ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4334-Ա |
«08» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՆՈՐ ԱՐԵՇ 42-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.24 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԻԽԱԵԼ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐՕՂԼԱՆՅԱՆԻ ԵՎ ԺԱՆԱ ԱԼԵՔՍԵՅԻ ԿԱՐԱՕՂԼԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 14.10.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 16.01.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ՀԼ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից 21.11.2022թ. տրված եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 20.10.2022թ. տրված հ.ԱՏ-20102022-01-0125 տեղեկանքը և ընդհանուր համատեղ սեփականատեր Լևոն Հայկի Կարաօղլանյանի կողմից 14.03.2024թ. տրված գրավոր համաձայնությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (28.11.2023թ. հ.Դ-148656-23, 27.03.2024թ. հ.Դ-40881-24, 08.08.2024թ. հ.Դ-101377-24).
1. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 42-րդ փողոց հ.24 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.01112022-01-0306 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Միխաել Վարդանի Կարօղլանյանի և Ժանա Ալեքսեյի Կարաօղլանյանի կողմից ինքնակամ իրականացված 79,6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ), ինքնակամ բացված պատուհանները 2/երկու/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 425952 (չորս հարյուր քսանհինգ հազար ինը հարյուր հիսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|