Գլխավոր տեղեկություն
Համար
N 4338-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 13.11.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4338-Ա

«08» նոյեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍ Հ.43 ՇԵՆՔ Հ.139 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԳԱԳԻԿԻ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 19.05.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «Կարեն Հովսեփյան Վոլոդյանի» Ա/Ձ-ի կողմից 20.10.2022թ. տրված եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.02.2022թ. տրված հ.ԱՏ-07022022-01-0804 տեղեկանքը, ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները և շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող սեփականատերերի ժողովի արձանագրությունը` համաձայն սահմանված կարգի, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (21.10.2022թ. հ.Դ-94301-22, 05.09.2024թ. հ.Դ-113318-24 և 11.12.2023թ., հ.Դ-155042-23, 09.10.2024թ. հ.Դ-128557-24).

1. Երևան, Աջափնյակ, Նորաշեն թաղամաս հ.43 շենք հ.139 հասցեում՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 03.04.2018թ. հ.0304201801-0096 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022AHV3DK) քաղաքացի Արմեն Գագիկի Խլղաթյանի կողմից ինքնակամ իրականացրած 15.8 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) և ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։

2. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 122935 (մեկ հարյուր քսաներկու հազար ինը հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,

3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան