Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.ն-0581-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/7(1011) հոդ.153, 15 ապրիլի 1992
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.04.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.04.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-8-Ի ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել  Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի ապրիլի 6-8-ի եռօրյա նիստերի հետևյալ օրակարգը.

Թափուր ընտրատարածքներում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով)

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողով)

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթների մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

Ազատ գների և սակագների համակարգին անցնելու պայմաններում տնտեսական համակարգում ստեղծված իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն)

Հայաստանի Հանրապետության 1992 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք արտասահմանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք սահմանադրական դատարանի մասին

(Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողով)

Հաղորդում հողի սեփականաշնորհման գործընթացի և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին նախապատրաստվելու մասին

(Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողով)

Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին

(Ռ. Հ. Թորոսյան)

Օրենք Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին և Հայաստանի Հանրապետության նախագահի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին

(Ռ. Հ. Թորոսյան, Խ. Մ. Հարությունյան)

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի ընտրություններ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի ընտրություններ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


6 ապրիլի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.ն-0581-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան