ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1718-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրված՝ շահագործումից հանված, օգտագործման համար ոչ պիտանի, 37,931,018.08 դրամ շուկայական արժեքով նյութական միջոցներով (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մաuով uահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետում նշված՝ ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելիս առաջացող պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1718-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN ը/կ |
Նյութական միջոցի անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Միավորի միջին շուկայական արժեքը |
Ընդհանուր շուկայական արժեքը |
1. |
Կոճափայտ (шпала, 1 հատի չափերն են՝ 0,7մ x 0.15մ x 0.23մ) |
հատ |
1654 |
400 |
661,600 |
2. |
Ցանց մետաղական անկյունակներում հավաքած (1 հատի չափերն են՝ 2.5մ x1.5մ) |
հատ |
70 |
5,000 |
350,000 |
3. |
Ցանց փաթեթով (1 հատի չափերն են՝ 1.5մ x10մ) |
հատ |
150 |
20,000 |
3,000,000 |
4. |
Մետաղական պահարան |
հատ |
400 |
5,000 |
2,000,000 |
5. |
Մետաղական տակառ (бочка, 209 լիտր) |
հատ |
1700 |
4,000 |
6,800,000 |
6. |
Մետաղական երկաթուղային գիծ (рельс) |
գծամետր |
696 |
12,723,23 |
8,855,368.08 |
7. |
Երկտավրե կոնստրուկցիա 3մ x 2մ (1 հատը՝ 350կգ) |
հատ |
12 |
50,000 |
600,000 |
8. |
Բետոնե սյուն (1մ բարձրությամբ) |
հատ |
150 |
15,000 |
2,250,000 |
9. |
Բետոնե շաղախի համար երկաթյա կաղապարներ (щиты для опалубки, 1 հատի չափերն են՝ 3մ x 1.5մ) |
հատ |
35 |
23,000 |
805,000 |
10. |
Բետոնե շաղախի համար երկաթյա կաղապարներ (щиты для опалубки, 3մ x 0.7մ) |
հատ |
12 |
10,000 |
120,000 |
11. |
Օգտագործված պողպատյա հեծան (швеллер) |
տոննա |
7 |
450,000 |
3,150,000 |
12. |
Մետաղական տարա (бак, 1 հատը 7850 կգ) |
հատ |
4 |
1,100,000 |
4,400,000 |
13. |
Մետաղական տարա (бак, 1 հատը 11250 կգ) |
հատ |
2 |
1,500,000 |
3,000,000 |
14. |
Մետաղական տակառ (209 լիտր) |
հատ |
178 |
4,000 |
712,000 |
15. |
Կոճափայտ (шпала) 1.2մ x 0.15մ x 0.23մ |
հատ |
201 |
650 |
130,650 |
16. |
Կոճափայտ (шпала) 0.7մ x 0.15մ x 0.23մ |
հատ |
50 |
400 |
20,000 |
17. |
Կոճափայտ (шпала) 3մ x 0.15մ x 0.23մ |
հատ |
60 |
1,700 |
102,000 |
18. |
Ցանց փաթեթով 1.5մ x10մ |
հատ |
30 |
20,000 |
600,000 |
19. |
Սև մետաղի ջարդոն-մետաղական տնակներ (4 հատ) և մետաղական տարա (1 հատ) |
կգ |
9360 |
40 |
374,400 |
Ընդամենը՝ |
37,931,018.08 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |