ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4349-Ա |
«08» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱԲԿԻՐ, ՂԱՓԱՆՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.59/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աննա Գասպարյանի լ/ա Գ. Պետրոսյանի դիմումը՝ Արաբկիր, Ղափանցյան փողոցի հ.59/3 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12082022-01-0024 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23.04.24 թ. հ․ԱՏ-23042024-01-0624 տեղեկանքը և «Տիգրան Փոթիկյան» ԱՁ ընկերության կողմից տրամադրված հողամասի տեղագրական հանույթը։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ղափանցյան փողոցի հ.59/3 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1389.54քմ, որքան որ ամրագրված է վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Քննարկվող հողամասը՝ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում, իսկ ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/23922-24 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Արաբկիր, Ղափանցյան փողոցի հ.59/3 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 1389.54քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|