ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2024 թվականի N 1811-Ա
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ՝ «071502.00.6 ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՂԻՇԵԻ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1290-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող՝ «071502.00.6 Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու նպատակով Հովհաննես Եղիշեի Սարաֆյանին (ծնվ.՝ 07.01.2005 թ.) տրված տարկետումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հեռացվելու հիմքով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1290-Ա որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 96-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|