ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1721-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված հավելվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող, շուկայական արժեքին մոտարկված՝ 702 431 774.35 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 125 441 690 ՀՀ դրամ) 3292.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.212944 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 1, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092017-01-0199 վկայական) և քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեում գտնվող, շուկայական արժեքին մոտարկված՝ 321 502 394.60 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 96 876 467 ՀՀ դրամ) 853.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված՝ 0.164453 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք 2, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19092017-01-0200 վկայական) օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր (այսուհետ՝ գույք):
2. Սահմանել՝
1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի մեկնարկային գինը 2023 թվականի հուլիսի 27-ի դրությամբ գույք 1-ի և գույք 2-ի, համապատասխանաբար, 1 397 200 000 ՀՀ դրամ (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 846 100 000 ՀՀ դրամ) և 450 100 000 ՀՀ դրամ (որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 390 300 000 ՀՀ դրամ) գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 ՀՀ դրամ.
2) որ գնորդն իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում՝ առաջարկված գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 387 379.46 ՀՀ դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում աճուրդի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ:
3. Կոմիտեի նախագահին՝
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 26-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.
4) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, և գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|