Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 797-Ն

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 188-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 797-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ` անձ) օրինապահության հավաստագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Անձի օրինապահության հավաստագրի (այսուհետ` օրինապահության հավաստագիր) տրամադրումը սույն կարգով նախատեսված հաշվետու ժամանակահատվածում անձանց օրինապահության վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնական հավաստումն է։

3. Օրինապահության հավաստագիրը տրամադրվում է անձի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` հաշվետու ժամանակահատված) հետևյալ չափանիշների միաժամանակյա բավարարման դեպքում՝

1) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ և հաշվետու ժամանակահատվածի բոլոր օրերին անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող.

2) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի մոտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով ժամկետանց պարտավորությունների (հարկի, տուրքի, վճարի, տույժի, տուգանքի, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարների) բացակայություն.

3) հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) եկամուտների գծով մաքսատուրքերի, հարկերի, տուրքերի և (կամ) այլ պարտադիր վճարների` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարում: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հաշվետու ժամանակահատվածում վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար հաշվարկված տույժերի հանրագումարը չի գերազանցում 1 մլն. դրամը.

4) հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների բացակայություն (այդ թվում, երբ հայտնաբերված իրավախախտումը վերաբերում է դիտարկվող ժամանակահատվածից տարբերվող ժամանակահատվածին): Սույն չափանիշի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և թեմատիկ ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող (ուսումնասիրվող) ժամանակահատվածի համար անձի կողմից հաշվարկների (հայտարարագրերի) (այդ թվում` ճշտված) ներկայացումը, որոնցով առաջացել են լրացուցիչ պարտավորություններ կամ առաջացել են հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումներ: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե հայտնաբերված իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցումների հանրագումարը չի գերազանցում անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը.

4.1) մաքսային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ հաշվետու ժամանակահատվածում կազմված անբողոքարկելի դարձած վարչական ակտերով արձանագրած իրավախախտումների, ինչպես նաև իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների (այդ թվում` տուգանքների) բացակայություն: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 306-րդ, 307-րդ, 308-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ, 315-րդ հոդվածներով, 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումներից տարբերվող՝ այլ իրավախախտումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վարչական ակտերով առաջադրված, ինչպես նաև իրավախախտումների արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում անձի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում արտացոլված ավելացված արժեքի հարկով հարկման բազայի 0.8 %-ը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտման մասով սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե մաքսային կանոնների խախտման հետևանքով անձին վարչական ակտերով առաջադրված, ինչպես նաև լրացուցիչ առաջացած պարտավորության գումարը չի գերազանցում 500 հազար դրամը.

4.2) հաշվետու ժամանակահատվածում անձի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունից եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ պետություն արտահանվող «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում ապրանքների չհայտարարագրման կամ ոչ ճիշտ հայտարարագրման դեպքերի բացակայություն: Սույն ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե չհայտարարագրված կամ ոչ ճիշտ հայտարարագրված ապրանքի քաշը չի գերազանցում 50 կգ-ը, իսկ արժեքը չի գերազանցում 500 հազար դրամը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.24 N 1752-Ն)

6) (ենթակետն ուժը կորցրել է 07.11.24 N 1752-Ն)

7) սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների և (կամ) մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթի բացակայություն.

8) հաշվետու ժամանակահատվածի ընթացքում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի կողմից առնվազն 300 մլն ՀՀ դրամ արժեքով ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման գործունեության իրականացում.

9) անձի տնօրենի, անհատ ձեռնարկատիրոջ, գլխավոր հաշվապահի (հաշվապահի), ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հիմնադրի, բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող բաժնետիրոջ՝ տնտեսական հանցագործությունների, ինչպես նաև մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության ենթարկված լինելու բացակայություն.

10) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում անձը պետք է ներկայացրած լինի հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները, հայտարարագրերը, հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները, որոնց ներկայացման ժամկետը լրացել է։

(3-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 07.11.24 N 1752-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված չափանիշների բավարարելու պահանջների գնահատումը ներառում է նաև սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկ վճարողի՝ փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

(4-րդ կետը փոփ. 07.11.24 N 1752-Ն)

5. Օրինապահության հավաստագիրը գործում է տրամադրման օրվանից մինչև հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը։

6. Օրինապահության հավաստագիր ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացման և պարզեցման նպատակով կարող են սահմանվել պարզեցված ընթացակարգեր, որոնց ցանկը և կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

7. Օրինապահության հավաստագրի գործողությունը դադարում է նախքան սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի լրանալը՝ օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո անձի կողմից հավաստագրի տրամադրման համար սույն կարգի 3-րդ կետով սահմանված չափանիշներից որևէ մեկի չպահպանման հանգամանքի՝ մաքսային մարմնի կողմից բացահայտման օրվանից։

8. Օրինապահության հավաստագրի գործողության դադարեցման դեպքում մաքսային մարմնի կողմից կայացվում է հավաստագրի դադարեցման վերաբերյալ որոշում, ինչի մասին որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինը էլեկտրոնային եղանակով ծանուցում է անձին։

(8-րդ կետը լրաց. 07.11.24 N 1752-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 07.11.24 N 1752-Ն)

10. Օրինապահության հավաստագիր ստանալու համար անձն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան։

11. Մաքսային մարմինը սույն կարգի 10-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը սույն որոշման պահանջներին և բավարարելու դեպքում անձին տրամադրվում է օրինապահության հավաստագիր՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան, իսկ չբավարարելու դեպքում հավաստագրի տրամադրումը մերժվում է՝ տեղեկացնելով մերժման հիմքերի վերաբերյալ։

(11-րդ կետը փոփ. 07.11.24 N 1752-Ն)

12. Օրինապահության հավաստագիրն անձի ցանկությամբ տրամադրվում է նաև ռուսերենով կամ անգլերենով՝ սույն կարգի N 2 ձևին համապատասխան։

13. Օրինապահության հավաստագրի տրամադրումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում օրինապահության հավաստագիր ստացած անձանց ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

2.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

3.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)

 

4.

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի գործունեության հասցեն

 

5․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի հեռախոսահամարը

 

6․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող

անձի էլեկտրոնային փոստի հասցեն

 

7․

Հավաստագրի տրամադրման լեզուն (նշել համապատասխան լեզվով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը

և ազգանունը)

Անգլերեն

Ռուսերեն

   

8․

Հավաստագրի ստացման եղանակը

Փոստ

Առձեռն

Էլեկտրոնային եղանակով

     

9․

Գործունեության տեսակը

ՏԳՏ դասակարգիչ

(5 նիշ) Բաժին/ Հատված/ Խումբ/ Դաս/ Ենթադաս

Գործունեության ոլորտը

Տեսակարար կշիռը, (%)

     

10․

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձին ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն փոխկապակցված ճանաչված անձի

Անվանումը, իրավական տեսակը

ՀՎՀՀ

Փոխկապակցվածության

Հիմքը

Ամսաթիվը

       

 

Սույնով հավաստում եմ, որ դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրը ներառող ժամանակահատվածում փաստացի գործունեության արդյունքներով իրավախախտումներ թույլ չեմ տվել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորություններ չունեմ, մաքսային մարմին ներկայացված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ուստի խնդրում եմ տրամադրել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր և այն հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում՝

 

Դիմումատու՝

 

 

____________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՕՐԻՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_23490

 

COMPLIANCE CERTIFICATE FORM

 

Ներմուծեք նկարագրությունը_23491

 

ФОРМА СЕРТИФИКАТA ЗАКОНОПОСЛУШНОСТИ

 

Ներմուծեք նկարագրությունը_23492

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 07.11.24 N 1752-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2024 թվական: