որակյալ կադրերով ապահովման և նրանց վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը, ղեկավար աշխատողների ընտրության ու նշանակման նոր պայմաններում կադրային ճիշտ քաղաքականության իրագործումը և գործող օրենսդրությանը համապատասխան ղեկավար անձնակազմի աշխատանքի նշանակումն ու ազատումը:

6. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն իր վրա դրված խնդիրներին համապատասխան`

մշակում և սահմանված կարգով հաստատում է ճյուղում գիտության և տեխնիկայի զարգացման, գյուտարարական և ռացիոնալիզատորական աշխատանքների հեռանկարային ու ընթացիկ պլանները և ապահովում է դրանց կատարումը, միջոցառումներ է իրականացնում գիտահետազոտական աշխատանքների զարգացման ուղղությամբ.

ճյուղի գործունեության կատարելագործման և առաջավոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով հաստատում է տնտեսական կապեր արտասահմանյան ֆիրմաների ու ընկերությունների հետ.

բնակարանային-կոմունալ տնտեսության զարգացմանը համապատասխան և բնակչության սպասարկումը բարելավելու նպատակով առաջարկություններ է ներկայացնում կառավարությանը` ճյուղի կառավարման համակարգը կատարելագործելու և բնակչության կոմունալ սպասարկման նոր տեսակների ու ձևերի արմատավորման մասին.

կազմում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրման ու նորոգման-շինարարական կարիքների համար անհրաժեշտ ֆոնդավորվող նյութերի, վառելիքի, սարքավորումների, գույքի, ինչպես նաև էլեկտրական ու ջերմային էներգիայի ամփոփ պահանջագրերը, բաշխում առանձնացված ֆոնդերը և վերահսկում դրանց իրացման ընթացքը.

սահմանված կարգով քննարկում և հաստատում է միավորմանն ենթակա ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները և հաշվեկշիռները, ստուգում է համակարգի տեղական ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվություններն ու հաշվեկշիռները և կազմում ըստ առանձին ենթաճյուղերի եռամսյակային ու տարեկան ամփոփ հաշվետվություններ և հաշվեկշիռներ.

միջոցառումներ է իրականացնում միավորման համակարգի նորոգման-շինարարական և մյուս ձեռնարկությունների և կազմակերպությունների արտադրական բազաների զարգացման, դրանցում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և մեքենայացման մակարդակի բարձրացման ուղղությամբ.

պատասխանատվություն է կրում ճյուղի տնտեսական ու սոցիալական զարգացման հիմնավորվածության ու հավասարակշռվածության համար, գործող օրենսդրության սահմաններում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդ ծրագրերի ժամանակին ու որակով մշակման և իրագործման ուղղությամբ.

ամփոփում է իր իրավասությանը վերաբերող օրենսդրության կիրառման պրակտիկան և մշակում ու իրականացնում է միջոցառումներ ձեռնարկություններում ու կազմակերպություններում իրավական աշխատանքների կազմակերպումը բարելավելու ուղղությամբ:

7. «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորումը գլխավորում է միավորման նախագահը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից:

«Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահը ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից: Միավորման նախագահի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախագահը:

8. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահը անձնական պատասխանատվություն է կրում միավորման վրա դրված խնդիրների ու պարտականությունների կատարման համար, սահմանում է միավորման տեղակալների, վարչությունների, բաժինների և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների պետերի պատասխանատվության աստիճանը:

9. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն կազմավորում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են հանրապետական միավորման նախագահը (խորհրդի նախագահ), «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահի տեղակալներն ըստ պաշտոնի, միավորման առաջատար վարչությունների պետերը, ինչպես նաև ենթակա ձեռնարկությունների ղեկավար աշխատողները:

«Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի խորհուրդը իր նիստերում քննարկում է ճյուղի տնտեսական ու սոցիալական համամասնությունների կատարելագործման, արտադրության արդյունավետության բարձրացման, առաջադրանքների կատարման, կադրերի ընտրության ու օգտագործման, կատարողական կարգապահության և այլ կարևոր հարցեր:

Նշված հարցերի քննարկման արդյունքներով ընդունված որոշումներն իրագործվում են «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահի հրամաններով: Հանրապետական միավորման նախագահի և խորհրդի միջև անհամաձայնության դեպքում, նախագահը իրագործում է իր որոշումը, իսկ խորհրդի անդամները կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին:

«Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի խորհուրդը անհրաժեշտության դեպքում հարցերը քննարկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների և ժողովրդական պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ և ընդունում է համատեղ որոշումներ:

10. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի արձակած հրամանները և ցուցումները պարտադիր են համակարգի բոլոր ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների համար:

11. Ճյուղում գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների արմատավորման, արտադրության արդյունավետության բարձրացման և տնտեսական այլ հարցերի քննարկման ու դրանց վերաբերյալ հանձնարարականների մշակման համար «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն ստեղծում է խորհրդակցական մարմնի իրավունքով գիտատեխնիկական խորհուրդ:

Խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահը:

12. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն իր կազմում ստեղծում է արբիտրաժ` միավորմանը ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ծագած տնտեսական վեճերի քննարկման համար:

Արբիտրաժին իրավունք է վերապահվում կայացրած որոշումների հարկադրական կատարման համար արձակել հրամաններ և հետևել դրանց կատարմանը:

Արբիտրաժի կանոնադրությունը հաստատում է միավորման նախագահը:

13. «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, իսկ պահպանման ծախսերը կատարվում են հանրապետական բյուջեի հաշվին: Կենտրոնական ապարատի հաստիքային ցուցակը և ծախսերի նախահաշիվը, միավորման համար նախատեսված աշխատանքի վարձատրության ֆոնդի ու պահպանման ծախսերի ընդհանուր գումարի սահմաններում, հաստատում է «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահը:

«Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից և ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերմամբ կնիք: