Գլխավոր տեղեկություն
Համար
N 533
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (05.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի N 533

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ը» ենթակետի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49 հոդվածի, Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների եկամուտների ու ծախսերի հաշվառումը և հաշվետվությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, այդ բյուջեների կատարման մեխանիզմները կատարելագործելու, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու նպատակայնությունը բարձրացնելու նպատակով`

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Գերագույն դատարանի, Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների միջոցների հաշվին պահվող հիմնարկների և կազմակերպությունների (այսուհետև` բյուջետային հիմնարկներ) բյուջետային, արտաբյուջետային և այլ բանկային հաշիվները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և այլ բանկերում 1996 թվականի հոկտեմբերի 1-ից փակվում են.

բ) բյուջետային հիմնարկների բյուջետային, արտաբյուջետային և այլ բանկային հաշիվներում 1996 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների մնացորդները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի անվամբ բացվող գանձապետական միասնական հաշվին.

գ) բյուջետային հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով սահմանված ծախսերի և դրանց միջոցով իրականացվող ծրագրերի ու միջոցառումների կատարումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական և տեղական բաժանմունքների կողմից:

2. 1996 թվականի հոկտեմբերի 1-ից բյուջետային հիմնարկների հաշիվների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական և տեղական գանձապետական բաժանմունքներում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական և տեղական բյուջեների դրամարկղային կատարման կարգը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` ձեռնարկել միջոցներ և համապատասխան հանձնարարականներ տալ Հայաստանի Հանրապետության բանկերին` սույն որոշման կատարումն ապահովելու համար:

5. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 139)

6. (կետն ուժը կորցրել է 05.03.98 N 139)

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման 2-րդ կետում «616» թիվը փոխարինել «706» թվով, իսկ «200» թիվը` «290» թվով:

8. 1996 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գանձապետական համակարգի ներդրման առաջնահերթ միջոցառումների մասին» N 368 որոշման 1, 2, 3, 7-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1996 թ.
սեպտեմբերի 25-ի N 533 որոշման


Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի գործառնական բաժանմունքի եՎ տեղական գանձապետական բաժանմունքների

(հավելվածն ուժը կորցրել է 05.03.98 N 139)