ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1844-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ, լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝
1) «Վիռամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2024 թվականի ապրիլի 11-ին կնքված N ՏԿԵՆ-ԳՀԾՁԲ-2024/5Փ ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված՝ Մ-7, /Մ-3/ - Սպիտակ – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ4+500-ում գտնվող Նալբանդի թունելի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների կատարման համար կնքել համաձայնագիր.
2) փոփոխություն կատարելու «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2023 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2023/34Շ-2 պայմանագրում՝ ավելացնելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալները՝ պայմանագրի ընդհանուր գնի 12.7 տոկոսից ոչ ավելի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.
3) «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2023 թվականի հունվարի 16-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2022/35Շ-5 և «Եվրոասֆալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2023 թվականի մայիսի 25-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/2Շ-5 պայմանագրերի կատարման արդյունքներն ընդունել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 110-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 նոյեմբերի 2024 թվական: