ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4176-Ա |
«29» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 29.10.2024թ. հ. 4176-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Նիկոլայ Ալիխանյան |
Սպենդիարով փողոց, հ.1 շենք, հ.12ա |
վերնահարկ |
Նիկոլայ Ալիխանյանին սեփականության իրավունքով պատկանող, Սպենդիարով փողոցի հ.1 շենքի հ.12ա հասցեում գտնվող վերնահարկին /սեփ. վկ. հ.2569495/ տրամադրել հասցե՝ Ալ. Սպենդիարյան փողոց, հ.1 շենք, հ.12/1 |
01063GTYMDKP |
|
2 |
Մուշեղ, Արմենուհի, Անահիտ Արևշատյաններ և Գայանե Այվազյան |
Սարյան փողոց, հ.24 շենք, բն.22 |
բնակարան |
Մուշեղ, Արմենուհի, Անահիտ Արևշատյաններին և Գայանե Այվազյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ.24 շենքի հ.22 հասցեում գտնվող բնակարանին /սեփ. վկ. հ.757278/ տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.24 շենք, բն.22/1 |
01063MFZGZA6 |
|
3 |
Լևոն Գրիգորյան /լիազորված անձ/ Վրեժ Գրիգորյան /սեփականատեր/ |
Նարեկացի թաղամաս, հ.54 շենք, հ.84 |
բնակարան |
Վրեժ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Նարեկացի թաղամասի հ.54 շենքի հ.84 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29082024-01-0198, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 32.60քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նարեկացի թաղամաս, հ.54 շենք, բն.84/1 |
01023H3DGCPT |
|
4 |
Հայկ, Հովիկ, Մարիա, Վարդան,Արևիկ, Լուսիկ և Զուբետա Խաչատրյաններ |
Կ. Տիմիրյազևի /Վ. Չարբախ 6-րդ/ փողոց, հ.1ա |
բնակելի տուն |
Կ. Տիմիրյազևի փողոցի հ.1ա հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 24.07.2024թ. հ.5666 և 17.11.2009թ. հ.7410, հ.7411 և սեփականության իրավունքի հ.7409 վկայագրեր/ տրամադրել հասցե՝ Կ. Տիմիրյազևի փողոց, հ.1/1 |
01113HTE2Z9J |
|
5 |
Սոնիկ Թոռչյան, Սուսաննա, Ռուզաննա և Նաիրա Մելքոնյաններ |
Լևոն Հայրապետյան /Ն. Շենգավիթ 4-րդ/ փողոց, հ.34բ |
բնակելի տուն |
Սոնիկ Թոռչյանին, Սուսաննա, Ռուզաննա և Նաիրա Մելքոնյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Լևոն Հայրապետյան /Ն. Շենգավիթ 4-րդ/ փողոցի հ.34բ հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1509018/ տրամադրել հասցե՝ Լևոն Հայրապետյան փողոց, հ.34/2 |
01113WKZQ5J2 |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |