Գլխավոր տեղեկություն
Համար
N 803-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 803-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՎիԷլՎի Սենթր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02235463) հետ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 5 հեռուստացույցի և 3 կախիչի ձեռքբերում՝ 1,085,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Իքս-Արթ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01237555) հետ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռահաղորդակցության սարքավորումների պահարանի՝ իր պարագաներով ձեռքբերում՝ 503,518 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Քաթ-Արտ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 03536005) հետ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային կահույքի՝ իր պարագաներով պատրաստման և մատակարարման աշխատանքների իրականացում՝ 358,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Էլեկտրիկա Գռուպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02633964) հետ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լուսարձակների ձեռքբերում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) և «Արտկոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00403814) հետ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի մայիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թումո տուփերի համար օդափոխության համակարգի սարքավորումների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Տեխնոթերմ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02702297) հետ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է օդափոխության համակարգի սարքավորումների ձեռքբերում՝ 12,505,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) Չաօս Սօֆթվեր ՋիԷմբիԷյջ (Chaos Software GmbH) ընկերության (Ան դեր Ռաումֆաբրիկ 33 բ, Գերմանիա) հետ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի տարեկան արտոնագրերի ձեռքբերում՝ 290.81 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Հայասա Հոսպիտալիթի գրուպ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02882029) հետ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 4,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Կերխեր» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00485116) հետ 2024 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրման միջոցի ձեռքբերում՝ 796,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ