Գլխավոր տեղեկություն
Համար
N 1737-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 նոյեմբերի 2024 թվականի N 1737-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վայոց ձորի մարզ, համայնք Վայք, գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք 2/1 հասցեում գտնվող՝ 0․12 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք 1, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04062024-10-0025) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում այն պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի գյուղ Մարտիրոս, 1-ին փողոց, 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող՝ 1628 քառ. մետր մակերեսով մշակույթի տան, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0․7 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք 2, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 01072024-10-0010) հետ միավորելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Մարտիրոս գյուղում կրթահամալիր (այսուհետ՝ կրթահամալիր) կառուցելու նպատակով։

2․ Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել սույն որոշման 1-ին կետում նշված գույք 1-ը և գույք 2-ը՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր.

3) կրթահամալիրի կառուցումից հետո համապատասխան փաստաթղթերի փաթեթը (կրթահամալիրի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կոմիտե ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ կրթահամալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների ապահովման ուղղությամբ.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կրթահամալիրի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

07.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան