ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1842-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման NN 1, 2 և 3 հավելվածների ամբողջ տեքստում «աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության» բառերը փոխարինել «առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության» բառերով, «աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման» բառերը՝ «առողջության պահպանման և անվտանգության ապահովման» բառերով, «աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային պաշտպանության» բառերը՝ «առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության» բառերով, «աշխատանքի անվտանգության» բառերը՝ «աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման» բառերով, «կադրերի» բառը՝ «աշխատողների» բառով, իսկ «աշխատակիցներ» բառն իր հոլովաձևերով՝ «աշխատողներ» բառով և «աշխատանքային փորձ» բառերը փոխարինել «աշխատանքային ստաժ» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Սահմանել վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (տնօրեն, տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ, սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ) և վարչատնտեսական աշխատողների (տնօրենի տեղակալ՝ ֆինանսատնտեսական գծով, գնումների համակարգող, տնտեսվար) պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը՝ համաձայն N 3 հավելվածի:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ կետերով՝
«7. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը՝ համաձայն N 4 հավելվածի և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը՝ համաձայն N 5 հավելվածի:
8. Սահմանել, որ սույն որոշման NN 4 և 5 հավելվածների անվանացանկերում առկա այն հաստիքների համար, որոնց նկարագրությունը բացակայում է, անհրաժեշտ է առաջնորդվել սույն որոշման այն հավելվածներով, որոնցում առկա են տվյալ պաշտոնների նկարագրերը:»:
2. N 1 հավելվածի՝
1) «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» անվանացանկ բաժինը 13-րդ՝ «Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով՝
«14. Դասարանի ղեկավար (դասղեկ կամ դասվար)` հանրակրթական ուսումնական հաստատության»:
2) «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժինը 13-րդ՝ «Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ գլխով՝
«14. ԴԱՍԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ (ԴԱՍՂԵԿ ԿԱՄ ԴԱՍՎԱՐ)` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) դասարանի ղեկավարի (այսուհետ՝ դասղեկ), իսկ տարրական դպրոցում` դասվարի պարտականությունները կատարում է հաստատության մանկավարժական աշխատողը, որը միաժամանակ վարչական աշխատող չէ (տնօրեն կամ տնօրենի տեղակալ).
2) դասղեկը (դասվարը)՝
ա. համագործակցելով մանկավարժական մյուս աշխատողների, իր դասարանի սովորողների ծնողների հետ և հաշվի առնելով սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունները՝ դասարանում կազմակերպում է ուսումնադաստիարակչական գործընթացը, աշխատանք է տանում մանկավարժահոգեբանական կարողությունների զարգացման ուղղությամբ,
բ. համապատասխան թեմաներով զրույցների, բանավեճերի, դերային խաղերի, ցերեկույթների, մրցույթների, արշավների, պատմամշակութային հաստատություններ ու վայրեր այցելությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով սահմանված աբոնեմենտային ծրագրից օգտվելու միջոցով), նպատակային էքսկուրսիաների, գրական ունկնդրումների, հասարակական և հանրօգուտ աշխատանքներ կատարելու միջոցով նպաստում է սովորողների հոգևոր, հայրենագիտական, գեղագիտական, մտավոր, աշխատանքային, բնապահպանական, արտադասարանական դաստիարակությանը և ֆիզիկական կրթությանն ու անվտանգ կենսագործունեությանը,
գ. նպաստում է սովորողների առողջական և ֆիզիկական զարգացմանը՝ հետևելով դպրոցում և համայնքում կազմակերպվող մարզական միջոցառումներին նրանց մասնակցությանը,
դ. իրականացնում է սովորողների վարքի, հաճախումների վերահսկողություն,
ե. նպաստում է սովորողների նկատմամբ դպրոցի կողմից մանկավարժական պահանջների կատարման ապահովման աշխատանքներում ընտանիքի մասնակցությանը,
զ. համագործակցում է սովորողների ծնողների հետ՝ նպաստելով ծնողավարման հմտությունների զարգացմանը և ամրապնդելով դպրոց-ընտանիք կապը,
է. ծնողների հետ համագործակցության գործիքակազմի մշակման և ներդրման շրջանակում պարբերաբար տեղեկանում է սովորողների սոցիալական պայմանների և ընտանեկան վիճակի մասին,
ը. արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողների առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական գործընթացը,
թ. հաշվի առնելով սովորողների հետաքրքրությունները, հնարավորությունները և ցանկությունները՝ նրանց համար ստեղծում է ինքնազարգացման և ինքնաիրացման, հասարակության մեջ բարեհաջող ներառման ու ինտեգրման համար պայմաններ, միասնական և համերաշխ փոխհարաբերությունների վրա հիմնված աշակերտական համակազմ,
ժ. սովորողների` ապահով կրթության իրավունքի իրացման տեսանկյունից կազմակերպում և իրականացնում է տարբեր պատճառներով դրսևորվող բուլինգի և բռնության դեպքերի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքներ,
ժա. դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում, հայտնաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) և դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դպրոցի տնօրենին` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ,
ժբ. մասնակցում է իր ղեկավարած դասարանում սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դիտարկմանը, բացահայտմանը, գնահատմանը և ԱՈՒՊ-ի մշակմանը, մանկավարժահոգեբանական աջակցության համապատասխան ծառայությունների տրամադրման կազմակերպմանը, դպրոցի և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցության մասնագետների հետ համագործակցությանը, ծնողների հետ աշխատանքների իրականացմանը,
ժգ. անհրաժեշտության դեպքում առաջարկություն է ներկայացնում տվյալ առարկան դասավանդող ուսուցչին՝ սովորողին ուսումնական օգնություն ցուցաբերելու նպատակով երկարօրյա խմբում ընդգրկելու համար,
ժդ. իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, էլեկտրոնային գրանցումները, դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների, վարքի և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների մասին տեղեկատվություն,
ժե. սովորողների համար կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդման, մտավոր ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, դասղեկի ժամեր, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ,
ժզ. դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ներկայացնելու հարցը,
ժէ. դասավանդող ուսուցիչների, այլ մանկավարժական աշխատողների և սովորողների ծնողների հետ համագործակցելով՝ դասարանում ապահովում է բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.
3) մինչև հարյուր սովորող ունեցող դպրոցներում դասղեկի պարտականությունները, մանկավարժական խորհրդի որոշմամբ, կարող են տնօրենի հրամանով վերապահվել կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքները համակարգողին, իսկ հարյուր և ավելի սովորող ունեցող դպրոցներում դասղեկի պարտականությունները կարող են միավորվել ըստ դասարանների կամ ըստ նպատակահարմարության (հաշվի առնելով դասարանների քանակը և սովորողների խտությունը)՝ ամբողջ կրթական աստիճանի համար: Դպրոցը կարող է ունենալ նաև դասղեկի առանձին հաստիք:
2. Դասղեկի (դասվարի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողն իր գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի 21-րդ դարի հմտություններով (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ), գործնականում կիրառի դրանք՝ խթանելով դրանց տիրապետմանը աշակերտների շրջանում.
2) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա ճանաչել կամ բացահայտել սովորողների կրթական կարիքները, գնահատել ուսումնառության արդյունքները․
3) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա՝
ա. ուսումնական գործընթացի ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ.
բ. մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
4) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է ստանձնի պատասխանատվություն մասնագիտական շարունակական զարգացման համար՝ սեփական նախաձեռնությամբ վերապատրաստումների, սեմինարների, վեբինարների և մասնագիտական փորձի փոխանակման մասնակցելու միջոցով․
5) դասղեկի (դասվարի) պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին:
3. Որակավորման պահանջը`
Դասղեկի (դասվարի) պաշտոնը կարող է զբաղեցնել «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձը։».
3) «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» անվանացանկ բաժինը 10-րդ՝ «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով՝
«11. Գործավար` հանրակրթական ուսումնական հաստատության».
4) «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժինը 10-րդ՝ Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ գլխով՝
«11. ԳՈՐԾԱՎԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև՝ Համակարգողի) կողմից տրվող հանձնարարականների կատարումը, որոնք բխում են իր լիազորություններից և չեն հակասում հաստատության կանոնադրությանը.
2) ապահովում է հաստատության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և իրականացման աշխատանքները.
3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը և տրամադրումը՝ ըստ պահանջի.
4) իրականացնում է հաստատության գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպումը և դրանց մասին իրազեկում է հաստատության ստորաբաժանումներին.
5) մասնակցում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.
6) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև՝ Համակարգողի) հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.
7) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` զանգերի կամ նամակագրության վերահասցեագրումը համապատասխան անձանց.
8) իրականացնում է հաստատության էլեկտրոնային փոստի և թղթային նամակագրության վարումը.
9) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև՝ Համակարգողի) հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և կազմակերպումը, խորհրդակցությունների ընթացքի արձանագրումը.
10) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմումը և գործավարության վերահսկումը.
11) ապահովում է սովորողների ընդունելությունների կազմակերպումը և համակարգումը.
12) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրումը, մշակումը և ներկայացումը.
13) հաստատությունում անձնակազմի կառավարման մասնագետի հաստիք չլինելու դեպքում իրականացնում է սույն որոշմամբ՝ անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթներ:
2. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.
2) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև՝ Համակարգողի) հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման պահանջը`
Հաստատության գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:»:
3. Որոշման N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 10-րդ՝ «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 2-րդ կետի 4-րդ ենթակետից, N 2 հավելվածի «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 2-րդ՝ «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ Կենտրոնի» գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունից, 3-րդ՝ «Գործավար՝ Կենտրոնի» գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետից, 4-րդ՝ «Համակարգչային օպերատոր՝ Կենտրոնի» գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետից, 9-րդ՝ «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)՝ Կենտրոնի» գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետից և 10-րդ՝ «Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)՝ Կենտրոնի» գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(դրա առկայության դեպքում)» բառերը:
4. N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի՝
1) 1-ին՝ «Տնօրեն՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի՝
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) Հաստատության կառավարման խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ) է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման՝ իր կազմած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.»,
բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, ինչպես նաև խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.»,
գ. 6-րդ ենթակետում «վարքագծի կանոնների» բառերը փոխարինել «վարքականոնների պահպանման» բառերով,
դ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԴԿՏՀ) ապահովում է հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկի ձևավորումը՝ կառավարության որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան.»,
ե. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«9) համաձայն կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկի և նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական այլ աշխատողների, հոգեբանի, մանկավարժահոգեբանական աշխատողների, դպրոցի էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի, իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը: Կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.»,
զ. 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.»,
է. 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17) իրականացնում է հսկողություն առարկայական մեթոդական միավորումների աշխատանքների համակարգման, Հաստատությունում նոր չափորոշչով ուսուցում իրականացվող դասարանների ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար կազմակերպվող երկարօրյա պարապմունքների բնականոն գործունեության ապահովման նկատմամբ, պատասխանատու է Հաստատության կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար, ղեկավարում է մանկավարժական խորհրդի աշխատանքները և աջակցում է Հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.»,
ը. 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18) ԴԿՏՀ-ում ձևավորում է Հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) ուսումնական պլանը, կազմում է ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, հաստատում է տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների ու մանկավարժների հաշվետվությունները, ներդպրոցական վերահսկողության պլանը.»,
թ. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23) ուսումնական պլանի հիման վրա ԴԿՏՀ-ում իրականացնում է դասաբաշխում.»,
ժ. 25-րդ ենթակետում «պահանջվող» բառը փոխարինել «անհրաժեշտ» բառով, «ծախսերը» բառից առաջ լրացնել «պահանջվող» բառը,
ժա. 26-րդ ենթակետը «ատեստավորումներին» բառից հետո լրացնել «, իրականացնում ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում» բառերով.
ժբ. 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29) ապահովում է Հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.».
ժգ. 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության և հոգաբարձության մարմնին.»,
ժդ. 36-րդ ենթակետից հանել «մանկավարժական» բառը,
ժե. 40-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«40) իրականացնում է մշտադիտարկում Հաստատության սովորողների հետ անցկացվող պարապմունքների նկատմամբ.»,
ժզ. 41-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41) իրականացնում է օրենսդրությամբ և Հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».
2) 2-րդ՝ «Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «ուսումնական» բառը փոխարինել «առարկայական» բառով,
բ. 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«9) աջակցում է ուսումնական պարապմունքների դասացուցակի և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմման գործընթացներին.»,
գ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձը չի կարող լինել Հաստատության տնօրենի տեղակալ:».
3) 3-րդ՝ «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Հաստատության տնօրենի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձը չի կարող լինել Հաստատության կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող:».
4) 10-րդ՝ «Լաբորանտ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 3-րդ կետում «բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ» բառերը փոխարինել «բարձրագույն մասնագիտական կրթություն՝ բնագիտական առարկաների ոլորտում կամ միջին մասնագիտական կրթություն՝ լաբորանտի որակավորմամբ» բառերով.
5) 13-րդ՝ «Խմբակավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության»՝
ա. գլխի 1-ին մասի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին ենթակետով՝
«16.1. կարող է վարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանով հաստատված՝ սովորողի ծնողի դիմումի հիման վրա կազմակերպվող երկարօրյա պարապմունքները.»,
բ. գլխի 3-րդ կետը «ապրելակերպի» բառից հետո լրացնել «, մասնագիտական կողմնորոշման» կետադրական նշանով և բառերով:
5. N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» անվանացանկ բաժնի 3-րդ՝ «Տնտեսվար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» կետը և «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսում նական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 3-րդ՝ «Տնտեսվար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլուխն ուժը կորցրած ճանաչել:
6. N 1 հավելվածի «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի՝
1) 1-ին՝ «Վարչատնտեսական մասի համակարգող՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի՝
ա. 3-րդ ենթակետը «ծառայությունները» բառից հետո լրացնել «, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը» բառերով,
բ. 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) ԴԿՏՀ-ում կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկի հիման վրա մուտքագրում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքները.»,
դ. 6-րդ ենթակետը «գնահատում է» բառերից առաջ լրացնել «վերլուծում և» բառերով, «նախահաշիվը և» բառերից հետո լրացնել «իր կողմից ստորագրված նախահաշիվը» բառերով,
ե. 7-րդ ենթակետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում ապահովում է ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը» կետադրական նշանով և բառերով,
զ. 8-րդ ենթակետը «կնքում» բառից առաջ լրացնել «ընտրում է աշխատողներին,» բառերով և կետադրական նշանով,
է. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«11) սահմանում է դպրոցի հաշվապահական հաշվառման քաղաքականությունը.»,
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«12) ապահովում է հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը.»,
թ. 14-րդ ենթակետում «բացում է հաշվարկային և գանձապետական հաշիվներ» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվ(ներ)» բառերով,
ժ. 15-րդ ենթակետը «միջոցները» բառից հետո լրացնել «, կնքում է պայմանագրեր» կետադրական նշանով և բառերով,
ժա. 18-րդ և 22-րդ ենթակետերում «ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Հաստատության» բառով.
2) 2-րդ՝ «Գլխավոր հաշվապահ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետից հանել «ուսումնական» բառը,
բ. 2-րդ ենթակետում «հաստատության» բառը փոխարինել «Հաստատության» բառով,
գ. 5-րդ ենթակետից հանել «հաշվետվության» բառը,
3) 7-րդ՝ «Այգեպան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի 1-ին կետի՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «ուսումնական հաստատության» բառերը փոխարինել «Հաստատության» բառով.
4) 8-րդ՝ «Վարորդ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխի՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «միկրոավտոբուսը» բառը փոխարինել «փոխադրամիջոցը» բառով, «տրանսպորտային միջոցների» բառերը՝ «փոխադրամիջոցի» բառով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վարորդի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և փոխադրամիջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական, առնվազն 5 տարվա վարորդական աշխատանքի ստաժ:»:
7. N 2 հավելվածի՝
1) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 1-ին՝ «Տնօրեն՝ Կենտրոնի» գլխի 1-ին կետի՝
ա. 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18) իրականացնում է օրենսդրությամբ և Կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».
2) «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» անվանացանկի՝
ա. 7-րդ կետում «Պահակ՝ Կենտրոնի» բառերը փոխարինել «Վարորդ՝ Կենտրոնի» բառերով,
բ. 8-րդ կետում «Վարորդ՝ Կենտրոնի» բառերը փոխարինել «Պահակ՝ Կենտրոնի» բառերով:
8. N 3 հավելվածի՝
1) 1-ին՝ «Տնօրեն՝ հաստատության» գլխի 1-ին կետի՝
ա. 4-րդ ենթակետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում ապահովում է ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը» կետադրական նշանով և բառերով,
բ. 8-րդ ենթակետում «վարքագծի կանոնների» բառերը փոխարինել «վարքականոնների պահպանման» բառերով,
գ. 10-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ. 11-րդ կետից հանել «և գործավարին (օգնական)» բառերը,
ե. 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.»,
զ. 21-րդ ենթակետը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, պատասխանատու է Հաստատության կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար» կետադրական նշանով և բառերով,
է. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23) ԴԿՏՀ-ում ձևավորում է հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) ուսումնական պլանը, կազմում է ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, հաստատում է տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների ու մանկավարժների հաշվետվությունները, ներդպրոցական վերահսկողության պլանը.»,
ը. 25-րդ ենթակետում «հաստատում է» բառերը փոխարինել «կազմում է» բառերով, հանել «կիսամյակային և տարեկան» բառերը,
թ. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«26) ապահովում է հաստատության էջի վարումը ԴԿՏՀ-ում.»,
ժ. 28-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«28) ուսումնական պլանի հիման վրա ԴԿՏՀ-ում իրականացնում է դասաբաշխում.»,
ժա. 33-րդ ենթակետը «ատեստավորումներին» բառից հետո լրացնել «, իրականացնում ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում» բառերով,
ժբ. 36-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36) ապահովում է Հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.»,
ժգ. 41-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«41) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած և կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության և հոգաբարձության մարմնին.»,
ժդ. 48-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«48) իրականացնում է մշտադիտարկում Հաստատության սովորողների հետ անցկացվող պարապմունքների նկատմամբ.»,
ժե. 49-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
2) անվանացանկ և նկարագիր բաժինների վերնագրերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող (վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած) հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների».
3) 3-րդ՝ «Կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների» գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին՝
«ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող (վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած) հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների
1. Տնօրենի տեղակալ՝ ֆինանսատնտեսական գծով.
2. Գնումների համակարգող՝ հանրակրթական ուսումնական հաստատության.
3. Տնտեսվար՝ հանրակրթական ուսումնական հաստատության:
ՆԿԱՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող (վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած) հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների
1. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԾՈՎ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կազմակերպում է ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարումը և ֆինանսական հարաբերությունների կարգավորումը.
2) ներկայացնում է Հաստատությունը հարկային մարմիններում.
3) կազմակերպում է ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարումը և ֆինանսական հարաբերությունների կարգավորումը.
4) իրականացնում է ֆինանսական վերլուծություն
5) ապահովում է հարկերի և տուրքերի փոխանցումը բյուջե.
6) իրականացնում է դպրոցի տնտեսական զարգացման կարճաժամկետ և հեռանկարային կանխատեսումները, մշակում է համապատասխան տնտեսական ծրագրերը.
7) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում է լիազոր մարմին.
8) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները.
9) առաջարկում է ուղիներ՝ Հաստատության ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերման համար.
10) դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործի բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իր կողմից ներկայացվող դպրոցի:
2. Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.
Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալը պետք է իմանա՝
1) Հաստատության ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական փաստաթղթերը.
2) Հաստատությունում ֆինանսական աշխատանքի կազմակերպման սկզբունքները.
3) ֆինանսական պլանների, դրամական միջոցների, արտադրանքի իրացման և շահույթի պլանի կազմման կարգը.
4) ֆինանսական հոսքերի կառավարումն ապահովող միջոցները.
5) ֆինանսական ակտիվների, շահութաբերության և որակի գնահատման մեթոդները.
6) ֆինանսական ռեսուրսների բաշխման կարգը, ֆինանսական ներդրումների արդյունավետության որոշումը.
7) ֆինանսական հսկողության սկզբունքները.
8) ֆինանսական հաշվարկների կարգը և ձևը.
9) հաշվարկային համակարգը.
10) ֆինանսական հաշվարկների և հաշվետվության ստանդարտները.
11) հաշվապահական հաշվառման ստանդարտները:
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Տնօրենի տեղակալի՝ ֆինանսատնտեսական գծով պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա տնտեսագիտության կամ ֆինանսական ոլորտի բարձրագույն կրթություն կամ բարձրագույն կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում կառավարման կամ ֆինանսատնտեսական գործունեության առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ` վերջին յոթ տարվա ընթացքում:»:
2. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կազմում և Հաստատության տնօրենի հաստատմանն է ներկայացնում տարեկան գնումների պլանը, դրանում կատարված փոփոխությունները.
2) պատասխանատու է Հաստատության` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.
3) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում Հաստատության տնօրենի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.
4) ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.
5) իրականացնում է Հաստատության պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտերի կազմման գնահատումը.
6) կազմակերպում է գնահատող հանձնաժողովի աշխատանքները, իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.
7) կազմում և Հաստատության տնօրենի հաստատմանն է ներկայացնում գնման պայմանագրերի նախագծերը, գնման ընթացակարգի արձանագրությունները, պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ համապատասխան համաձայնագրերը.
8) կազմում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի մասին հայտարարությունները.
9) իրականացնում է գնման գործընթացի արդյունքում կնքված պայմանագրերի և պայմանագրերում փոփոխություններ կատարելու դեպքում՝ կնքված համաձայնագրերի վերաբերյալ հաշվետվությունների կազմումը.
10) իրականացնում է մասնակիցներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգը.
11) իրականացնում է գնման գործընթացի բողոքարկման դեպքում ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը.
12) ապահովում է գնումների էլեկտրոնային տեղեկագրում (www.gnumner.am կայքում) կատարված գնման գործընթացների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև գնումների պլանների և դրանցում կատարված փոփոխությունների հրապարակումը.
13) իրականացնում է գնումների գործընթացը կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ:
2. Գնումների համակարգողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի բավարար իմացություն.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների իմացություն.
3) գնումների համակարգողի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին, հատկապես՝
ա. armeps.am/ppsm (Գնումների պլանավորման և պայմանագրերի կառավարման (PPCM) էլեկտրոնային համակարգ),
բ. armeps.am (էլեկտրոնային ARMEPS համակարգ),
գ. eauction.armeps.am (Eauction համակարգ),
դ. գնման գործընթացի կազմակերպմանը առնչվող այլ համակարգերին.
4) գնումների համակարգողի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերը կամ դրանց այն դրույթները, որոնք վերաբերում են գնման գործընթացներին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. «Գնումների մասին» օրենք,
բ. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք,
գ. «Հիմնադրամների մասին» օրենք,
դ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386-Ն որոշում,
է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշում,
ը. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ն որոշում,
թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 390-Ն որոշում:
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության գնումների համակարգողի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, պետական գնումների բնագավառում` առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ: Գնումների համակարգողի պաշտոնը զբաղեցնողը պետք է բավարարի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
3. ՏՆՏԵՍՎԱՐ՝ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
1. Աշխատանքային գործառույթները.
1) իրականացնում է հաստատության տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը.
2) ապահովում է հաստատության տնտեսական գույքի պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց վերականգնման և համալրման մասին.
3) իրականացնում է հաստատության գույքի հաշվառում, անցկացնում դրանց պարբերական զննումը և կազմում գույքի դուրսգրման ակտերը.
4) հետևում է հաստատության շենքերի և շինությունների վիճակին և միջոցներ ձեռնարկում՝ ըստ անհրաժեշտության Հաստատությունը կրթական պատշաճ միջավայր դարձնելու համար առաջարկություններ ներկայացնելու.
5) նախապատրաստում է հաստատության շենքերն ու շինությունները ձմեռային շահագործմանը.
6) հաստատության աշխատողներին ապահովում է գրասենյակային պիտույքներով և առօրյա օգտագործման տնտեսական ապրանքներով, սպասարկող անձնակազմին՝ տնտեսական սպասարկման ապրանքներով.
7) վերահսկում է Հաստատությունում հակահամաճարակային պահանջների և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը.
8) համակարգում է սպասարկող անձնակազմի աշխատանքը: Տնտեսվարն իրավունք ունի՝
9) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.
10) օգտվելու հանգստի իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
11) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.
12) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունած որոշումները.
13) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տնտեսվարը պարտավոր է՝
14) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.
15) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
16) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.
17) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.
18) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.
19) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
20) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
21) տնտեսվարը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.
22) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար՝ գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.
23) պատասխանատվություն է կրում նյութական վնաս հասցնելու համար՝ գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան.
24) տնտեսվարը հանձնարարություններ է տալիս իր ենթակայության տակ գտնվող աշխատողներին:
2. Հաստատության տնտեսվարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) տնտեսվարը պետք է իմանա հաստատության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտերը, սպասարկող անձնակազմի աշխատանքի մեխանիզացիայի միջոցները, շենքերի և շինությունների շահագործման կանոնները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում տնտեսվարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Տնտեսվարի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի մեկ տարվա ստաժ կամ նախնական մասնագիտական կրթություն և տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի երեք տարվա ստաժ:»:
9. Որոշումը լրացնել NN 4 և 5 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1842-Ն որոշման |
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Տնօրեն
2. Տնօրենի տեղակալ` ուսումնական աշխատանքների գծով
3. Տնօրենի տեղակալ` մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով
4. Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում)
5. Տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում)
6. Կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում)
7. Հրահանգիչ-մեթոդիստ
8. Մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժ.
9. Մարզիչ-մանկավարժ
10. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ
11. Հոգեբան
12.Դաստիարակ (ռազմամարզական ուսումնական հաստատությունում՝ դասակի հրամանատար-դասղեկ)
13. Լաբորանտ
14.Գրադարանավար
15. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ:
ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՏՆՕՐԵՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Տնօրեն՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
2. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի « Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
3. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ` ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ
1. Աշխատանքային գործառույթները՝
Հաստատության տնօրենի մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տեղակալը՝
ա. պատասխանատու է մասնագիտացված կրթական ծրագրերով իրականացվող ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.
բ. վերահսկողություն է իրականացում մասնագիտացված կրթական ծրագրերով իրականացվող ուսումնական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
գ. իրականացնում է ուսումնական պարապմունքների իրականացման նկատմամբ հսկողություն և մշտադիտարկում՝ համաձայն Հաստատության ներդպրոցական վերահսկողության պլանի.
դ. իրականացնում է էլեկտրոնային դասամատյաններում տնօրենի կողմից իրականացված դասաբաշխման, խմբերի ձևավորման, դասատուների կողմից դասամատյանների վարման գործընթացի ապահովման նկատմամբ վերահսկողություն.
ե. իրականացնում է Հաստատության մանկավարժական աշխատողների (այդ թվում՝ սկսնակ) մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների ընթացքի, արդյունքների, սովորողների առաջադիմության վրա դրանց ազդեցության նկատմամբ հսկողություն և ներկայացնում է հաշվետվություն մանկավարժական խորհրդին.
զ. հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.
է. կազմում է մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների վիճակի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
ը. հսկում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.
թ. աջակցում է հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի ու իրավունքների ապահովմանը.
ժ. հաստատության տնօրենի հետ համատեղ իրականացնում է Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է Հաստատության կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
ժա. ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.
ժբ. հսկում է հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարման ընթացքը.
ժգ. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով, Հաստատության կանոնադրությամբ և հաստատության ներքին կանոնակարգով նախատեսված, ինչպես նաև Հաստատության տնօրենի կողմից սահմանած այլ լիազորություններ.
ժդ. սաների ու մանկավարժների հետ տանում է աշխատանքներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կամ մանկավարժի հոգեբանական առանձնահատկությունները, կրթության մակարդակը, միջոցներ է ձեռնարկում նրանց մեջ բարոյական բարձր արժեքների ձևավորմանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացման ուղղությամբ.
ժե. կոնկրետ միջոցառումներ է ձեռնարկում Հաստատությունում կարգապահության և իրավակարգի ամրապնդման, սաների ու մանկավարժների շրջանում իրավախախտումների կանխարգելման, կոլեկտիվների համախմբման, կրթության ու ծառայության անվտանգության պայմանների ստեղծման ուղղությամբ:
2. Հաստատության տնօրենի մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հաստատության տնօրենի մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տեղակալը պետք է՝
ա. տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
բ. իմանա մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները և սույն նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, ներդպրոցական վերահսկողության մեթոդաբանությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
գ. իմանա աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները:
դ. կարողանա իրականացնել մասնագիտական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,
ե. կարողանա իրականացնել կրթական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,
զ. կարողանա աջակցել Հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,
է. կարողանա աջակցել Հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը.
ը. ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները՝
ա) աշխատանքային պլանի մշակում.
բ) թիմային աշխատանքի կազմակերպում.
գ) հաշվետվությունների մշակում և ներկայացում.
դ) միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ.
ե) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
զ) աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում.
է) անձնակազմի կառավարում.
ը) ժամանակի կառավարման հմտություններ.
թ) ռեսուրսների բաշխում և կառավարում.
ժ) որոշումների կայացում.
ժա) խնդիրների լուծում.
ժբ) բանակցություններ վարելու հմտություններ.
ժգ) ելույթներ ունենալու հմտություններ.
ժդ) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.
ժե) հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ։
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության տնօրենի մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կրթության ոլորտի բարձրագույն մասնագիտական կրթություն և վերջին յոթ տարվա ընթացքում մանկավարժական, գիտական կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ռազմամարզական ուսումնական հաստատությունում՝ վարժարանի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը պետք է ունենա նաև սպայական կոչում):
4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխում:
5. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է N 3 հավելվածի «Տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով» գլխում:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ՝ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է N 3 հավելվածի «Կազմակերպիչ՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների» գլխում:
7. ՀՐԱՀԱՆԳԻՉ-ՄԵԹՈԴԻՍՏ
1. Աշխատանքային գործառույթները՝
Հաստատության հրահանգիչ-մեթոդիստն անմիջականորեն ենթակա և հաշվետու է տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալին: Հրահանգիչ-մեթոդիստի բացակայության դեպքում նրան կարող է փոխարինել տնօրենի հրամանով այլ մասնագիտացված անձ։
1) Հաստատության հրահանգիչ-մեթոդիստը
ա. պլանավորում, կազմակերպում է մեթոդական գործունեությունը.
բ. կատարում է տնօրենի, տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի և մարզչի հանձնարարականները.
գ. պատասխանատվություն է կրում իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները, ստորաբաժանման առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու համար։
դ. բացահայտում, վերլուծում և գնահատում է մարզչա-մանկավարժական կազմակերպական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ.
ե. տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալին է ներկայացնում առաջարկություններ` մեթոդական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
զ. մասնակցում է Հաստատությունում կազմակերպված մարզչական, մանկավարժական խորհրդակցություններին.
2. Հաստատության հրահանգիչ-մեթոդիստի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Հաստատության հրահանգիչ-մեթոդիստը՝
ա. կազմակերպում է մեթոդական ապահովումը և ըստ մարզաձևերի կարգավորում է աշխատանքները, ապահովում է նաև ուսումնամարզական մեթոդական գործընթացի կազմակերպումը, սահմանում է նրա բովանդակությունը, աշխատանք է տանում ուսումնամարզական պարապմունքների՝ սպորտում առաջավոր փորձը ներդնելու ուղղությամբ.
բ. կազմակերպում և վերահսկում է մարզիչների ուսումնամարզական և դաստիարակչական ընթացիկ գործունեությունը, վերլուծում դրանց աշխատանքի արդյունքները.
գ. ապահովում է մարզման որակի և սահմանված չափորոշիչներով և ծրագրերով պարապող-մարզիկների պատրաստվածությանը ներկայացվող պահանջները, մարզական ծրագրերի կատարման հսկումը.
դ. պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
ե. պատասխանատու է Հաստատությունում մեթոդական աշխատանքների ապահովման և իրականացման համար.
զ. պատասխանատու է մարզաձևերի համալրման և պարապողների ընտրության համար.
է. պատասխանատու է ուսումնամարզական աշխատանքների, բաց դասերի կազմակերպման և այդ աշխատանքների ընթացքի վերահսկման համար.
ը. պատասխանատու է մարզաձևերի բաժանմունքների աշխատանքների և մարզական արդյունքների վիճակագրական հաշվառման և կատարած աշխատանքների արդյունքների ու մարզիչ-մանկավարժների առաջավոր փորձը վերլուծելու և ընդհանրացնելու համար.
թ. պլանավորում է մարզիչ-մանկավարժների աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կազմակերպում է բաց մարզումների անցկացումը.
ժ. հսկողություն է իրականացնում ուսումնամարզական խմբերի որակական և քանակական կազմի կոմպլեկտավորման նկատմամբ.
ժա. հրահանգիչ-մեթոդիստների ուսումնասիրության արդյունքների հիման վրա ամփոփում է մարզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնախնդիրները և ուսումնամարզական աշխատանքները բարելավելու նպատակով ընտրում է առավել հիմնավորված առաջարկությունները և ներկայացնում տեղակալին.
ժբ. մասնակցում է մարզչական խորհրդի աշխատանքներին, մարզական և մեթոդական աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման նպատակով վարում է համապատասխան փաստաթղթեր, իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն, կազմակերպում է բոլոր մարզական փուլերում մարզաձևերի բաժանմունքների աշխատանքների արդյունքների և վիճակագրական ցուցանիշների հաշվառում
ժգ. մասնակցում է հեռանկարային ծրագրերի մշակմանը.
ժդ. մասնակցում է ընդունելության և փոխադրական քննություններին.
ժե. կազմում է ընդունելության և փոխադրական քննությունների նորմատիվների կատարման մեթոդիկան.
ժզ. մասնակցում է մարզական միջոցառումների կազմակերպմանը և անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի կարգավորմանը:
2) Հաստատության հրահանգիչ-մեթոդիստը պետք է՝
ա. լուծի իր առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ.
բ. իմանա մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները և սույն նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները` «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, ներդպրոցական վերահսկողության մեթոդաբանությունը, իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,
գ. իմանա աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման նորմերն ու կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության կանոնները, առաջին բուժօգնության հիմունքները, սովորողների կյանքի և առողջության պահպանման նորմերը և կանոնները,
դ. կարողանա իրականացնել մասնագիտական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն,
ե. կարողանա իրականացնել կրթական գործընթացի ուսումնասիրություն և կատարել արդյունքների վերլուծություն,
զ. կարողանա աջակցել Հաստատության մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացմանը,
է. կարողանա աջակցել Հաստատության սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների ապահովմանը.
ը. ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները՝
ա) աշխատանքային պլանի մշակում.
բ) թիմային աշխատանքի կազմակերպում.
գ) հաշվետվությունների մշակում և ներկայացում.
դ) միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ.
ե) տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
զ) աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում.
է) անձնակազմի կառավարում.
ը) ժամանակի կառավարման հմտություններ.
թ) ռեսուրսների բաշխում և կառավարում.
ժ) որոշումների կայացում.
ժա) խնդիրների լուծում.
ժբ) բանակցություններ վարելու հմտություններ.
ժգ) ելույթներ ունենալու հմտություններ.
ժդ) որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում.
ժե) հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ։
3. Որակավորման նվազագույն պահանջները`
Հաստատության hրահանգիչ-մեթոդիստի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն, մարզչական աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ։
8. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՐԿԱ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺ.
1. Աշխատանքային գործառույթները՝
Հաստատության մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժը՝
1) իրականացնում է դասավանդած առարկայի թեմատիկ պլանավորում այն դասարանների համար, որտեղ իրականացնելու է սովորողների մասնագիտական առարկաների ուսուցումը՝ համաձայն Հաստատության՝ տվյալ ուսումնական տարվա դասաբաշխման.
2) իրականացնում է դասավանդած առարկայի բոլոր դասերի պլանավորումը (գրավոր)՝ այն դասարանների համար, որտեղ իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը՝ համաձայն Հաստատության տվյալ ուսումնական տարվա դասաբաշխման և իր կողմից մշակված թեմատիկ պլանի.
3) իրականացնում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը դասերի և արտադասարանական աշխատանքների ընթացքում` մասնագիտական ուսումնական ծրագրերին համապատասխան.
4) կիրառում է դասավանդման արդյունավետ մեթոդներ և ժամանակակից, այդ թվում՝ տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաներ.
5) հաստատության՝ տվյալ ուսումնական տարվա դասաբաշխմամբ իրեն վստահված դասարաններում ապահովում է մասնագիտական ծրագրի կատարումը.
6) իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ների կազմումը և վարումը.
7) իրականացնում է սովորողների առաջադիմության մշտադիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, և, ըստ անհրաժեշտության, աջակցության տրամադրում, ինչպես նաև մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը.
8) սովորողների մեջ զարգացնում է ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները.
9) պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
10) հետևողականորեն կատարելագործում է իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
11) համագործակցում է սովորողների ծնողների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և դաստիարակության հարցերում.
12) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
13) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին.
14) իրականացնում է սովորողի (այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող)՝ կրթության որակի ապահովմանն ուղղված այլընտրանքային ծրագրային, մեթոդամանկավարժական աշխատանքներ` հաշվի առնելով սովորողի անհատական կարողությունները, առանձնահատկություններն ու հետաքրքրությունները.
15) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
2. Հաստատության մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Հաստատության մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) Հաստատության մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները, որոնք ընդգրկված են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված` ուսուցչի վերապատրաստման հարցաշարերում`
ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեսչական մարմինների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը.
բ. հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները, առարկայական չափորոշիչները.
գ. իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
դ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.
ե. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հաստատության մասնագիտական ուղղվածությամբ առարկա դասավանդող մանկավարժ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով):
9. ՄԱՐԶԻՉ-ՄԱՆԿԱՎԱՐԺ՝
1. Աշխատանքային գործառույթները՝
Մարզիչ-մանկավարժը՝
1) պլանավորում և իրականացնում է պարապողների մարզումն ու դաստիարակությունը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառին, պետական և մարզաձևերի չափորոշիչներին համապատասխան.
2) ապահովում է մարզաձևերի ծրագրերի կատարումը, չափորոշիչներով ամրագրված ընդհանուր և հատուկ ֆիզիկական տեխնիկա-տակտիկական և տեսության պատրաստության պարտադիր նվազագույն պահանջների յուրացումը պարապող մարզիկների կողմից` կիրառելով արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.
3) բացահայտում, դիտարկում, հետազոտում և գնահատում է պարապողմարզիկների մարզումների ու մրցումների ընթացքում նկատված հնարավորությունները և կարիքները.
4) նպաստում է պարապող-մարզիկների մոտ արժեքային համակարգի ձևավորմանը․ դաստիարակում հայրենասիրություն, ձևավորում պատշաճ վարքագիծ և վարվելակերպ․
5) պարապող-մարզիկների մոտ զարգացնում է ինքնուրույնություն և նախաձեռնություն` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական կարողությունները․
6) հետևողականորեն կատարելագործում է իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնում ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.
7) համագործակցում է պարապողների ծնողների հետ՝ մարզումների կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.
8) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
9) մասնակցում է Հաստատության մարզչական և մանկավարժական խորհուրդների աշխատանքներին, մարզական միջոցառումներին.
10) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները։
2. Հաստատության մարզիչ-մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) մարզիչ-մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են ֆիզիկական կուլտուրային և սպորտին՝
ա․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքները, օրինակելի կանոնադրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի № 1428-Ն, 2015 թվականի հուլիսի 16-ի № 798-Ն, 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշումները և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր.
բ․ մրցումների անցկացման կանոնները և մարզաձևերի համար սահմանված չափորոշիչները.
գ․ ֆիզդաստիարակության և մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.
դ․ աշխատանքի անվտանգության, պարապողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Հաստատության մարզիչ-մանկավարժի որակավորման նվազագույն պահանջները՝
Հաստատության մարզիչ-մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն:
10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:.
11. ՀՈԳԵԲԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հոգեբան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
12. ԴԱՍՏԻԱՐԱԿ (ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ-ԴԱՍՂԵԿ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) Դասակի հրամանատարը պատասխանատու է դասակի կրթական վիճակի և կրթական առաջադրանքների հաջող կատարման համար, սաների կրթական պատրաստության, դաստիարակության, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, դասակում ներքին կարգուկանոնի պահպանման, դասակի տեխնիկայի և այլ գույքի վիճակի համար:
2) Դասակի հրամանատարը պարտավոր է՝
ա. դասակի սաների հետ անձամբ անցկացնել դաստիարակչական աշխատանքներ՝ համագործակցելով մանկավարժական մյուս աշխատողների հետ.
բ. մանկավարժների կամ այլ անձանց կողմից դասակի սաների հետ կրթական ծրագրեր իրականացնելու ժամանակ ապահովել սաների մասնակցությունը.
գ. հետևել, որ դասընթացների ժամանակ սաները չխախտեն կարգապահության պահանջները.
դ. մինչև ուսումնական գործընթացի սկիզբը ստուգել դասասենյակների կամ կրթական ծրագրերի իրականացման վայրի կահավորանքը, անվտանգության պայմանները.
ե. սովորողի կրթությունն ու դաստիարակությունը լիարժեք իրականացնելու համար մշտապես համագործակցել սաների ծնողների հետ.
զ. կազմակերպել կամ աջակցել ցածր առաջադիմություն ունեցող սաների հետ լրացուցիչ պարապմունքների կազմակերպմանը.
է. գիտենալ իր դասակի սաների առաջադիմությունը, յուրաքանչյուր օր ստացած գնահատականները, նախասիրությունները, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել նրանց կրթության ու դաստիարակության ուղղությամբ, վարել դասակի անվանական ցուցակը.
ը. հոգ տանել սաների կենցաղի մասին և իմանալ նրանց կարիքները, շաբաթական առնվազն երեք անգամ դասակում ներկա լինել վերկացին և երեկոյան ստուգմանը (անվանականչին).
թ. պահանջել և խստագույնս հետևել դասակի սաների կարգապահությանը, նրանց արտաքին տեսքին, համազգեստ կրելու կանոնների կատարմանը, հանդերձանքի, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը և անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը.
ժ. մշտապես կատարելագործել իր և սաների ֆիզիկական մարզվածությունը, նրանց հետ կանոնավոր կերպով անցկացնել ֆիզիկական պատրաստության պարապմունքներ.
ժա. գիտենալ դասակում եղած տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց պատրաստությունը.
ժբ. հետևել տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անգամ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը.
ժգ. ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, հրաձգությունների, ռազմադաշտային պարապմունքների ժամանակ և տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում.
ժդ. վարժարանի ղեկավարությանը զեկուցել ենթակաների կարիքների, ինչպես նաև` խրախուսանքների և նրանց տրված կարգապահական տույժերի մասին.
ժե. կազմակերպել սաների բուժզննությունը.
ժզ. վարժարանի հերթապահին տեղեկություններ ներկայացնել երեկոյան անվանականչից բացակայողների մասին.
ժէ. մշտապես հետևել սաների կողմից ստացված դասագրքերի, այլ գրականության, կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերի և ուսումնական ձեռնարկների պահպանմանն ու հաշվառմանը.
ժը. կազմակերպել մաքրության և կարգուկանոնի պահպանումը դասակի բոլոր շինություններում, ինչպես նաև դասակին կցված տարածքում ձեռնարկել դրանց ընդհանուր մաքրման աշխատանքները.
ժթ. անցկացնել դասակի անձնակազմի առավոտյան ստուգում.
ի. հարգալից վերաբերվել սաներին, չվիրավորել նրանց, չանվանարկել, ըմբռնումով մոտենալ սովորողի տարիքային, կրթական, դաստիարակության, ծննդավայրի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից բխող վարքագծի կամ վարվելակերպի առանձնահատկություններին կամ թերություններին, օգնել նրանց վերացնել դրանք.
իա. վարժարանի oրակարգերով ու կրթական ծրագրերով նախատեuված ժամերին uովորողների հետ անցկացնել ռազմագիտության, ռազմահայրենաuիրական ու ռազմամարզական կրթական, ինչպեu նաև uովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաuտող կրթական և այլ ծրագրեր.
իբ. իրականացնել դասակի համար սահմանված գործավարությունը, դպրոցի տնoրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.
իգ. վարժարանի պետի կողմից uահմանված հերթապահությունների ցուցակին համապատաuխան հերթապահել վարժարանում, այդ թվում` գիշերը.
իդ. Կազմակերպել դասակի uովորողներին հատկացված նյութական միջոցների ժամանակին uտացումը, ճիշտ շահագործումը, պահպանումն ու նորոգումը, մշտապես uտուգել դրանց առկայությունը, վիճակը և ամuական առնվազն մեկ անգամ կատարել հաշվառում.
իե. օրակարգերով սահմանված ժամերին կամ ազատ ժամերին կազմակերպել սովորողների հանգիստը` կազմակերպելով դաստիարակչական բնույթի զրույցներ, խաղեր և այլ միջոցառումներ.
իզ. ուuուցչի բացակայության դեպքում կամ uովորողների ազատ ժամերին uովորողների համար կազմակերպել ռազմահայրենաuիրական, ռազմագիտական ուuումնական պարապմունքներ, անցկացնել զրույցներ, ինչպեu նաև ապահովել uովորողների ներկայությունը դաuապատրաuտմանը.
իէ. կատարել նաև երկարօրյա կամ գիշերօթիկ ժամակարգով պայմանավորված մանկավարժական այլ պարտականություններ` ըստ աշխատանքային պայմանագրի.
իը. արգելել սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը.
իթ. իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավական այլ ակտերով, աշխատանքային կամ այլ պայմանագրերով, վարժարանի կանոնակարգերով սահմանված այլ պարտականություններ:
2. Դասակի հրամանատար-դասղեկի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Դասակի հրամանատար-դասղեկի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին:
2) Դասակի հրամանատար-դասղեկի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Տեսչական մարմինների մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերը, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 10.08.2017թ. № 983-Ն որոշմամբ հաստատված «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի կանոնադրությունը.
բ. հանրակրթության պետական չափորոշչով սահմանված միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները, առարկայական չափորոշիչները.
գ. իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
դ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.
ե. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3) Դասակի հրամանատար-դասղեկը պետք է կարողանա՝
ա. իրականացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում.
բ. իրականացնել ուսուցման և դաստիարակության վերաբերյալ աշխատանքներ:
4) Դասակի հրամանատար-դասղեկը պետք է ունենա հետևյալ հմտությունները և ունակությունները՝
ա. աշխատանքային պլանի մշակում.
բ. թիմային աշխատանքի կազմակերպում.
գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում.
դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ.
ե. անձնակազմի կառավարում.
զ. ժամանակի կառավարման հմտություններ.
է. ռեսուրսների բաշխում և կառավարում.
ը. խնդիրների լուծում.
թ. ելույթներ ունենալու հմտություններ.
ժ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հաստատության դասակի հրամանատար-դասղեկի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն մասնագիտական կրթություն և սպայական կոչում ունեցող անձը:
13. ԼԱԲՈՐԱՆՏ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Լաբորանտ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
14. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ` նկարագիրը սահմանված է N 1 հավելվածի «Գրադարանավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
15. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Վարչատնտեսական մասի համակարգող
2. Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում)
3. Տնտեսվար (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում).
4. Գլխավոր հաշվապահ
5. Գնումների համակարգող (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում)
6. Անձնակազմի կառավարման մասնագետ և/կամ Գործավար
7. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)
8. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)
9. Պարետ
10. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)
11. Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկող (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարող, երաժշտական գործիք վերանորոգող և այլն)
12. Բանվոր (վերանորոգող, հյուսն)
13. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)
14. Պահակ
15. Այգեպան
16. Հավաքարար
17. Լվացող-արդուկող
18. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)
19. Գիշերային դայակ
20. Ցերեկային դայակ:
ՆԿԱՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարչատնտեսական մասի համակարգող՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
2. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԾՈՎ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է որոշման N 3 հավելվածի «Տնօրենի տեղակալ՝ ֆինանսատնտեսական գծով» գլխում:
3. ՏՆՏԵՍՎԱՐ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է որոշման N 3 հավելվածի «Տնտեսվար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
4. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գլխավոր հաշվապահ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
5. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ (ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ)` նկարագիրը սահմանված է որոշման N 3 հավելվածի «Գնումների համակարգող» գլխում:
6. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ/ԿԱՄ ԳՈՐԾԱՎԱՐ` «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ»` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում, «ԳՈՐԾԱՎԱՐ»` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գործավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
7. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) բժիշկը՝
ա. կազմում է տարեկան աշխատանքային պլան և համապատասխան հաշվետվություններ․
բ. տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման միջոցով (ֆիզիկական ակտիվություն, հիգիենա, առողջ սնունդ թեմաներով) խթանում է սովորողների առողջ ապրելակերպը, աշխատանք է տանում ռիսկային վարքագծի և վնասակար սովորությունների կանխարգելման ուղղությամբ.
գ. իրականացնում է սովորողների առողջական վիճակի գնահատում (ֆիզիկական կուլտուրայի դասերին մասնակցության և ֆիզիկական ծանրաբեռնվածության ծավալի որոշման նպատակով) և ֆիզկուլտուրայի խմբերի ամենամյա որոշում` ըստ բժշկի եզրակացության.
դ. գնահատում է քրոնիկ հիվանդությունները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող սովորողների վիճակը և հոգեբանական առանձնահատկությունները, կազմակերպում է շարունակական հսկողությունը և պահպանողական բուժումը.
ե. համագործակցում է սովորողների ծնողների հետ` անհատական զրույցների և տեղեկատվական սեմինարների միջոցով՝ վարքագծի և վնասակար սովորությունների կանխարգելման ուղղությամբ.
զ. անհետաձգելի իրավիճակներում ցուցաբերում է առաջին բժշկական օգնություն, անհրաժեշտության դեպքում կազմակերպում է սովորողի ուղեգրումը և հոսպիտալացումը՝ տարածքային Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության հետ համագործակցությամբ.
է. հետազոտում է սովորողի ֆիզիկական և հոգեբանական զարգացման առանձնահատկությունները և շեղումները, գնահատում և վարում է դեռահասության տարիքում տարածված առողջական խնդիրները, այդ թվում՝ սննդային վարքագծի խանգարումները, ավելորդ քաշը և անհրաժեշտության դեպքում նշանակում է հատուկ սննդակարգ.
ը. համակարգում է դպրոցական բուժքրոջ աշխատանքները և տարեկան կտրվածքով իրականացնում վերջինիս իրականացրած աշխատանքների վերլուծություն.
թ. իրականացնում է դպրոցական բուժքրոջ աշխատանքի կատարողականի հսկողություն, մասնավորապես սովորողների ամենամյա արտաքին հետազոտությունների իրականացման վերաբերյալ.
ժ. իրականացնում է ամենօրյա այցեր դասարաններ և դաստիարակչական խմբեր՝ սովորողների առողջական վիճակը պարզելու համար (սուր շնչառական վարակների տարածման ժամանակ)․
ժա. կատարում է սովորողների ընթացիկ բուժզննում և անհրաժեշտության դեպքում ուղղորդում նեղ մասնագետների մոտ՝ լաբորատոր և կլինիկական հետազոտությունների նպատակով․
ժբ. իրականացնում է նեղ մասնագետների կողմից նշանակված դեղորայքային բուժման վերահսկողություն․
ժգ. կազմում և ներկայացնում է անհրաժեշտ դեղորայքի և բժշկական գործիքների տարեկան պահանջարկը.
ժդ. վարում է դեղորայքի դուրսգրման մատյանը․
ժե. իրականացնում է սովորողների անհատական բժշկական քարտերի վարումը և դրանցում անհրաժեշտ տվյալների գրանցումը․
ժզ. համագործակցում է ուսումնական հաստատության տնօրենության, մանկավարժական և սպասարկող անձնակազմի հետ՝ սովորողների առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու նպատակով․
ժէ. վերահսկում է հաստատությունում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը․
ժթ. սահմանված կարգի համաձայն մասնակցում է շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին։
2) բուժքույրը ՝
ա. սովորողների համար իրականացնում է ամենամյա արտաքին հետազոտություններ (քաշ, հասակ, լսողություն, տեսողություն, սկոլիոզ և այլն).
բ. իրականացնում է դպրոցի և սովորողների սանիտարահիգիենիկ իրավիճակի ընդհանուր և շարունակական հսկողություն.
գ. հիվանդներին, վնասվածքներ ունեցողներին ցուցաբերում է առաջին բժշկական օգնություն և, ըստ անհրաժեշտության, իրականացնում է սովորողի տեղափոխում բժշկական կազմակերպություն.
դ. տրամադրվող սննդի նկատմամբ իրականացնում է սանիտարահիգիենիկ ընթացիկ հսկողության ապահովում.
ե. վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում հաղորդում է տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությանը կցված Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով.
զ. դպրոցի տնօրենության, ուսուցիչների և ծնողների հետ համագործակցության գործիքակազմի մշակման և ներդրման շրջանակում սովորողների և ծնողների հետ իրականացում է աշխատանքներ՝ ուղղված առողջ ապրելակերպի, սնուցման, բժշկահիգիենիկ գիտելիքների վերաբերյալ իրազեկմանը.
է. իրականացում է դպրոցականների շրջանում բացակայությունների նկատմամբ հսկողություն, պատճառների պարզաբանում՝ դասղեկների հետ համատեղ՝ հատկապես համաճարակային իրավիճակի սրացման դեպքում.
ը. իրականացնում է սովորողի սննդակարգի նկատմամբ հսկողություն՝ ըստ անհրաժեշտության.
թ. իրականացնում է տարածքային սպասարկման Առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության հետ կապի ապահովում.
ժ. ուսումնական հաստատություն նոր ընդունված սովորողների բժշկական փաստաթղթերի (անհատական բժշկական քարտ) առկայության ապահովում.
ժա. պատրաստում է համապատասխան փաստաթղթեր դեղորայքի և բժշկական գործիքների մուտքագրման, դրանց հաշվառման, ծախսման մասին․
ժբ. իրականացնում է դեղերի ստացման, գրանցման, պահպանման, դուրսգրման աշխատանքներ.
ժգ. մասնակցում է ուսումնական հաստատության մասնագիտական թիմի անդամների հետ թիմային հանդիպում-քննարկումներին․
ժդ. համագործակցում է ուսումնական հաստատության սովորողների, ուսուցիչների, դաստիարակների, մանկավարժական այլ աշխատողների հետ․
ժե. իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված և ուսումնական հաստատության հիմնական գործառույթներից բխող այլ լիազորություններ․
ժզ. պահպանում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
2. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողների (բժիշկ, բուժքույր) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
պետք է իմանան՝
1) դեռահասային տարիքի առանձնահատկությունները, բժշկական սարքավորումների, գործիքների շահագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) պետք է իմանան ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը․
բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իրենց պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.
3) պետք է՝
ա․ տիրապետեն բուժզննություն անցկացնելու մեթոդաբանությանը.
բ․ իմանան երեխաների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները, հիվանդությունների ծագումնաբանությունը, կլինիկական դրսևորումները.
գ․ տիրապետեն հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին.
դ․ տիրապետեն սննդակարգի կազմման առանձնահատկություններին.
ե․ կարողանան վերլուծել լաբորատոր հետազոտությունների արդյունքները.
զ. մասնակցություն ունենան առողջապահական կրթման և սեռական դաստիարակության ծրագրերի իրականացմանը.
4) իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման պահանջը`
Բժշկի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ, և դպրոցում կամ որևէ բուժհաստատությունում բժշկի աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ։
Բուժքրոջ պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ, և դպրոցում կամ որևէ բուժհաստատությունում բուժքրոջ աշխատանքի առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ։
8. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ (ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ՏՆՏԵՍՈՒՀԻ ԵՎ ԱՅԼՆ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) Պահեստապետը՝
ա. իրականացնում է սննդի և տնտեսական ապրանքների համար նախատեսված պահեստների աշխատանքների կազմակերպումը․
բ. պահեստ է ընդունում ձեռք բերված նյութատեխնիկական միջոցները (գույքը, սարքավորումները, փափուկ գույքը և հանդերձանքը, սնունդը, գրասենյակային և գրենական պիտույքները, դեղորայքը, սանիտարահիգիենիկ պարագաները և այլ միջոցներ), տեսակավորում և պահեստավորում դրանք.
գ. մատակարարներից պատվիրված ապրանքները ստանալիս պահանջում է անհրաժեշտ փաստաթղթեր, վարում է ապրանքների մուտքի և ելքի փաստաթղթաշրջանառությունը․
դ. հաշվառում է պահեստի մնացորդը․
ե. ապահովում է պահեստում նյութատեխնիկական միջոցների անվտանգ պահպանումը, սննդամթերքի պահպանման համար ապահովում է անհրաժեշտ ջերմային ռեժիմ և նորմատիվ պահանջներին համապատասխան անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ․
զ. հսկում է ուսումնական հաստատություն մուտք գործող նյութատեխնիկական միջոցների որակը․
է. ուսումնական հաստատության տարբեր ստորաբաժանումներին կամ աշխատողներին փոխանցում է նյութատեխնիկական միջոցները, խոհարարին տրամադրում է սննդամթերք՝ օրվա ճաշացանկում սահմանված քանակներին համապատասխան․
ը. հաշվապահություն է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ՝ պահեստի ապրանքանյութական արժեքների շարժի վերաբերյալ․
թ. տարեվերջին գույքագրման հանձնաժողովի անդամների հետ միասին իրականացնում է պահեստում առկա ապրանքանյութական արժեքների գույքագրում․
ժ. աշխատանքից ազատվելու դեպքում իր պատասխանատվության տակ գտնվող ապրանքանյութական արժեքները հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է պատասխանատու անձին։
2) Տնտեսուհին՝
ա. իրականացնում է հաստատության տնտեսական սպասարկման աշխատանքների ղեկավարումը.
բ. ապահովում է հաստատության տնտեսական գույքի (անկողնային պարագաներ, հագուստ, մաքրող և ախտահանող միջոցներ, հիգիենիկ պարագաներ) պահպանությունը, հաշվառումը, պարբերական զննումը, տեղեկատվություն է տրամադրում դրանց առկա վիճակի մասին, առաջարկություններ ներկայացնում համալրման վերաբերյալ, կազմում դուրսգրման ակտերը.
գ. հետևում է հաստատության շենքերի և շինությունների սանիտարական վիճակին և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում հաստատությունը կրթական հիգիենիկ պատշաճ միջավայր դարձնելու համար.
դ. նախապատրաստում է ննջարանային մասնաշենքը տնտեսական պարագաներով՝ ըստ եղանակային պայմանների.
ե. ամենօրյա ռեժիմով հաստատության սպասարկող անձնակազմին տրամադրում է առօրյա օգտագործման տնտեսական ապրանքները, պատասխանատու է այդ գործընթացը վերահսկելու համար.
զ. համակարգում է սպասարկող անձնակազմի՝ մասնավորապես մաքրուհիների, գիշերային և ցերեկային դայակների աշխատանքը:
Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարողն (պահեստապետ, տնտեսուհի և այլն) իրավունք ունի՝
1) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.
2) օգտվելու հանգստի իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
3) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.
4) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունած որոշումները.
5) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարողը (պահեստապետ, տնտեսուհի և այլն) պարտավոր է՝
1) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները, կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
2) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
3) կատարել աշխատանքի սահմանված նորմերը.
4) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.
5) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.
6) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
7) իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կրել պատասխանատվություն.
8) իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կրել պատասխանատվություն.
9) նյութական վնաս հասցնելու համար պատասխանատվություն կրել գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
2. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարողի (պահեստապետ, տնտեսուհի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը: Տնտեսուհին պետք է իմանա հաստատության և դրա ստորաբաժանումների տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտերը, սպասարկող անձնակազմի աշխատանքի մեխանիզացիայի միջոցները.
2) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարողի (պահեստապետ, տնտեսուհի և այլն) պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կրթություն։ Տնտեսուհու պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի նաև տնտեսության սպասարկման բնագավառում աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
9. ՊԱՐԵՏ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) ապահովում է հաստատության գույքի պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց համալրման կամ վերանորոգման վերաբերյալ․
2) հետևում է հաստատության շենք-շինությունների վիճակին և միջոցներ ձեռնարկում՝ ըստ անհրաժեշտության պատշաճ միջավայր ստեղծելու համար․
3) նախապատրաստում է հաստատության շենքերն ու շինությունները ձմեռային շահագործմանը․
4) հետևում է մասնաշենքերի, այդ թվում՝ ննջասենյակային մասնաշենքի սանիտարահիգիենիկ վիճակին․
5) վերահսկում է Հաստատությունում հակահամաճարակային պահանջների և հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը․
2. Պարետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
Պարետի պարտականությունները՝
1) դպրոցի պարետը պարտավոր է հետևել դպրոցի ներքին կարգուկանոնին, կարգավորել աշակերտների համակեցության հետ կապված հարցերը․
2) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.
3) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
4) կատարել աշխատանքի սահմանված նորմերը և պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.
5) բարեխղճորեն վերաբերվել հաստատության գույքին.
6) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
7) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
Պարետն իրավունք ունի՝
1) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.
2) օգտվելու հանգստի իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
3) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջ ների մասին.
4) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունած որոշումները.
5) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պարետը պետք է իմանա՝
1) հաստատության տնտեսական սպասարկմանը վերաբերող կարգադրությունները, հրամանները և այլ իրավական ու նորմատիվ ակտերը շենքերի և շինությունների շահագործման կանոնները, աշխատանքի կազմակերպման և կառավարման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում պարետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Պարետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կրթություն։»:
10. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)` նկարագիրը սահմանված է որոշման Հավելված N 2-ի «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)՝ Կենտրոնի» գլխում.
11. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ԼԱՐՈՂ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԵՎ ԱՅԼՆ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) երաժշտական գործիքների պահեստապետը՝
ա. իրականացնում է հաստատության երաժշտական գործիքների սպասարկման աշխատանքների ղեկավարումը.
բ. ապահովում է հաստատության երաժշտական գործիքների պահպանությունը, առաջարկություններ ներկայացնում դրանց նորոգման և համալրման մասին.
գ. իրականացնում է հաստատության երաժշտական գործիքների հաշվառումը, անցկացնում դրանց պարբերական զննումը և կազմում գույքի դուրսգրման ակտերը.
դ. սովորողին տրամադրում է երաժշտական գործիքներ՝ աշխատանքային գրաֆիկով:
2) երաժշտական գործիք լարողը, երաժշտական գործիք վերանորոգողը՝
ա. հետևում է հաստատության երաժշտական գործիքների (այդ թվում՝ դաշնամուրների (ռոյալների)) տեխնիկական վիճակին և դրա մասին հայտնում է անմիջական ղեկավարին,
բ. իրականացնում է ուսումնական հաստատության երաժշտական գործիքների (այդ թվում՝ դաշնամուրների (ռոյալների)) հետ կապված նորոգման, խնամքի աշխատանքները.
գ. հետևում է հաստատության երաժշտական գործիքների (այդ թվում՝ դաշնամուրների (ռոյալների)՝ սեզոնային փոփոխության ընթացքում օգտագործման վիճակի բերվելուն:
2. Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկողի (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարողը, երաժշտական գործիք վերանորոգողը և այլն) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկողն (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարող, երաժշտական գործիք վերանորոգող և այլն) իրավունք ունի՝
ա. փոխելու և լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով.
բ. գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.
գ. օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
դ. ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջ ների մասին.
ե. պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հաստատության տնօրենության ընդունած որոշումները, ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով.
զ. գործատուից պահանջելու անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները՝ աշխատանքը կազմակերպելու համար:
2) Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկողը (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարող, երաժշտական գործիք վերանորոգող և այլն) պարտավոր է՝
ա. բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված գործառույթները.
բ. պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
գ. կատարել աշխատանքի սահմանված նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.
դ. մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
ե. կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
զ. կրել պատասխանատվություն իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար՝ գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար՝ գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
3) Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկողը (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարող, երաժշտական գործիք վերանորոգող և այլն) պետք է՝
ա. իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները` նորոգման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
բ. իր գործունեության ընթացքում առաջնորդվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Մասնագիտական գույքի պատասխանատու-տեխնիկական սպասարկողի (երաժշտական գործիքների պահեստապետ, երաժշտական գործիք լարող, երաժշտական գործիք վերանորոգող և այլն) պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջին մասնագիտական կամ նախնական արհեստագործական ուղղությամբ կրթություն, երաժշտական գործիքների պահեստապետը պետք է ունենա նաև սպասարկման բնագավառում աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
12. ԲԱՆՎՈՐ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ՀՅՈՒՍՆ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) վերանորոգում է հաստատության գույքը՝ ըստ անհրաժեշտության օգտագործելու համար.
2) գործիքների և սարքավորումների օգնությամբ կամ ձեռքով նորոգում է պատուհանները, պատերը, առաստաղները, դռները, կահույքը.
3) ստանում է նորոգման համար անհրաժեշտ գործիքներ, նյութեր.
4) պահպանում է սանիտարական և հիգիենայի կանոնները հաստատության ընդհանուր օգտագործման տարածքներում:
Բանվորն (վերանորոգող, հյուսն) իրավունք ունի՝
1) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.
2) օգտվելու հանգստի իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
3) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջ ների մասին.
4) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատությունում ընդունված որոշումները.
5) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բանվորը (վերանորոգող, հյուսն) պարտավոր է՝
1) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված իր գործառույթները.
2) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
3) կատարել օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները.
4) պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.
5) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.
6) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
7) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
8) կրել պատասխանատվություն իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար՝ գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար՝ գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
2. Հաստատության բանվորի (վերանորոգող, հյուսն) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանա կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման, օգտագործման և պահպանման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, հաստատության հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հաստատության բանվորի (վերանորոգող, հյուսն) պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
13. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)՝ Կենտրոնի» գլխում:
14. ՊԱՀԱԿ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Պահակ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
15. ԱՅԳԵՊԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Այգեպան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
16. ՀԱՎԱՔԱՐԱՐ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հավաքարար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
17. ԼՎԱՑՈՂ-ԱՐԴՈՒԿՈՂ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) լվանում, չորացնում և արդուկում է ուսումնական հաստատության սովորողների հագուստը, անկողնային պարագաները և այլ իրեր․
2) լվացքատանը պահպանում է պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ, ապահովում մաքրություն.
3) ներկայացնում է հագուստի, անկողնային պարագաների և այլ փափուկ գույքի լվացման և արդուկման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ նյութերի և պարագաների պահանջարկ և լրացնում դրանք ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր․
4) ստացված նյութերը և պարագաները ընդունում և օգտագործում է արդյունավետ․
5) պահպանում է լվացման և արդուկման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների օգտագործման կանոնները․
6) պատրաստում և ներկայացնում է մատուցվող ծառայությունների և ծախսված նյութերի և պարագաների վերաբերյալ հաշվետվություններ և սահմանված կարգի համաձայն այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության․
2. Լվացող-արդուկողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեությամբ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), հաստատության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Լվացող-արդուկողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:
18. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԱՎԱԳ ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՆՈՑԻ ԱՇԽԱՏՈՂ, ԽՈՀԱՐԱՐ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) Ավագ խոհարարը՝
ա.պատրաստում է սնունդ` պատրաստման կանոններին համապատասխան.
բ. ապահովում է սննդամթերքի ճիշտ պահպանումը՝ սննդի պահպանման կանոններին համապատասխան.
գ. հետևում է խոհանոցի և սարքավորումների մաքրությանը.
դ. նախապատրաստում է խոհանոցը` ուտեստներ պատրաստելու համար.
ե. աշխատանքը սկսելուց առաջ ստուգում է մթերքների առկայությունն ու թարմությունը (պահեստից բերում է պակասող մթերքը).
զ. ուտելիքները պատրաստում է ըստ բաղադրատոմսերի` կիրառելով տարբեր խոհանոցային սարքավորումներ.
է. տիրապետում է կտրող գործիքներից օգտվելու, եփելու և թխելու կարողություններին.
ը. տիրապետում է առողջ սննդի պատրաստման առանձնահատկություններին:
2) Խոհանոցի աշխատողը՝
ա. կատարում է խոհարարի անմիջական հանձնարարությունները՝ սննդի պատրաստման և մատուցման հետ կապված․
բ. խոհանոցում իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ սննդի մատուցման նպատակով․
գ. խոհարարի հանձնարարությամբ մասնակցում է խոհանոցի մաքրման աշխատանքներին․
դ. օգտագործվող մթերքը տեղափոխում է պահեստից խոհանոց․
ե. հսկողություն է իրականացնում ճաշարանում և խոհանոցում սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ ․
զ. լվանում, չորացնում և դասավորում է խոհանոցի և ճաշարանի սպասքը․
է. ճաշարանում և խոհանոցում կատարում է հավաքման և մաքրման աշխատանքներ․
ը. հսկում է խոհանոցի սարքավորումների վիճակը, ապահովում դրանց շահագործումը․
թ. կատարում է անհրաժեշտ սպասքադրում․
ժ. ժամանակին և պատշաճ կերպով սովորողներին մատուցում է պատրաստի սննդամթերքը և ճաշատեսակները․
ժա. օգնում է մանկավարժական աշխատողներին և սպասարկող անձնակազմին՝ ինքնասպասարկում չունեցող երեխաներին կերակրելու հարցում ճաշի ժամանակ․
ժբ. խոհարարի հետ միասին պատասխանատվություն է կրում խոհանոցի և ճաշարանի գույքի պահպանման համար:
3) Խոհարար (սույն պաշտոնի նկարագիրը տրված է որոշման N 1 հավելվածի
«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական աշխատողների պաշտոնների» նկարագիր բաժնի 5-րդ՝ «Խոհարար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում):
Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներն (ավագ խոհարար, խոհանոցի աշխատող, խոհարար) իրավունք ունեն՝
1) գործատուից պահանջելու իրենց տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.
2) օգտվելու հանգստի իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.
3) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջ ների մասին.
4) պաշտպանելու իրենց աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը՝ օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում՝ բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատության տնօրենության ընդունած որոշումները, ստանալու իրենց աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում՝ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողները (ավագ խոհարար, խոհանոցի աշխատող, խոհարար) պարտավոր են՝
1) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իրենց վրա դրված գործառույթները.
2) ապահովել սպասքի, խոհանոցային պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակում գտնվելը.
3) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.
4) լինել պատասխանատու, պարտաճանաչ, կարգապահ, հաղորդակցվող, աշխատանքի նկատմամբ ունենալ պատասխանատվության զգացում.
5) կատարել սահմանված աշխատանքային նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.
6) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.
7) աշխատանքի ընդունվելիս՝ սահմանված կարգով անցնել բժշկական սահմանված հետազոտությունները.
8) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.
9) պատասխանատվություն կրել իրենց գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իրենց գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար՝ գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար՝ գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:
2. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողների (ավագ խոհարար, խոհանոցի աշխատող, խոհարար) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանան աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրենց վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իրենց գործունեության ընթացքում առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Ավագ խոհարարի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ ավագ խոհարարի կամ խոհարարի աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ: Խոհանոցի աշխատողի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն։
19. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԱՅԱԿ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) իրականացնում է սովորողների գիշերային խնամքի ու սպասարկման աշխատանքները․
2) ապահովում է ինքնասպասարկում չունեցող սովորողների հիգիենան.
3) ապահովում է սովորողների արտաքին պատշաճ տեսքը, սպասարկում անկողնային հիվանդներին (կերակրում, լողացնում, հիգիենայի պահպանման համար նրանց համապատասխան ծառայությունների տրամադրում)․
4) բժշկական պրոցեդուրաների ժամանակ բուժքրոջը և բժշկին ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն․
5) ուղեկցում է սովորողներին զբոսանքի ժամանակ, պրոցեդուրաների գնալիս և այլն․
6) օգնում է սովորողներին լվացվել, զգեստափոխվել, հետևել անձնական հիգիենային.
7) խմբասենյակներում սնվող սովորողների կերակրումից հետո հավաքում և տեղափոխում է սպասքը խոհանոց․
8) օգնում է սովորողներին՝ դեղերի ընդունման ժամանակ․
9) փոխում է սովորողների սպիտակեղենը և հանձնում լվացքատուն․
10) գիշերային հերթապահության ընթացքում և հերթապահության ավարտից հետո հավաքում և մաքրում է սենյակը․
11) նպաստում է սովորողների անձնական հիգիենայի, ինքնասպասարկման կարողությունների ձևավորմանը.
12) սովորողների քնի ժամանակ գտնվում է ննջասենյակային հարկաբաժնում:
2. Գիշերային դայակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) իր գործունեությամբ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), հաստատության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Գիշերային դայակի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:
20. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԴԱՅԱԿ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կատարում է երեխաների խնամքի աշխատանքները.
2) ուղեկցում է սովորողներին սանհանգույց՝ բնական կարիքները հոգալու.
3) օգնում է ուսուցիչներին և դաստիարակներին՝ հետևելու երեխաների հիգիենային.
4) համագործակցում է բազմամասնագիտական թիմի մասնագետների հետ.
5) աջակցում է ուսուցիչներին և դաստիարակներին՝ սովորողների ինքնասպասարկման հմտությունների ձևավորման հարցերում.
6) աջակցում է ուսուցիչներին և դաստիարակներին՝ ծնողների հետ իրականացվող աշխատանքներում.
7) անհրաժեշտության դեպքում պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
8) անհրաժեշտության դեպքում համագործակցում է սոցիալական ծառայությունների աշխատողների հետ, մասնակցում քննարկումներին.
9) պահպանում է հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
10) ապահովում է դպրոցում գիշերող սովորողների առավոտյան վերկացի գործընթացի կազմակերպումը.
11) ուղեկցում է սովորողներին ճաշարան, կերակրում ինքնասպասարկում չունեցող սովորողներին.
12) նպաստում է սովորողների անձնական հիգիենայի, ինքնասպասարկման կարողությունների ձևավորմանը.
13) աշխատանքային պարտականություններն իրականացնելիս կրում է արտահագուստ:
2. Ցերեկային դայակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) պետք է իմանա սանիտարիայի պահանջները, մաքրման կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված՝ իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում՝ տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.
2) պետք է կարողանա՝
ա. անվտանգ տեղափոխել երեխաներին դասասենյակից սանհանգույց և հակառակ ուղղությամբ,
բ. օգնել ուսուցիչներին և դաստիարակներին կատարել դիրքավորումներ՝ կիրառելով անհատական հարմարեցումներ սովորողների կարիքներին համապատասխան:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Ցերեկային դայակի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն:»։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1842-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
«ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Տնօրեն
2. Տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով
3. Տնօրենի տեղակալ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով
4. Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում)
5. Հոգեբան
6. Մանկավարժ-դաստիարակ
7. Մասնագիտացված ծառայություններ տրամադրող մասնագետ (սուրդոթարգմանիչ, տարածական կողմնորոշման ինստրուկտոր, ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ, բրայլյան համակարգի մասնագետ)
8. Հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ (լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիգոֆրենամանկավարժ և այլն՝ ըստ ուղղվածության)
9. Գրադարանավար
10. Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ
11. Լաբորանտ:
ՆԿԱՐԱԳԻՐ
«ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՏՆՕՐԵՆ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ընդհանուր կառավարումը, ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կառավարման խորհրդին (այսուհետ՝ խորհուրդ) է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման՝ իր կազմած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.
3) մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) պլանավորում է աշխատանքը՝ մշակում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և ներդպրոցական վերահսկողության պլանը.
5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, ինչպես նաև խորհրդի հաստատմանն է ներկայացնում հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.
6) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքականոնների պահպանման նկատմամբ.
7) ապահովում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի զարգացման ծրագրի, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան աշխատանքային պլանի, ներդպրոցական վերահսկողության պլանի, կրթական ծրագրերի, ուսումնական առարկաների ծրագրերի, թեմատիկ պլանների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրության պահանջների կատարումը.
8) վարչատնտեսական մասի համակարգողի (այսուհետ՝ համակարգող) հետ համագործակցելով` կազմում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի հաստիքային ցուցակը.
9) համաձայն կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկի և նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական այլ աշխատողների, հոգեբանի, մանկավարժահոգեբանական աշխատողների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի, իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը: Կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը.
10) սահմանում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժական աշխատողների աշխատանքային պարտականությունները, պայմաններ է ստեղծում նրանց հմտությունների բարելավման համար.
11) ապահովում է սկսնակ ուսուցիչների մասնակցությունը մասնագիտական աջակցություն ստանալու գործընթացին.
12) ապահովում է արտադասարանական խմբակների, լրացուցիչ կրթական ծառայությունների և ուսումնական լաբորատորիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը.
13) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
14) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.
15) համագործակցում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ՝ ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների՝ միասնական պահանջներին համապատասխան կազմակերպումն ու տրամադրումը՝ ներկայացնելով իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ.
16) ապահովում է հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնի կողմից սպասարկվող երեխաներին, նրանց դասավանդողներին եւ ծնողներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները եւ վերահսկում դրանց որակը.
17) ապահովում է հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող հաստատությունների հետ համագործակցությունը, կազմակերպում է այդ հաստատության շահառուներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները.
18) ապահովում է հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնի սպասարկման տարածքում գործող հաստատությունների մանկավարժների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն մատուցող մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների պլանավորումն ու իրականացումը.
19) ապահովում է հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնի սպասարկման տարածքում գործող շահագրգիռ կառույցների՝ բժշկական, սոցիալական, իրավապաշտպան և այլ հաստատությունների հետ համագործակցությունը.
20) խորհրդին է ներկայացնում հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում սովորող՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին, նրանց տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները ինչպես ուսումնական հաստատության, այնպես էլ տարածքային մակարդակներում, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ֆիզիկական միջավայրի կամ անհատական/խելամիտ հարմարեցումների կարիքները.
21) վերահսկում է մանկավարժահոգեբանական համապատասխան աջակցության ծառայությունների տրամադրման, անհրաժեշտ խորհրդատվության և հետազոտությունների ուղղորդման գործընթացները․
22) վերահսկում է ուսուցման գործընթացում սովորողների ակտիվության և մասնակցության բարձրացման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի և աջակցող սարքերի հատկացման և առաջարկությունների ներկայացման գործընթացները․
23) ապահովում է սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների՝ ուսուցման անհատական տեխնիկական միջոցների և գույքի, սարքավորումների, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութերի, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցների տրամադրումը.
24) ապահովում է անհատական (խելամիտ) հարմարեցումների, հասանելի տեղեկատվական հարթակների և նյութատեխնիկական բազայի ստեղծումը և տրամադրումը (դասագրքեր, գրքեր, ուղեցույց ձեռնարկներ, ուսումնաօժանդակ նյութեր, ժամանակակից դիդակտիկ նյութեր և պարագաներ, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ)․
25) համակարգողի հետ համագործակցելով՝ ապահովում է հատուկ դպրոցռեսուրս կենտրոնի ֆիզիկական միջավայրի հարմարեցումները և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ անհատական/խելամիտ հարմարեցումները.
26) իրականացնում է հսկողություն առարկայական մեթոդական միավորումների աշխատանքների համակարգման, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում նոր չափորոշչով ուսուցում իրականացվող դասարանների ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար կազմակերպվող երկարօրյա պարապմունքների բնականոն գործունեության ապահովման նկատմամբ, պատասխանատու է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կողմից տնային ուսուցման կազմակերպման և գործընթացի վերահսկողության համար, ղեկավարում է մանկավարժական խորհրդի աշխատանքները և աջակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
27) ԴԿՏՀ-ում ձևավորում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ուսումնական պլանը, կազմում է ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը, հաստատում է տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների ու մանկավարժների հաշվետվությունները, ներդպրոցական վերահսկողության պլանը.
28) հաստատում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի աշխատողների աշխատանքային գրաֆիկները և արձակուրդի գրաֆիկը.
29) հաստատում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
30) կազմակերպում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի էջի վարումը ԴԿՏՀ-ում.
31) ապահովում է ԴԿՏՀ բաժինների լրացման/խմբագրման ժամկետների պահպանումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի օգոստոսի 17-ի «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը ներդնելու մասին» N 65-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան.
32) ուսումնական պլանի հիման վրա ԴԿՏՀ-ում իրականացնում է դասաբաշխում.
33) ապահովում է ուսուցման կազմակերպման համակարգում (այսուհետ՝ ՈՒԿՀ) գործարկումը և համակցված/հեռավար ուսուցման կազմակերպումը.
34) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները տրամադրում է համակարգողին` պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմին ներկայացնելու համար.
35) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին, իրականացնում ուսուցչի մոտ մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում.
36) խրախուսում է մասնակցային կառավարումը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի խորհրդակցական մարմիններում.
37) ապահովում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
38) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում ապահովում է բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.
39) ապահովում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի՝ գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.
40) սահմանված կարգով ձևավորում և կառավարում է սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթություն ստանալու իրավունքը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է տարածքը սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը (բաժնին).
41) կառավարում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սովորողների համակազմը լիցենզիայով սահմանված թվին համապատասխան, բացառությամբ բոլոր այն բնակավայրերի հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, որը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն է.
42) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած և կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոն ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության և հոգաբարձության մարմնին.
43) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, պատվիրակում է իր լիազորությունները, տալիս է լիազորագրեր.
44) օրենքով և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
45) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունները.
46) ապահովում է արդյունավետ համագործակցություն տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (այսուհետ՝ ծնող) հետ.
47) կազմակերպում և բարելավում է ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը, նպաստում ուսուցչական (մանկավարժական) կազմակերպությունների և մեթոդական միավորումների գործունեությանը.
48) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում սովորողներին՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությամբ և ներքին կարգապահական, այդ թվում՝ սովորողների վարքագծի կանոններով սահմանված կարգով.
49) իրականացնում է մշտադիտարկում հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սովորողների հետ անցկացվող պարապմունքների նկատմամբ.
50) իրականացնում է օրենսդրությամբ և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) Տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները.
գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.
3) Տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. իրականացնել ուսումնադաստիարակչական գործընթացի պլանավորում, կազմակերպում և հսկողություն.
բ. ապահովել հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սովորողների` պետական կրթական չափորոշիչների և ծրագրերի պահանջներին համապատասխան կրթության որակ.
գ. ապահովել հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժական աշխատողների մասնագիտական շարունակական զարգացումը.
դ. ապահովել հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերն ու իրավունքները.
ե. ցուցաբերել նախաձեռնողականություն, վերլուծել հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի զարգացման կարիքները, առաջարկել համապատասխան ծրագրեր.
4) Տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա կառավարչական հետևյալ հմտությունները և ունակությունները՝
ա. թիմային աշխատանքի կազմակերպում.
բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում.
գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ.
դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում.
ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում.
զ. անձնակազմի կառավարում.
է. ժամանակի կառավարման հմտություններ.
ը. ռեսուրսների բաշխում և կառավարում.
թ. որոշումների կայացում.
ժ. խնդիրների լուծում.
ժա. բանակցություններ վարելու հմտություններ.
ժբ. ելույթներ ունենալու հմտություններ.
ժգ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող անձը:
2. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ՝ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի « Տնօրենի տեղակալ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
3. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնում կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ.
2) համակարգում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները.
3) համագործակցում է գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով․
4) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժական աշխատողների կողմից սովորողների աջակցության ծառայությունների տրամադրման և նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման գործընթացի կազմակերպման հարցերում.
5) համակարգում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն դիմած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների մասնագիտական գնահատման գործընթացները․
6) աջակցություն է տրամադրում սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.
7) ապահովում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի և սովորողի ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը, կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով սովորողներին օգնություն ցույց տալու համար.
8) կազմակերպում, համակարգում և վերահսկում է մանկավարժահոգեբանական համապատասխան աջակցության ծառայությունների տրամադրման, անհրաժեշտ խորհրդատվության և հետազոտությունների ուղղորդման գործընթանցները․
9) համակարգում է ուսուցման գործընթացում սովորողների ակտիվության և մասնակցության բարձրացման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութերի և աջակցող սարքերի հատկացման և առաջարկությունների ներկայացման գործընթացները․
10) համակարգում է սովորողի ԱՈՒՊ-ով սահմանված խելամիտ հարմարեցումների՝ ուսուցման անհատական տեխնիկական միջոցների և գույքի, սարքավորումների, մատչելի ձևաչափերով (տպագիր, աուդիո և վիդեո) մշակած ուսումնական նյութերի, բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցների տրամադրումը.
11) համակարգում է անհատական (խելամիտ) հարմարեցումների, հասանելի տեղեկատվական հարթակների և նյութատեխնիկական բազայի ստեղծման և տրամադրման գործընթացները (դասագրքեր, գրքեր, ուղեցույց ձեռնարկներ, ուսումնաօժանդակ նյութեր, ժամանակակից դիդակտիկ նյութեր և պարագաներ, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ)․
12) կազմակերպում, համակարգում և վերահսկում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկումների և վերլուծությունների իրականացման գործընթացները․
13) համակարգում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ուղղվածությամբ կրթության առանձնահատուկ պայմանների և մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք ունեցող և պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացները՝ ուսումնական հաստատություն վերադարձնելու նպատակով․
14) ապահովում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցության տրամադրման գործընթացները (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով․
15) կազմակերպում, համակարգում և վերահսկում է վերապատրաստման դասընթացները, սեմինարները, խորհրդատվությունները և տարբեր բնույթի քննարկումները.
16) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, նրա ստորաբաժանումների մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս մանկավարժահոգեբանական աջակցությունների կազմակերպման գործում.
17) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.
18) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.
19) հսկողություն է իրականացնում մանկավարժահոգեբանական աջակցության ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.
20) հսկում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.
21) ապահովում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ համագործակցությունը․
22) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.
23) կազմակերպում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ․
24) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը։
2. Տնօրենի՝ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) տնօրենի մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները՝
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը և այլ փաստաթղթեր.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները.
գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.
2) տնօրենի մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`
ա. կազմակերպել սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը,
բ. ապահովել սովորողի ընտանիքի հետ դպրոցի սերտ կապն ու համագործակցությունը,
գ. կազմակերպել սովորողների հանգիստն ու ժամանցը, նպաստել սոցիալապես անապահով և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման և դաստիարակության իրականացմանը,
դ. աջակցել և ուղղորդել աշակերտական խորհուրդների աշխատանքը, ստեղծել պայմաններ հաստատության հասարակական վերահսկողության իրագործման համար:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժահոգեբանական աջակցությունների աշխատանքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն` մանկավարժության, հատուկ և ներառական կրթության, կրթության կազմակերպման, կառավարման կամ հարակից ոլորտում, առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ՝ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելված ի «Համակարգող՝ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների» գլխում:
5. ՀՈԳԵԲԱՆ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հոգեբան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
6. ՄԱՆԿԱՎԱՐԺ-ԴԱՍՏԻԱՐԱԿ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) դիմավորում և ընդունում է սովորողներին ուսումնական ժամերի ավարտից հետո, հետևում է օրվա ռեժիմի իրականացմանը․
2) պլանավորում և իրականացնում է սովորողների կրթադաստիարակչական գործընթացը, կենսագործունեությունը՝ հանրակրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
3) կազմակերպում է սովորողների օրվա ռեժիմը, նպաստում է գեղագիտական, մարզական տարաբնույթ պարապմունքների, ազատ ժամանցի կազմակերպմանը.
4) իրականացնում է ամենօրյա աշխատանք սովորողների սոցիալ-հոգեբանական վերականգման, դասապատրաստման, ժամանցի կազմակերպման, լրացուցիչ կրթություն ստանալու հարցերում՝ ներգրավելով նրանց գեղագիտական և գիտատեխնիկական, սպորտային և այլ խմբակներում․
5) կիրառում է դաստիարակության և կրթության զարգացման, ապահովման ժամանակակից այլընտրանքային ձևեր, մեթոդներ, միջոցներ և հնարներ․
6) օգնում է ուսուցիչներին, հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան, սովորողների ուսուցման ու դաստիարակության պլանավորման և իրականացման գործընթացներում.
7) աջակցում է ուսուցիչներին՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ով սահմանված նպատակներին հասնելու գործում.
8) աջակցում է ուսուցիչներին՝ դասի պլանավորման, դասը ուսումնառության համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխանեցնելու հարցերում.
9) օժանդակում է ուսուցիչներին՝ դասի համար անհրաժեշտ ուսումնական նյութերի նախապատրաստման գործընթացում.
10) աջակցում է ուսուցիչներին՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար անհրաժեշտ կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման հարցերում.
11) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ների մշակման աշխատանքներին.
12) ուսուցիչների հետ համագործակցությամբ իրականացնում է համատեղ դասավանդում՝ դասի գործընթացում աջակցելով ուսուցչին՝ հասնելու դասի պլանավորմամբ սահմանված նպատակներ․
13) ըստ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տնօրենության և ուսուցչի կողմից առաջադրված նպատակի` դասարանում իրականացնում է սովորողի ուսումնառության խնդիրների ուղղությամբ դիտարկումներ, դրանց վերաբերյալ կատարում վերլուծություններ.
14) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սովորողների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.
15) ուսուցիչների հետ միասին բացահայտում, դիտարկում, հետազոտում է սովորողների՝ ուսումնառության գործընթացում արձանագրված ուսումնական նյութի յուրացմանը խոչընդոտող բովանդակային մանկավարժահոգեբանական խնդիրները.
16) աջակցում է ուսուցիչներին՝ ծնողների հետ իրականացվող աշխատանքներում.
17) համագործակցում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն մատուցող մյուս մասնագետների հետ.
18) աջակցում է ուսուցիչներին՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնասպասարկման և ինքնակառավարման հմտությունների ձևավորման հարցերում.
19) անհրաժեշտության դեպքում պաշտպանում է սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.
20) համագործակցում է գործընկերների հետ` փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.
21) համագործակցում է ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
22) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական մեթոդական միավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին՝ ուսուցիչներին դասի գործընթացում առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու նպատակով.
23) անհրաժեշտության դեպքում համագործակցում է սոցիալական ծառայությունների աշխատողների հետ, մասնակցում քննարկումներին.
24) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի օրվա ռեժիմին համապատասխան պատասխանատու է սովորողների կրթության, դաստիարակության և առողջության պահպանման համար ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին․
25) պահպանում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:
2. Մանկավարժ-դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժ-դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժ-դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը.
բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.
3) աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մանկավարժ-դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն մանկավարժական որակավորմամբ (կարող է ունենալ նաև հոգեբանի որակավորում) կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
7. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆԻՉ, ՏԱՐԱԾԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԻՆՍՏՐՈՒԿՏՈՐ (ՀՐԱՀԱՆԳԻՉ), ԱԴԱՊՏԻՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏ, ԲՐԱՅԼՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ).
1. Սուրդոթարգմանիչ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) մասնակցում է բառային խոսքի և ժեստերի լեզվի (երկլեզու ուսուցման) առարկայական դասերին` նպաստելով լսողության խանգարումներ ունեցող անձանց մնացորդային լսողության և բանավոր խոսքի հետագա զարգացմանը․
2) ներկայացնում է կրթահամալիրի լսողության խանգարումներ ունեցող աշխատողների, սովորողների, ծնողների շահերը այլ հաստատություններ այցելելիս՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող անձանց և տվյալ հաստատությունների աշխատողների փոխըմբռնումը՝ ելնելով կրթահամալիրի և կրթահամալիրի սաների շահերից․
3) մշտապես լրացնում է նորմավորված ժեստերի լեզվի մասին իր գիտելիքները, բարելավում է լսողության խանգարումներ ունեցող անձանց համար հաղորդակցության հատուկ միջոցների իր տեխնիկան․
4) իրականացնում է ժեստերի լեզվի մեթոդաբանության մշակում, ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում մանկավարժական աշխատողներին, ծնողներին և սովորողներին արդյունավետ և երաշխավորված փորձը տարածելու համար․
5) ուսումնական գործընթացը կազմակերպելիս աջակցում է ուսուցիչներին և դաստիարակներին՝ բառային խոսքն ընկալելի, հասանելի և պատկերավոր դարձնելու համար։
6) հատուկ դպրոց- ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով․
7) կապող օղակ է հանդիսանում սովորողի, լսող հասակակիցների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի անձնակազմի միջև, բարելավում է այլ մարդկանց հետ փոխգործակցությունը․
8) մասնակցում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.
9) առաջարկություններ է ներկայացնում սովորողի անհատական ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ․
10) անցկացնում է դասալսումներ՝ նպատակ ունենալով պարզելու սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը․
11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.
12) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ՝ մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը՝ հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.
13) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական մեթոդական միավորումների աշխատանքներին.
14) ապահովում է սովորողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, ներկայացնում է առաջարկություններ ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.
15) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.
16) իրականացում է թիմային հանդիպում-քննարկումներ մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև․
17) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ․
18) իրականացնում է տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ․
19) համագործակցում է այլ հաստատությունների սովորողների ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների և մանկավարժական այլ աշխատողների հետ.
20) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ։
2. Սուրդոթարգմանչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սուրդոթարգմանչի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սուրդոթարգմանչի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը.
բ. առարկայական չափորոշիչները, ծրագրերը և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ նախարարության համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
գ. մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները.
3) աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի սուրդոթարգմանչի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ։
2. Տարածական կողմնորոշման ինստրուկտոր (հրահանգիչ)
1. Աշխատանքային գործառույթները՝
1) զարգացնում է տեսողության խանգարումներ ունեցող սովորողների` տարածության մեջ անվտանգ տեղաշարժվելու հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև տարածության մեջ հատուկ սարքերով օգտվելու կարողությունները․
2) իրականացնում է կողմնորոշիչ-գործնական պարապմունքներ, որպեսզի սովորողներն օգտագործեն իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կողմնորոշման հմտությունները, ինչպես հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, այնպես էլ այլ տարածքներում.
3) տեսողական խանգարումներ ունեցող սովորողների համար մշակում է քաղաքային և միջքաղաքային տրանսպորտից օգտվելու հմտություններ և կարողություններ․
4) օգնում է սովորողներին ձեռք բերել կյանքի հմտություններ և վստահություն, որպեսզի կարողանան ապրել առանց մշտական արտաքին օգնության․
5) օգնում է սովորողներին՝ օգտագործել իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կողմնորոշման հմտությունները տարբեր տեղանքներում․
6) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով․
7) կապող օղակ է հանդիսանում սովորողի, տեսնող հասակակիցների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի անձնակազմի միջև, բարելավում է այլ մարդկանց հետ փոխգործակցությունը․
8) մասնակցում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.
9) առաջարկություններ է ներկայացնում սովորողի անհատական ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ․
10) անցկացնում է դասալսումներ՝ նպատակ ունենալով պարզելու սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը․
11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.
12) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ՝ մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը՝ հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.
13) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական մեթոդական միավորումների աշխատանքներին.
14) ներկայացնում է առաջարկություններ ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.
15) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.
16) ներկայացնում է առաջարկություններ ուսուցման ձևերը բազմազան դարձնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ կիրառելու վերաբերյալ․
17) ապահովում է, որ սովորողներն ակտիվորեն մասնակցեն կրթական գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ, կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները․
18) համագործակցում է հաստատությունների սովորողների ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների և մանկավարժական այլ աշխատողների հետ.
19) իրականացում է թիմային հանդիպում-քննարկումներ մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև․
20) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ․
21) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ․
22) իրականացնում է տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ։
2. Տարածական կողմնորոշման ինստրուկտորի (հրահանգչի) գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները.
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի(հրահանգչի) պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի տարածական կողմնորոշման գործընթացի առանձնահատկություններին, միջոցներին, մեթոդներին, մանկավարժական գործառույթներին, սկզբունքներին, օրինաչափություններին, ժամանակակից ՏՏ-ով աշխատելու հմտություններին․
3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է իրականացնի զրույցներ, զեկուցումներ, ինտերակտիվ խաղեր, ինքնուրույն աշխատանքի կատարման քննարկում, տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրում, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում և մեկնաբանում, ոլորտի խնդիրների բացահայտում և տարբեր լուծումներ գտնելու ուղիների քննարկում․
4) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.
գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.
դ․ սովորողների առողջական վիճակի տարբերակումը և ուսուցման նորարար մեթոդների կիրառումը:
3. Որակավորման նվազագույն պահանջները.
Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տարածական կողմնորոշման ինստրուկտորի (հրահանգչի) պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` հատուկ մանկավարժության կամ հոգեբանության որակավորմամբ:
3. Ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) զարգացնում է առողջության ամրապնդման ու բարելավման, անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ սովորողների հետ․
2) սովորողների հետ իրականացնում է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի կայունացման, ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության մակարդակի բարձրացման, մանր և խոշոր շարժումների շտկման, շարժողական ակտիվության բարձրացման, արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներին ուղղված աշխատանքներ.
3) սովորողների մոտ ձևավորում է վստահություն և պատրաստակամություն շարժողական գործողությունների նկատմամբ և գիտակցված վերաբերմունք իրենց ուժերի նկատմամբ, անհրաժեշտ ֆիզիկական բեռնվածությունը հաղթահարելու, պարբերաբար ֆիզիկական վարժություններով և առողջ ապրելակերպով զբաղվելու պահանջմունք․
4) զարգացնում է սովորողների անվտանգ տեղաշարժվելու հմտություններն ու կարողությունները․
5) ընդհանրացված մեթոդներ է ձևավորում սովորողների համար ինչպես հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, այնպես էլ այլ տարածքներում տեղաշարժվելու համար․
6) իրականացնում է կողմնորոշիչ-գործնական պարապմունքներ, որպեսզի սովորողներն օգտագործեն իրենց ձեռք բերած գիտելիքներն ու կողմնորոշման հմտությունները․
7) օգնում է սովորողներին ձեռք բերել կյանքի հմտություններ և վստահություն, որպեսզի կարողանան ապրել առանց մշտական արտաքին օգնության․
8) մասնակցում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.
9) առաջարկություններ է ներկայացնում սովորողի անհատական ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ․
10) անցկացնում է դասալսումներ՝ նպատակ ունենալով պարզել սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը․
11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.
12) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ՝ մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը՝ հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.
13) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով․
14) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայականմեթոդական միավորումների աշխատանքներին.
15) առաջարկություններ է անում ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.
16) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.
17) առաջարկություններ է անում ուսուցման ձևերը բազմազան դարձնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ կիրառելու վերաբերյալ․
18) ապահովում է, որ սովորողներն ակտիվորեն մասնակցեն կրթական գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ, կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները.
19) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ․
20) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ։
2. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի ադապտիվ ֆիզիկական դաստիարակության գործընթացի առանձնահատկություններին, միջոցներին, մեթոդներին, մանկավարժական ֆունկցիաներին, սկզբունքներին, օրինաչափություններին, ժամանակակից ՏՀՏ-ով աշխատելու հմտություններին․
3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իրականացնի զրույցներ, զեկուցումներ, ինտերակտիվ խաղեր, ինքնուրույն աշխատանքի կատարման քննարկում, տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրում, ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում և մեկնաբանում, ոլորտի խնդիրների բացահայտում և տարբեր լուծումներ գտնելու ուղիների քննարկում․
4) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.
գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները.
դ․ առանձին մարզաձևերի տեխնիկայի, տակտիկայի, ուսուցման և մարզման մեթոդիկայի, տարբեր մարզաձևերի մրցումների անցկացման կանոնները.
ե․ ֆիզկուլտուրային կրթության ժամանակակից պահանջներին համապատասխան ֆիզիկական դաստիարակության պլանավորման փաստաթղթերի կազմման կանոնները.
զ․ սովորողների առողջական վիճակի տարբերակումը և ուսուցման նորարար մեթոդների կիրառումը:
3. Որակավորման նվազագույն պահանջները.
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ․
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի մի շարք տեխնիկաների, որոնք պետք է օգտագործվեն շարժողական, ինչպես նաև տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողներին աջակցություն ցուցաբերելու համար։
4. Բրայլյան համակարգի մասնագետ
1. Աշխատանքային գործառույթները՝
1) բրայլյան համակարգի մասնագետն աջակցում է տեսողության խնդիրներ ունեցող սովորողներին փոխանցել և վերծանել ստացված տեղեկատվությունը․
2) աշխատում է տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողների հետ․
3) ապահովում է բրայլյան համակարգի ուսուցում․
4) իրականացնում է ուսումնական նյութերի հարմարեցում և սովորողների կարիքներին համապատասխան հարմարեցված ուսումնական նյութերի ստեղծում.
5) սովորեցնում է բրայլյան համակարգով տպել՝ օգտագործելով մասնագիտացված սարքավորումներ և տեխնոլոգիաներ․
6) աշխատում է համակարգչային վերծանման տարբեր համակարգերով․
7) համագործակցում է տիֆլոմանկավարժի, սուրդոմանկավարժի հետ․
8) մասնակցում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի առարկայական մեթոդական միավորումների աշխատանքներին.
9) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան մենթորական աջակցություն է տրամադրում (մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվությունների և նյութերի տրամադրումը) այլ ուսումնական հաստատությունների սովորողներին, մանկավարժական աշխատողներին և ծնողներին՝ սովորողներին մատուցվող ծառայությունների որակի և կրթության մեջ նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացման նպատակով․
10) կապող օղակ է հանդիսանում սովորողների, տեսնող հասակակիցների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի անձնակազմի միջև, բարելավում է այլ մարդկանց հետ փոխգործակցությունը․
11) աջակցում է ուսուցիչներին, մանկավարժական աշխատողներին տեսողության խնդիրներ ունեցող սովորողների գնահատման գործընթացում․
12) ուսումնասիրում է սովորողների գիտելիքների առաջընթացի և կարողությունների ու հմտությունների զարգացման շարժընթացը (դինամիկան) և առաջարկում կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ.
13) առաջարկություններ է ներկայացնում սովորողների ուսուցման պլանավորման և արդյունքների գնահատման վերաբերյալ․
14) ուսումնասիրում և վերլուծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընթացիկ և ամփոփիչ աշխատանքները՝ նպատակ ունենալով պարզելու նրա ուսումնական կարողությունների ձևավորման ընթացքն ու արդյունքները, ուսումնական աշխատանքներ իրականացնելու (տեղեկատվության ընկալման կարողություն, ուսումնական գործունեության պլանավորում, ինքնավերահսկում և այլն) եղանակները.
15) հետազոտման արդյունքների հիման վրա անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ, ձևավորում է բրայլյան համակարգը յուրացնելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություններ.
16) անցկացնում է դասալսումներ՝ նպատակ ունենալով պարզելու սովորողների ուսումնական գործունեության և նրանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, յուրաքանչյուրի զարգացման շարժընթացը, ինչպես նաև ապահովելու բրայլյան համակարգի ուսուցման աշխատանքների շարունակականությունն ու արդյունավետությունը․
17) մասնակցում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացին.
18) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տարիքային և անհատական առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքի կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհուրդներ է տալիս ուսուցիչներին և մանկավարժական մյուս աշխատողներին, ծնողներին.
19) որպես մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամ՝ մասնակցում է սովորողների ԱՈՒՊ-ների մշակմանը՝ հաշվի առնելով նրանց զարգացման առանձնահատկությունները, կրթական կարիքները և հնարավորությունները, ծնողների առաջարկությունները.
20) առաջարկություններ է անում ուսուցման գործընթացում բազմազան մեթոդներ, այլընտրանքային մոտեցումներ և լրացուցիչ ռեսուրսներ կիրառելու վերաբերյալ.
21) աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարում է համապատասխան փաստաթղթեր, անհրաժեշտության դեպքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն.
22) առաջարկություններ է անում ուսուցման ձևերը բազմազանեցնելու, լրացուցիչ ռեսուրսներ և այլընտրանքային մոտեցումներ կիրառելու վերաբերյալ․
23) ապահովում է, որ սովորողներն ակտիվորեն մասնակցեն կրթական գործընթացներին, ձեռք բերեն ինքնորոշման հմտություններ, կարողանան սահմանել իրենց նպատակներն ու խնդիրները.
24) կազմակերպում և իրականացնում է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի մասնագիտացված ուղղվածությանը համապատասխան հանրային իրազեկման և շահերի պաշտպանության գործողություններ․
25) համագործակցում է այլ կրթական հաստատությունների, ծնողների, հասարակական կազմակերպությունների, հիվանդանոցների և հաշմանդամություն ունեցող անձանց միությունների հետ։
26) իրականացնում է տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ։
2. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի գիտելիքներին ներկայացվող ընդհանրական պահանջները՝
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ռազմավարությունների և գործիքների մասին, որոնք օգտագործվում են Word-ի տեքստը բրայլյան տառադարձելու համար և հակառակը․
3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին և կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը, առարկայական չափորոշիչները և իր պաշտոնային պարտականություններին վերաբերող՝ համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր.
բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.
գ. աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, սովորողների կյանքի և առողջության պահպանման կանոնները:
3. Որակավորման նվազագույն պահանջները՝
1) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` հատուկ մանկավարժության (տիֆլոմանկավարժ) որակավորմամբ.
2) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի բրայլյան համակարգին, սկզբունքներին, կանոններին.
3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի բրայլյան համակարգի մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի մի շարք տեխնիկաների, որոնք պետք է օգտագործվեն տեսողության, ինչպես նաև տեսողության և լսողության համակցված խնդիրներ ունեցող սովորողներին աջակցություն ցուցաբերելու համար։
8. ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ (ԼՈԳՈՊԵԴ, ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՕԼԻԳՈՖՐԵՆՈՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ԱՅԼՆ՝ ԸՍՏ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ)` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հատուկ մանկավարժ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
9. ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ– սույն պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գրադարանավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
10. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ– սույն պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
11. ԼԱԲՈՐԱՆՏ նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Լաբորանտ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
«ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. Վարչատնտեսական մասի համակարգող
2. Գլխավոր հաշվապահ
3. Անձնակազմի կառավարման մասնագետ և/կամ Գործավար
4. Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)
5. Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)
6. Պարետ
7. Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)
8. Բանվոր (վերանորոգող, հյուսն)
9. Ջեռուցման համակարգի սպասարկման մասնագետ (հնոցապան)
10. Պահակ
11. Այգեպան
12. Հավաքարար
13. Լվացող-արդուկող
14. Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)
15. Գիշերային դայակ
16. Ցերեկային դայակ:
ՆԿԱՐԱԳԻՐ
«ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ` նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Վարչատնտեսական մասի համակարգող՝ հան րակրթական ուսումնական հաստատության» գլխում:
2. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ –նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գլխավոր հաշվապահ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ/ԿԱՄ ԳՈՐԾԱՎԱՐ– «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելված ի «Անձնակազմի կառավարման մասնագետ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում, «ԳՈՐԾԱՎԱՐ» պաշտոնի նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Գործավար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
4. ԲԺՇԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ)- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բժշկական սպասարկման ծառայություն իրականացնողներ (բժիշկ, բուժքույր)» գլխում:
5. ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ (ՊԱՀԵՍՏԱՊԵՏ, ՏՆՏԵՍՈՒՀԻ ԵՎ ԱՅԼՆ)- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Նյութատեխնիկական ապահովման աշխատանք կատարող (պահեստապետ, տնտեսուհի և այլն)» գլխում:
6. ՊԱՐԵՏ- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Պարետ» գլխում:
7. ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷԼԵԿՏՐԱԳԵՏ, ՍԱՆՏԵԽՆԻԿ, ՓԱԿԱՆԱԳՈՐԾ)- նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Ընթացիկ նորոգող և սպասարկող մասնագետ (էլեկտրագետ, սանտեխնիկ, փականագործ)՝ Կենտրոնի» գլխում:
8. ԲԱՆՎՈՐ (ՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ, ՀՅՈՒՍՆ)- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Բանվոր (վերանորոգող, հյուսն)» գլխում:
9. ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ՀՆՈՑԱՊԱՆ)- նկարագիրը սահմանված է որոշման N 2 հավելվածի «Մասնագետ` ջեռուցման համակարգի սպասարկման (հնոցապան` ջեռուցումն ինքնակարգավորվող համակարգով իրականացնելու դեպքում)՝ Կենտրոնի» գլխում:
10. ՊԱՀԱԿ- նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Պահակ՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
11. ԱՅԳԵՊԱՆ- նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելված-ի «Այգեպան՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
12. ՀԱՎԱՔԱՐԱՐ - նկարագիրը սահմանված է որոշման N 1 հավելվածի «Հավաքարար՝ հանրակրթական ուսումնական հաստատության» գլխում:
13. ԼՎԱՑՈՂ-ԱՐԴՈՒԿՈՂ- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Լվացող-արդուկող» գլխում:
14. ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ (ԱՎԱԳ-ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՐԱՐ, ԽՈՀԱՆՈՑԻ ԱՇԽԱՏՈՂ)- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Սննդի կազմակերպման և տրամադրման աշխատանքներ իրականացնողներ (ավագ-խոհարար, խոհարար, խոհանոցի աշխատող)» գլխում:
15. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԱՅԱԿ- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Գիշերային դայակ» գլխում:
16. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԴԱՅԱԿ- նկարագիրը սահմանված է որոշման N 4 հավելվածի «Ցերեկային դայակ» գլխում:»։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|