ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 978-Լ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1-ին կետով՝
1. Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել՝
1) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի փորձաքննական հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի, և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննական հանձնաժողով` համաձայն N 3 հավելվածի, և հաստատել դրա աշխատակարգը՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանձնաժողովների նախագահն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ հաստատել հանձնաժողովների անհատական կազմը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի փետրվարի 7-ի «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» N 101-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու պահից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 978-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Համապատասխան մարզպետ
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
Համապատասխան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
«Հայաստանի շինարարների միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)
«Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպություն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 978-Լ որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով։
3. Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են «Քաղաքաշինության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակներն են`
1) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերին առնչվող խնդիրների քննարկումը, քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացումն ու եզրակացության կազմումը.
2) համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմում ներառելու համար.
3) ընտրված նախագծային լուծումների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումը:
5. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ շահագրգիռ մարմինների կարծիքների ձևավորումը.
2) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը.
3) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանն առնչվող այլ խնդիրներ:
6. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) պետական կառավարման համակարգի մարմինների և համայնքների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում.
2) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծային փաստաթղթերի մշակման փուլերի քննարկման միջոցով:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով` քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման հետ կապված հարցերի քննարկման համար սույն աշխատակարգով նախատեսված ժամկետներում:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
9. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
10. Նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում՝ էլեկտրոնային) եղանակով:
11. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի անդամների փոփոխության դեպքում տվյալ գերատեսչությունը պարտավոր է առնվազն 3 օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել հանձնաժողովի քարտուղարին։
12. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը:
13. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով, հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ:
14. Նիստը հարցման միջոցով անցկացնելու դեպքում հանձնաժողովում ընդգրկված մարմինների (այսուհետ նաև գերատեսչություն) եզրակացությունը համարվում է ստացված, եթե այն ներառվել է համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:
15. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, անհրաժեշտության դեպքում նաև պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:
16. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև համապատասխան մարզպետարանների, համայնքների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
17. Հանձնաժողովի նիստերին խորհրդատուի կարգավիճակով կարող են հրավիրվել նիստի oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, ոլորտի մասնագիտական, փորձագիտական եզրակացություն տված, բնագավառի փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
18. Անհրաժեշտության դեպքում նիստերը հեռավար եղանակով անցկացվելու դեպքում նախագծային փաթեթն ստանալու հաջորդ օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն չներկայացնելու դեպքում հանձնաժողովի անդամի եզրակացությունը համարվում է դրական:
19. Հանձնաժողովի անդամները մինչև նիստի անցկացման օրը կամ նիստի օրը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացնում են գրավոր եզրակացություն:
20. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ տրամադրել դրական եզրակացություն, իսկ բացասական գրավոր եզրակացությունների առկայության դեպքում նախագծային փաթեթը վերադարձվում է լրամշակման՝ տրամադրելով բացասական գրավոր եզրակացությունները:
21. Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը լրամշակվելուց հետո կրկին ներկայացվում են կոմիտե՝ համաձայնեցման, որի դեպքում նշված փաստաթղթերի շրջանառությունը կատարվում է սույն աշխատակարգով նախատեսված ժամկետներում։
22. Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը համապատասխան համայնքի ղեկավարի (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետի) կողմից քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված լրիվ ծավալով:
23. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների (լիցենզավորված կազմակերպության կողմից տրված քաղաքաշինական և ինժեներաերկրաբանական եզրակացությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պետական փորձաքննական եզրակացությունը) և հանձնաժողովում ընդգրկված բոլոր շահագրգիռ մարմինների դրական եզրակացությունների առկայության դեպքում, նիuտի արձանագրությունը կազմելուց հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կոմիտեն դիմումատուին է տրամադրում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր ոլորտի մասով մեկ գրավոր եզրակացություն, իսկ բացասական քվեարկելիս պարտավոր է նշել հիմքը՝ հղում կատարելով իրավական ակտին: Առանց իրավական ակտի հղման, չպատճառաբանված բացասական քվեարկությունը համարվում է դրական:
24. Հանձնաժողովի դրական եզրակացությունը տրվում է սույն հավելվածի ձևին համապատասխան:
4. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը։
26. Հանձնաժողովի նիuտի արձանագրությունը (1 օրինակից) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է հանձնաժողովի քարտուղարը:
27. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ նշվում են՝
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսվելու և ավարտվելու ժամը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները, ազգանունները և պաշտոնները (առկայության դեպքում).
4) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները.
5) ընդունված աշխատակարգային որոշումները։
28. Արձանագրությունը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:
29. Հանձնաժողովի եզրակացությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են կոմիտեի www.minurban.am պաշտոնական ինտերնետային կայքում:
30. Համայնքը հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները և կազմված եզրակացությունները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
31. Հանձնաժողովի նախագահը՝
1) հաստատում է հանձնաժողովի օրակարգը.
2) որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը, հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխատակարգային որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան գրավոր ցուցումներ.
4) հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորվելու դեպքում հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացության կազմման համար.
5) հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է համապատասխան համայնքի ղեկավարին (համակցված փաստաթղթի դեպքում՝ համապատասխան մարզպետին)՝ նախագիծն օրենքով սահմանված կարգով հաստատման ներկայացնելու նպատակով։
32. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) կարող է նիստի oրակարգում ներառված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ.
3) հանձնաժողովի նիստերի ընթացքում կամ էլեկտրոնային հարցման եղանակով քննարկվող հարցերի վերաբերյալ իր ոլորտի մասով 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է համապատասխան իրավական ակտերի կոնկրետ դրույթներին հղումներ պարունակող բանավոր և (կամ) գրավոր կարծիքներ.
4) նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր.
5) նիստի օրակարգում ընդգրկված նախագծի վերաբերյալ իր գերատեսչության կողմից դիտողությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նիստի ընթացքում կարող է ներկայացնել նախագծի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, իսկ առարկությունների դեպքում նիստից հետո դրանք լրացուցիչ քննարկել իր կողմից ներկայացվող գերատեսչությունում և պաշտոնական գրությամբ ներկայացնել գերատեսչության վերջնական դիրքորոշումը՝ համապատասխան հիմնավորումներով: Հանձնաժողովի նիuտերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կարծիք և (կամ) նախօրոք գրավոր ներկայացրած կարծիքի շրջանակներում բարձրացնել լրացուցիչ հարցադրումներ: Բանավոր կարծիքն արձանագրվում է, իսկ գրավորը՝ կցվում է արձանագրությանը.
6) փորձաքննության համար ներկայացված նյութերի վերաբերյալ՝ դրանք ստանալու հաջորդ օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն։ Եզրակացություն չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական, իսկ եթե գրավոր տեղեկացնում է կոմիտեին համաձայնեցումը լրացուցիչ 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու վերաբերյալ, ապա նշված ժամկետում եզրակացությունը չներկայացնելու դեպքում, այն ևս համարվում է դրական.
7) ով ներկայացրել է դիտողություններ կամ բացասական եզրակացություն, լրամշակված քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը կրկին ստանալու դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն, իսկ եզրակացություն չներկայացնելու դեպքում, վերջինիս եզրակացությունը համարվում է դրական։
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
33. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը։
34. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.
2) էլեկտրոնային հարցումների եղանակով նիստերի անցկացման դեպքում արձանագրություն չի կազմում.
3) նիստի անցկացման օրվա մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին և տրամադրում է նիստի օրակարգը.
4) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստից առնվազն 15 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով տրամադրում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթը.
5) ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը, զեկուցում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր կարծիքների (եզրակացությունների) մասին.
6) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է նիuտի արձանագրությունը (1 օրինակից), որը uտորագրվում է հանձնաժողովի նախագահի և իր կողմից.
7) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
35. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետը, իսկ բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինողը:
Ձև
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(այսուհետ՝ հանձնաժողով)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____________________
հերթական համարը
________ ____________________ քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ
1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն` __________ ________________ քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերին։
2. Հիմք ընդունելով սույն եզրակացությունը՝ ___________________ համայնքների ղեկավարներին առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել ավագանիների հաստատմանը (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի դեպքում հաստատել նաև _______________ մարզպետի համապատասխան որոշմամբ):
3. Հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հանձնաժողովի նախագահ` |
||
ստորագրություն |
անուն, ազգանուն | |
Հանձնաժողովի քարտուղար` |
||
ստորագրություն |
անուն, ազգանուն |
Երևան, «____» «_______________» 20 թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 978-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (անհրաժեշտության դեպքում)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե (անհրաժեշտության դեպքում)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ վարչապետի N 978-Լ որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները։
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն աշխատակարգով։
3. Քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության պարտադիր ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով ամրագրված օբյեկտները:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի նպատակներն են`
1) ճարտարապետաշինարարական նախագծերին առնչվող խնդիրների քննարկումը, ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացումն ու եզրակացության կազմումը.
2) համապատասխան պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը՝ ճարտարապետաշինարարական նախագծերի կազմում ներառելու համար.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիա) օբյեկտների նկատմամբ սահմանված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության աշխատանքների գործառույթի իրականացումը և արդյունքների ամփոփումը (եզրակացության տրամադրումը)։
5. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության համակողմանի քննարկումը և դրանց վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից տրված եզրակացությունների ամփոփումը.
2) ճարտարապետաշինարարական նախագծերի ոլորտային խնդիրների ներառման ապահովումը, ինչպես նաև տարբեր ոլորտներին վերաբերող դրույթների փոխհամաձայնեցումը.
3) ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանն առնչվող այլ խնդիրներ:
6. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) պետական կառավարման համակարգի մարմինների և համայնքների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը ճարտարապետաշինարարական նախագծերում.
2) ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացումը` անհրաժեշտության դեպքում նաև նախագծման փուլում փաստաթղթերի միջանկյալ քննարկումը (կարծիքի տրամադրումը).
3) փոփոխված ճարտարապետաշինարարական նախագծերի կրկնակի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացումը՝ առանձին դեպքերում նաև նախագծային փաստաթղթերը կրկնակի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ քննարկումը (կարծիքի տրամադրումը):
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, ներկայացված նախագծային փաստաթղթերի և դրանց վերաբերյալ ստացած եզրակացությունների քննարկման և ամփոփման համար՝ սույն աշխատակարգով նախատեսված ժամկետներում:
8. Հանձնաժողովի նիստերը վարում է hանձնաժողովի նախագահը, իսկ hանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է hանձնաժողովի նախագահի տեղակալը:
9. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են hանձնաժողովի նախագահի կողմից հաuտատված oրակարգով:
10. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում hանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում՝ էլեկտրոնային) եղանակով։
11. Հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։ Հանձնաժողովի անդամների փոփոխության դեպքում տվյալ գերատեսչությունը պարտավոր է առնվազն 3 օրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել հանձնաժողովի քարտուղարին։
12. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը:
13. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով, հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ պետական ծրագրերի նախագծերի դեպքում նաև առցանց եղանակով (հանձնաժողովի անդամին նախագծային փաթեթը սահմանված կարգով ներկայացնելուց հետո 5 օրվա ընթացքում)։
14. Նիստը հարցման միջոցով անցկացնելու դեպքում հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների եզրակացությունը համարվում է ստացված, եթե այն ներառվել է համապատասխան գերատեսչության ղեկավարի կողմից ստորագրված փաստաթղթում:
15. Հանձնաժողովի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նախագծի պատվիրատուն, նախագծի հեղինակ ճարտարապետը, նախագծի պարզ փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձը:
16. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև համապատասխան մարզպետարանների, համայնքների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
17. Հանձնաժողովի նիստերին խորհրդատուի կարգավիճակով կարող են հրավիրվել նիստի oրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, ոլորտի մասնագիտական, փորձագիտական եզրակացություն տված, բնագավառի փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք՝ նախագահի համաձայնությամբ:
18. Անհրաժեշտության դեպքում նիստերը հեռավար եղանակով անցկացվելու դեպքում նախագծային փաթեթն ստանալու հաջորդ օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն չտրամադրելու դեպքում, եթե լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված ժամկետը չի երկարաձգվել, հանձնաժողովի անդամի եզրակացությունը համարվում է դրական, ընդ որում սույն կետով սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրված բացասական եզրակացության հետևանքով առաջացած խնդիրների պատասխանատվությունը կրում է տվյալ անդամը (գերատեսչությունը)։
19. Հանձնաժողովի անդամները մինչև նիստի անցկացման օրը կամ նիստի օրը ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացնում են գրավոր եզրակացություն:
20. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին կամ նախագծող կազմակերպությանը տրամադրել դրական եզրակացություն, իսկ բացասական գրավոր եզրակացությունների առկայության դեպքում նախագծային փաթեթը վերադարձվում է լրամշակման (բացառությամբ սույն աշխատակարգի 25-րդ կետով նախատեսված դեպքի)՝ տրամադրելով բացասական գրավոր եզրակացությունները։
21. Ճարտարապետաշինարարական նախագծերը լրամշակվելուց հետո կրկին ներկայացվում են կոմիտե՝ համաձայնեցման, որի դեպքում նշված փաստաթղթերի շրջանառությունը կատարվում է սույն աշխատակարգով նախատեսված ժամկետներում։
22. Ճարտարապետաշինարարական նախագծերը պատվիրատուի կողմից քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով նախատեսված լրիվ ծավալով։
23. Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է՝
1) համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV գլխի NN 3 և 4, V գլխի N 9 աղյուսակների պահանջներին.
2) ունենան համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացված պարզ փորձաքննության եզրակացություն, որը երաշխավորում է նախագծերի համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ ինսոլացիոն հաշվարկներ (որի համար պատասխանատվությունը կրում է հաշվարկ իրականացնող անձը).
3) մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, Փի Դի Էֆ (PDF առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ), իսկ քարտեզագրական, չափագրման և նախագծային փաստաթղթերը՝ վեկտորային dxf կամ shp ձևաչափով, կոմիտեի պաշտոնական info@minurban.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով, կամ 9 օրինակ էլեկտրոնային կրիչներով կամ, անհրաժեշտության դեպքում, նաև տպագիր՝ մեկ օրինակ (փաստաթղթերը ներկայացնելու օրինակելի ձևը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում)։ Փաստաթղթերին կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն կամ նախագծող կազմակերպությունը հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը (լրակազմությունը).
4) նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) 23-րդ «Միջանկյալ համաձայնեցումներ» կետով նշված շահագրգիռ մարմինների (եթե այդպիսիք առկա են) կողմից տրված դրական եզրակացությունները.
5) 2025 թվականի մարտի 1-ից ներկայացվեն urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով։
24. Հանձնաժողովում ընդգրկված բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունների, այդ թվում՝ սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված պայմաններով տրամադրված, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում, նիuտի արձանագրությունը կազմելուց հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կոմիտեն դիմումատուին է տրամադրում ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր ոլորտի մասով մեկ գրավոր եզրակացություն, իսկ բացասական եզրակացություն տրամադրելիս պարտավոր է նշել հիմքը՝ հղում կատարելով իրավական ակտին: Առանց իրավական ակտին հղում անելու, չպատճառաբանված, ինչպես նաև ոլորտին չառնչվող իրավական ակտին արված հղումով բացասական եզրակացությունը համարվում է դրական:
25. Պետական համալիր փորձաքննության ներկայացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում՝ պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու դեպքում հանձնաժողովի անդամները կարող են՝ քաղաքաշինական փաստաթղթերում առկա (քաղաքաշինական ծրագրի գործընթացի իրականացման ընթացքում հնարավոր շտկման կամ լրացման ենթակա) թերությունների կամ անհամապատասխանությունների պարագայում տրամադրել դրական եզրակացություն՝ քվեաթերթիկին կցելով արձանագրված թերությունների կամ անհամապատասխանությունների նկարագիրը, պայմանով, որ ծրագրի պատվիրատուի կողմից կներկայացվի դրանց շտկման վերաբերյալ գրավոր երաշխավորագիր և ժամանակացույց: Ընդ որում, կախված արձանագրված թերության կամ անհամապատասխանության բովանդակությունից, հանձնաժողովի կողմից սահմանվում են դրանց շտկման կամ վերացման հետևյալ ժամանակահատվածները, որոնց պետք է համապատասխանի պատվիրատուի կողմից ներկայացվող ժամանակացույցը՝
1) մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը.
2) շինարարական աշխատանքների ընթացքում՝ նշելով կոնկրետ փուլը.
3) մինչև ավարտական հանձնաժողովի ձևավորումը.
4) հանձնաժողովի կողմից որոշված այլ ժամկետ:
26. Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով ներկայացված փաթեթում՝ կոմիտեի գործառույթներին առնչվող, սակայն միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամների գործառույթներին առնչություն չունեցող փաստաթղթերի բացակայության պարագայում (կախված բացակայող փաստաթղթի տեսակից) կոմիտեն կարող է շրջանառել՝ զուգահեռաբար հայտատուից պահանջելով բացակայող փաստաթղթերը:
27. Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված փաթեթում՝ նախագծի վերաբերյալ մատակարար կազմակերպությունների կողմից տրամադրված դրական կարծիքի առկայության և (կամ) համաձայնեցված լինելու պարագայում, հանձնաժողովի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից փաթեթը լրացուցիչ կարծիքի տվյալ կազմակերպություններին չի ուղարկվում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մատակարար կազմակերպությունների կողմից տրամադրված կարծիքներում առկա են այնպիսի պայմաններ, որոնք առաջացնում են լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն։
28. Հանձնաժողովի դրական եզրակացությունը տրվում է սույն հավելվածի ձևին համապատասխան:
4. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
29. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը։
30. Հանձնաժողովի նիuտի արձանագրությունը (1 օրինակից) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է հանձնաժողովի քարտուղարը:
31. Հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ նշվում են՝
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսվելու և ավարտվելու ժամը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները, ազգանունները և պաշտոնները (առկայության դեպքում).
4) ճարտարապետաշինարարական նախագծերի վերաբերյալ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները.
5) ընդունված աշխատակարգային որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը։
32. Արձանագրությունը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:
33. Հանձնաժողովի եզրակացությունները 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են կոմիտեի www.minurban.am պաշտոնական ինտերնետային կայքում:
34. Համայնքը հանձնաժողովի նիստերում ընդունված աշխատակարգային որոշումները և կազմված եզրակացությունները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
35. Հանձնաժողովի նախագահը`
1) հաստատում է հանձնաժողովի օրակարգը.
2) որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը, նախագահում է հանձնաժողովի նիստերը.
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված աշխատակարգային որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան գրավոր ցուցումներ.
4) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիuտերը.
5) հանձնաժողովի բոլոր անդամների դրական եզրակացությունների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կազմված ճարտարապետաշինարարական նախագծերի պետական համալիր փորձաքննության եզրակացությունը.
6) հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին կամ նախագծող կազմակերպությանը։
36. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) կարող է նիստի oրակարգում ներառված հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ.
3) նիստի օրակարգում ընդգրկված նախագծի վերաբերյալ իր գերատեսչության կողմից դիտողությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նիստի ընթացքում կարող է ներկայացնել նախագծի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, իսկ առարկությունների դեպքում նիստից հետո դրանք լրացուցիչ քննարկել իր կողմից ներկայացվող գերատեսչությունում և պաշտոնական գրությամբ ներկայացնել գերատեսչության վերջնական դիրքորոշումը՝ համապատասխան հիմնավորումներով: Հանձնաժողովի նիuտերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կարծիք և (կամ) նախօրոք գրավոր ներկայացրած կարծիքի շրջանակներում բարձրացնել լրացուցիչ հարցադրումներ: Բանավոր կարծիքն արձանագրվում է, իսկ գրավորը՝ կցվում է արձանագրությանը.
4) մասնակցում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը, որի արդյունքում ստացված որոշումների ընդունման համար ստորագրում է քվեաթերթիկը.
5) հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ արված առաջարկությունների հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի նիստի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից ներկայացվող գերատեսչության գրավոր եզրակացությունը, որը կցվում է արձանագրությանը.
6) փորձաքննության համար ներկայացված նյութերի վերաբերյալ 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն, եզրակացություն չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական, իսկ եթե գրավոր տեղեկացնում է կոմիտեին եզրակացությունը լրացուցիչ 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու վերաբերյալ, ապա նշված ժամկետում եզրակացությունը չներկայացնելու դեպքում, այն ևս համարվում է դրական.
7) դիտողություններ կամ բացասական եզրակացություն տրամադրած անդամը լրամշակված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը կրկին ստանալու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է եզրակացություն, իսկ եզրակացություն չներկայացնելու դեպքում հանձնաժողովի անդամի եզրակացությունը համարվում է դրական, ընդ որում սույն կետով սահմանված ժամկետների խախտմամբ տրամադրված բացասական եզրակացության հետևանքով առաջացած խնդիրների (եթե այդպիսիք լինեն) պատասխանատվությունը կրում է հանձնաժողովի կազմում ընդգրկված տվյալ անդամը (գերատեսչությունը).
8) լրամշակված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը կրկին ստանալու դեպքում՝ հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, հնարավոր է ուղարկել միայն նախագծային փաստաթղթերի վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրած անդամին (անդամներին), եթե նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխություններն ու լրացումները չեն առնչվում հանձնաժողովում ընդգրկված այլ գերատեսչությունների գործառույթներին։
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
37. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով՝
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.
2) էլեկտրոնային հարցումների եղանակով նիստերի անցկացման դեպքում արձանագրություն չի կազմում.
3) նիստի անցկացման օրվա մասին առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին և տրամադրում է նիստի օրակարգը.
4) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով տրամադրում է ճարտարապետաշինարարական նախագծերի պետական համալիր փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթը.
5) ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը, զեկուցում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր եզրակացությունները.
6) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կազմում է նիuտի արձանագրությունը (1 օրինակից), որը uտորագրվում է հանձնաժողովի նախագահի և իր կողմից.
7) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
38. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է կոմիտեի համապատասխան մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման բաժնի պետը, իսկ բաժնի պետի բացակայության դեպքում՝ նրան փոխարինողը:
Ձև
|
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(այսուհետ` հանձնաժողով)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _________________
հերթական համարը
----------------------- հասցեում --------կառուցապատման աշխատանքային նախագիծը ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթարկելու վերաբերյալ
Հանձնաժողովը ---------------------հասցեում ---- կառուցապատման աշխատանքային նախագծի ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությանը տալիս է դրական եզրակացություն:
Կառուցապատման գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
Օբյեկտի տվյալները և ցուցանիշները.
1) օբյեկտի անվանումը ----------
2) ճարտարապետահատակագծային առաջադրանք N --------- տրված --/--/--թ.
3) օբյեկտի հարկայնությունը----------
4) նախագծային կազմակերպության անվանումը (արտոնագրի համարը)----------
5) կառուցապատողի անվանումը ----------
Հանձնաժողովի նախագահ` |
||
ստորագրություն | ||
Հանձնաժողովի քարտուղար` |
||
ստորագրություն |
Երևան, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե --/--/-- թ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|