Գլխավոր տեղեկություն
Համար
N 242-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.11.2024
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.11.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

19 նոյեմբերի 2024 թ.

N 242-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրով ձեռք բերված, 1,416,800,000.00 (մեկ միլիարդ չորս հարյուր տասնվեց միլիոն ութ հարյուր հազար դրամ) ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 14 հատ Zhongtong bus LCK6126EVG մակնիշի տրոլեյբուսները սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Երևանի քաղաքապետին՝ ապահովել «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ նվիրատվության պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի կնքումը:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. նոյեմբերի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան