Գլխավոր տեղեկություն
Համար
N 1752-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1752-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 797-Ն որոշմամբ հաստատված hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետի 3-րդ ենթակետում «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հաշվետու ժամանակահատվածում վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար հաշվարկված տույժերի հանրագումարը չի գերազանցում 1 մլն. դրամը.».

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ հայտնաբերված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին): Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակահատվածի համար անձի կողմից հաշվարկների (հայտարարագրերի) (այդ թվում` ճշտված) ներկայացումը, որոնցով առաջացել են լրացուցիչ պարտավորություններ կամ առաջացել են հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումներ: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հայտնաբերված իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումների հանրագումարը չի գերազանցում անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը.».

3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին և 4․2-րդ ենթակետերով՝

«4.1) մաքսային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների, ինչպես նաև իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների (այդ թվում` տուգանքների) բացակայություն: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 306-րդ, 307-րդ, 308-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ հոդվածներով, 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումներից տարբերվող՝ այլ իրավախախտումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վարչական ակտերով առաջադրված, ինչպես նաև իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտման մասով սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե մաքսային կանոնների խախտման հետևանքով անձին վարչական ակտերով առաջադրված, ինչպես նաև լրացուցիչ առաջացած պարտավորության գումարը չի գերազանցում 500 հազար դրամը.

4.2) հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետություն արտահանվող «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում ապրանքների չհայտարարագրման կամ ոչ ճիշտ հայտարարագրման դեպքերի բացակայություն: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե չհայտարարագրված կամ ոչ ճիշտ հայտարարագրված ապրանքի քաշը չի գերազանցում 50 կգ-ը, իսկ արժեքը չի գերազանցում 500 հազար դրամը:».

4) 3-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

5) 3-րդ կետի 7-րդ ենթակետը «քրեական օրենսգրքի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով.

6) 3-րդ կետի 8-րդ ենթակետում «մաքսային արժեքով ապրանքների ներմուծման կամ արտահանման» բառերը փոխարինել «արժեքով ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով.

7) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) անձի տնօրենի, անհատ ձեռնարկատիրոջ, գլխավոր հաշվապահի (հաշվապահի), ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հիմնադրի, բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող բաժնետիրոջ՝ տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու բացակայություն.

10) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում անձը պետք է ներկայացրած լինի հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է։».

8) 4-րդ կետից հանել «, 5-րդ» բառը.

9) 8-րդ կետը «մաքսային մարմինը» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով» բառերով.

10) 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

11) 11-րդ կետում «15» թիվը փոխարինել «30» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

07.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2024 թվական: