Գլխավոր տեղեկություն
Համար
N 1728-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2024 թվականի N 1728-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 473-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Գնման գործընթացներ կազմակերպելու մասին» N 473-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման նախաբանը «սահմանված ժամկետում ավարտելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև կայանի անվտանգության ապահովմանն ուղղված գնումները կազմակերպելու» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

«2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար կայանի անվտանգության ապահովմանն ուղղված՝

1) նպատակներով, կողմնորոշիչներով և անվտանգության հիմնական չափորոշիչներով, մասնավորապես, անվտանգության վրա ազդող տարրերի անվտանգության 1-ից 4-րդ դասերով կամ նախագծով, անձնագրային տվյալներով հիմնավորված ապրանքների գնման գործընթացների շրջանակներում հղումներ օգտագործելիս սահմանել «Կամ համարժեք» բառերը, պայմանով, որ մասնակիցը կարող է առաջարկել համարժեք այն ապրանքը, որը նախատեսված է նախագծով կամ անձնագրով կամ տեխնիկական պահանջով կամ համաձայնեցված է իրավասու մարմնի՝ նախագծի հեղինակի հետ․

2) գնումների կատարման դեպքում գնման հայտերով կարող են մասնակիցներին ներկայացվել «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որակավորման չափորոշիչներին ներկայացվող պահանջներ և դրանց գնահատման համար հայտով ներկայացվելիք փաստաթղթեր: Ընդ որում, որակավորման չափանիշները սահմանելիս դրանք չպետք է լինեն խտրական, անհիմն կերպով բարդացնեն կամ պարզեցնեն հնարավոր մասնակցությունը գնման գործընթացներին, համարժեք լինեն՝ ուղղակիորեն բխեն կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից․

3) այն գնումը, որի կատարման արդյունքում ստեղծվելու է ամբողջական համակարգ (ներառում է նախագծում, մատակարարում, մոնտաժային, թողարկման-կարգաբերման աշխատանքներ), պատվիրատուի ղեկավարի հիմնավորված որոշմամբ կարող է խմբավորվել մեկ չափաբաժնում․

4) գնումների կատարման դեպքում կարող է հրավերով սահմանվել, որ հայերեն և օտար լեզվով հրապարակվող տեխնիկական բնութագրերի միջև տարաբնույթ (երկակի) մեկնաբանման հնարավորության դեպքում հիմք է ընդունվում հրավերով նախատեսված լեզվով հրապարակված տեքստը, իսկ մասնակիցները հայտերը կարող են ներկայացնել հրավերով սահմանված լեզուներից որևէ մեկով:»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

31.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան