ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի հունիսի 24-ին
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «Բաժնետիրական ընկերություններն իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրի վարումը պարտավոր են հանձնել`» բառերը փոխարինել «Ընկերություններին արգելվում է անձամբ վարել իրենց թողարկած բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, և դրանց ռեեստրի վարումը նրանց կողմից պետք է հանձնվի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով իրենց հետ փոխկապակցված անձ չհամարվող» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|