Գլխավոր տեղեկություն
Համար
N 1806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1806-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի 2-րդ ենթակետի պահանջներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում՝ վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում՝ լրացումներ, N 1 հավելվածի NN 1, 4 և 5 աղյուսակներում՝ փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 7 աղյուսակում՝ լրացում, N 3 հավելվածի NN 1, 1․1 և 1․1․1 աղյուսակներում՝ փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 8, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 ,5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 և 20 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման N 15 հավելվածով նախատեսված 28,000․0 հազար դրամ գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել դրամաշնորհի պայմանագրի հիման վրա։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարի շրջանակներում գնման գործընթացները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված պայմանագրի և որակավորման ապահովումների փոխարեն պահանջել միակողմանի հաստատված հայտարարություն` տուժանքի ձևով:

4. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 25-ը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված նպատակով չօգտագործված կամ տնտեսված գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Թույլատրել՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին Սիսիանի (նոր բակ) «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության հետ 2024 թվականի մայիսի 14-ին կնքված N ՀՀՍՄԱ-ԳՀԱՇՁԲ-24/1-01 ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքել համաձայնագիր.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմին «ՌՈՒՖ» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ 2024 թվականի մայիսի 15-ին կնքված N ՀՀՍՄԱ-ԳՀԱՇՁԲ-24/1-02 ծածկագրով գնման պայմանագրով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների կատարման համար կնքել համաձայնագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 19

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Հավելված N 20

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1806-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: